Առաջնային անպտղություն

Առաջնային անպտղություն

Անպտղություն է ախտորոշվում այն դեպքում, երբ զույգին չի հաջողվում երեխա ունենալ մեկ տարվա կանոնավոր սեռական կյանքի պայմաններում։ Առաջնային անպտղություն ասելով պետք է հասկանալ այն, որ կինն իր վերարտադրողական զարգացման ընթացքում երբևէ չի հղիացել։

Կարդացեք՝ Երկրորդային անպտղություն

Շատերը, լսելով առաջնային անպտղության մասին, հուսալքվում են և հոգեբանական ծանր ապրումների մեջ ընկնում, սակայն ժամանակակից բժշկությունն այնքան է զարգացել, որ օրեցօր մեծանում է հղիանալու կամ երեխա ունենալու հնարավորությունը։

Առաջնային անպտղության առաջացման պատճառները

Գոյություն ունեն բնածին հիվանդություններ, որոնց հետևանքով կինն անկարող է հղիանալ։ Այդպիսի հիվանդություններ են արգանդի և ձվարանների հիպոպլազիան, արգանդի բացակայությունը, քրոմոսոմային անոմալիաները և այլն։ Հաճախ է հանդիպում ձվարանների պոլիկիստոզը․ եթե ձվարաններում ֆոլիկուլների աշխատանքը խանգարված է, ձվաբջջի հասունացումն էլ խնդիր է դառնում։

Հղիության արհեստական ընդհատումը կանանց անպտղության հաճախ հանդիպող պատճառներից է․ չէ՞ որ այն հորմոնները, որոնք արտադրվել էին բեղմնավորման, ինչպես նաև պտղի ձևավորման ժամանակ, զրկվում են պիտանելիությունից, և օրգանիզմում կարող է հորմոնային խանգարումսկսվել։

Կարդացեք՝ Նախկինում կատարված աբորտը և հղիանալու կարողությունը

Հաճախ հենց աբորտի ընթացքում կատարվող քերումն է հանգեցնում արգանդի խոռոչիպատի վնասվածքների, ինչի հետևանքով կպումներ են առաջանում՝ հանգեցնելովանպտղության։ Այդ դեպքում ձվաբջիջն ուղղակի չի կարողանում հայտնվել արգանդում, որպեսզի ներդրվի։

Ձվազատման բացակայություն։ Պատճառը հիմնականում հորմոնային համակարգի խանգարումն է, որի հետևանքով խանգարվում է դաշտանային ցիկլը, կարող է մազակալում կամ գիրացում նկատվել: Սովորաբար բուժվում է դեղորայքով։

Կարդացեք՝ Ձվազատման խթանում

Էնդոմետրիոզ։ Առաջանում է, երբ էնդոմետրիումի բջիջները սերտաճում են արգանդի սահմաններից դուրս։ Բուժվում է դեղորայքի կամ վիրահատության միջոցով:

Կարդացեք՝ Ի՞նչ պետք է իմանալ էնդոմետրիոզի մասին

Տարիքին զուգընթաց ձվաբջիջների պաշարը սպառվում է, և քառասուն տարեկանից հետո հղիանալը դժվարանում է, տարաբնույթ հիվանդությունների առաջացման վտանգ է ի հայտ գալիս։ Այդպիսի դեպքերում խորհուրդ են տալիս դիմել փոխնակ մայրության կամ դոնորի ձվաբջիջ տեղադրել։

Կարդացեք՝ Արտամարմնային բեղմնավորումը 35 տարեկանից հետո

Արգանդափողերի անանցանելիություն։ Այն դեպքն է, երբ սերմնաբջիջը չի կարողանում հասնել ձվաբջջին։ Առաջնային անպտղության դեպքում արգանդափողերի անանցանելիության պատճառը կարող է լինել սեռական օրգանների բորբոքումը, ինչպես նաև տարաբնույթ վարակները։

Կարդացեք՝ Արգանդափողերի անցանելիությունը

Պոլիկիստոզ։ Այդ հիվանդության դեպքում ձվարաններում բազմաթիվ մանր չհասունացած ֆոլիկուկներ են դիտվում, ինչի հետևանքով հորմոնային ու դաշտանային ցիկլի խանգարում է դիտվում, ձվազատման բացակայություն։

Կարդացեք՝ Ձվարանների պոլիկիստոզային համախտանիշ

Մեկ տարվա կանոնավոր սեռական կյանքի պայմաններում չհղիանալու դեպքում հարկավոր է դիմել բժշկի, ով համապատասխան հետազոտություններից հետո կախտորոշի և բուժում կնշանակի։

Կարդացեք՝ Անպտղություն․ ինչպե՞ս կանխարգելել

Նաբոտյան կիստա

Նաբոտյան կիստա

Նաբոտյան կիստաները (կոչվում են նաև նաբոտյան ֆոլիկուլներ…

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Սեռական ցանկությունը կանանց մոտ բարդ և բազմաշերտ երևույթ է…

Կլիմաքսի Առաջին Նշանները․ Ինչպե՞ս Հասկանալ, Որ Սկսվել է.

Կլիմաքսի Առաջին Նշանները․ Ինչպե՞ս Հասկանալ, Որ Սկսվել է.

Կլիմաքսը (մենոպաուզա) կնոջ օրգանիզմում բնական գործընթաց է…

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ

Էնդոմետրիումը արգանդի ներքին լորձաթաղանթն է…