Մուլտիֆոլիկուլյար ձվարաններ

Մուլտիֆոլիկուլյար ձվարաններ

«Մուլտիֆոլիկուլյար ձվարաններ» ախտորոշումը բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս կանանց:

Ի՞նչ է դա: Որտեղի՞ց է առաջացել: Ինչպե՞ս կանդրադառնա առողջության վրա: Առաջին հերթին հարկավոր է հստակեցնել, որ ձվարանների մուլտիֆոլիկուլյարությունը հիվանդություն չէ: Այն վիճակ է, որի պարագայում ֆոլիկուլների քանակը ձվարաններում գերազանցում է նորման: Համանման երևույթը պոլիկիստոզն է:

Ինչպես հայտնի է, ձվարանները կնոջ զույգ օրգաններ են, որոնք հորմոններ են արտադրում և պատասխանատու են վերարտադրողական ֆունկցիայի համար: Ձվարաններում անհրաժեշտ քանակությամբ ֆոլիկուլներ կան, և յուրաքանչյուր ցիկլի ընթացքում դրանցից հասունանում է միջինում 4-7-ը, որոնցից, սակայն, միայն մեկն է գերիշխում՝ կանխելով մյուսների զարգացումը: Գերիշխող ֆոլիկուլում հասունանում է ձվաբջիջը և որոշակի ժամանակում ֆոլիկուլի արտաքին թաղանթը բացվում է՝ ձվաբջջին դուրս թողնելով, այսինքն ձվազատում է կատարվում: Այնուհետև գերիշխող ֆոլիկուլի թաղանթը և մնացյալ ֆոլիկուլները «ներծծվում են»՝ տեղ ազատելով նոր խմբաքանակի հասունացման համար:

Մուլտիֆոլիկուլյարությունը հնարավոր է հայտնաբերել միայն ՈւՁՀ-ի միջոցով և ենթադրում է ձվարաններում նորմայից բարձր քանակով ֆոլիկուլներ՝ մոտ 8-10 և ավել:

Պատճառները

Մուլտիֆոլիկուլյարությունը հաճախ գենետիկորեն է պայմանավորված լինում: Այն կարող է բխել լյուտեինացնող հորմոնի մակարդակի նվազումից: Հաճախ նվազման պատճառ է դառնում քաշի կտրուկ նվազումը: Այս վիճակը կարող է ոչ մի կերպ չարտահայտվել նախանշաններով, սակայն երբեմն կնոջն անհանգստացնում է դաշտանային ցիկլի խանգարումը (անկանոնություն, հազվադեպ սկսվող դաշտան), բացակայությունը (6 և ավել ամիս): Այդ ամենը կարող է ապագայում հանգեցնել անպտղության: Դա պայմանավորված այն բանով, որ մուլտիֆոլիկուլյարության դեքում ձվազատում չի կատարվում, և հորմոնների մակարդակը փոփոխվում է: Այդուհանդերձ ձվարանների մուլտիֆոլիկուլյարությունը կարելի է նորմա համարել, քանի որ այդ վիճակը կարող է պայմանավորված լինել նաև կնոջ տարիքով և այլ գործոններով:

Բուժումը

Սովորաբար մուլտիֆոլիկուլյար ձվարանները բուժման կարիք չեն ունենում: Բայց հաճախ այս վիճակն ուղեկցվում է հորմոնների անհավասարակշռությամբ, այդ պատճառով էլ հիմնվելով հետազոտության արդյունքների վրա՝ բժիշկը կարող է հորմոնային դեղեր նշանակել կնոջը:

Ձվարանների մուլտիֆոլիկուլյարությունը ախտաբանական չէ, այն պարզապես օրգանների վիճակ է, ուստի ընդհանուր առմամբ չի անդրադառնում հղիանալու կարողության վրա, բայց կարող է երկարաձգել բեղմնավորման ընթացքը, քանի որ խանգարվում է դաշտանային ցիկլը և հետևաբար բարդանում է ձվազատմանը հետևելը: Հենց այս պատճառով էլ կանանց խորհուրդ է տրվում պարբերաբար ՈւՁՀ անցնել, հատկապես հղիությանը նախապատրաստվելիս:

 

Աղբյուրը

views 16051
Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Կանանց

Հղիության ռիսկերը մեծ տարիքում