Նախկինում կատարված աբորտը և հղիանալու հնարավորությունը

Նախկինում կատարված աբորտը և հղիանալու հնարավորությունը

Կարո՞ղ է արդյոք նախկինում արված աբորտն ազդել հղիանալու կարողության վրա: Դրա հավանականությունը շատ չնչին է: Աբորտ ունեցած կանանց մեծ մասը հետագայում մայրանում է առանց որևէ խնդրի: Իսկ այն, որ դուք նախկինում հղիացել եք, մեկ անգամ ևս ապացուցում է, որ ձեր օրգանիզմում ձվազատում տեղի է ունենում, և ֆալոպյան փողերը խցանված չեն: Այս երկու գործոններն էլ շատ կարևոր են բեղմնավորման հաջողության համար:

Հազվադեպ կնոջը հնարավոր է վնասի դիլատացիա և կյուրետաժը՝ միջամտություն, որի ժամանակ արգանդի պարանոցը լայնացվում է և կատարվում է արգանդի խոռոչի լորձաթաղանթի քերում: Այսպիսի վիրահատության բազմակի կրկնությունը կարող է արգանդի պարանոցի վերին հատվածում կամ հենց արգանդի ներսում հանգեցնել սպիների առաջացման: Այդպիսի վնասվածքներն ախտորոշելու համար կատարվում է հիստերասկոպիա:

Կարդացեք`  Հղիության արհեստական ընդհատում. տեսակները

Երբեմն հիստերասկոպիայի ժամանակ բժիշկը կարող է վերականգնել սպիներով հյուսվածքի մակերեսը, սակայն ներկա պահին հղիությունն ընդհատելու համար լայնորեն կիրառվում է վաակում-ասպիրացիան, որն զգալիորեն նվազեցնում է բարդությունների առաջացման վտանգը: Բայց եթե այդ ձեր դեպքը չէ, անհրաժեշտ է հիշել, որ արգանդի պարանոցը լայնացնող բազմաթիվ միջամտություններ կարող են թուլացնել պարանոցի օղը:

Այդ պատճառով, եթե բազմաթիվ աբորտներ եք ունեցել և ցանկանում եք կրկին հղիանալ, հավանականություն կա, որ կունենաք արգանդի պարանոցի թուլացում, որը կարող է հղիության ընթացքում հանգեցնել դրա վաղաժամ բացման (իստմիկացերվիկալ անբավարարության) և նպաստել վիժման, սպիի առաջման և այլն:

Իստմիկացերվիկալ անբավարարության իրավիճակը երբեմն բուժվում է արգանդի պարանոցի վրա կարեր դնելով: Այդ միջամտությունը կոչվում է ցերվիկալ սերկյաժ: Երբ երկար սպասված հղիությունն այդպես էլ չի հաջողվում, կինը կարող է մտածել, որ այդ իր մեղքն է. չէ՞ որ նախկինում դիմել է հղիության արհեստական ընդհատման: Եթե նման մտքեր եք ունենում, ապա հիշեք, որ աբորտը շատ հազվադեպ է ազդեցություն ունենում բեղմնավորման վրա, իսկ հղիանալու համար՝ հաճախ պարզապես ժամանակ է հարկավոր:

Կարդացեք`  Հղիության արհեստական ընդհատման հետևանքները

Զույգերի մեծամասնությանը, որոնք կանոնավոր սեռական կյանք են վարում առանց պաշտպանվելու, մեկ տարվա ընթացքում հաջողվում է հղիանալ: Եթե հղիանալու ձեր փորձերն անհաջողությամբ շարունակվում են արդեն մեկ տարուց ավել (կամ վեց ամսից ավել, եթե 35 տարեկանից մեծ եք), անհրաժեշտ է դիմել բժշկի: Նա կպատասխանի ձեր հարցերին, կկատարի հիմնական ստուգումները և անհրաժեշտության դեպքում ձեզ կուղղորդի համապատասխան մասնագետի մոտ:

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Երբ կնոջ օրգանիզմում տեղի է ունենում օվուլացիա…

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Վահանաձև գեղձը էնդոկրին համակարգի առանցքային օրգաններից է,

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հեշտոցամուտքի լայնացումը կանանց մոտ հանդիպող մի երևույթ է…

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Վերջին տասնամյակներում նկատվում է մայրանալու տարիքի աճ…