Ազդո՞ւմ է արդյոք ալկոհոլը քնի վրա

Ազդո՞ւմ է արդյոք ալկոհոլը քնի վրա

Ալկոհոլային քունը տարբերվում է սովորականից։ Ալկոհոլի օգտագործման հետևանքով մելատոնինի արտադրության խաթարման պատճառով մենք ունենում ենք խոր, դանդաղ քուն՝ առանց երազների։ Այն սովորականից երկար է տևում։ Իսկ քնի արագ փուլը, ընդհակառակը, կրճատվում է կամ ամբողջությամբ անհետանում, որից հետո, երբ մենք արթնանում ենք, վատ ինքնազգացողություն ենք ունենում: Իհարկե սրանք քնի ոչ բոլոր խանգարումներն են, որոնց հանգեցնում է ալկոհոլը: Ահա ևս մի քանիսը. Առավոտյան անքնություն Դուք արթնանում եք լուսադեմին կամ դրանից առաջ և այլևս չեք կարողանում քնել, թեև ակնհայտորեն բավականաչափ չեք քնել:

Ընթերցեք նաև՝ Ի՞նչպես տարբերակել իրական ալկոհոլային խմիչքը կեղծից

Դա պայմանավորված է մելատոնինի մակարդակի անկմամբ: Գիշերային ապնոէ։ Այսպես է անվանվում քնի ժամանակ շնչառության կանգը: Ամենից հաճախ դա տեղի է ունենում քնի ոչ արագ փուլում, երբ մկանները թուլանում են: Իսկ դանդաղ քունը՝ հատկապես ալկոհոլի օգտագործման դեպքում, շատ խորն է լինում։ Հաճախակի արթնացումներ գիշերվա երկրորդ կեսին Այդ պահին մարմինը սկսում է ակտիվորեն ազատվել վերամշակված ալկոհոլից երիկամների և միզապարկի միջոցով:

Ինչպե՞ս խմել, որպեսզի բավականաչափ քնեք Գիշերը ավելի լավ է ալկոհոլ չօգտագործել, բայց եթե ինչ-ինչ պատճառներով չեք կարող հրաժարվել, հետևեք անվտանգության կանոններին՝ խմեք դանդաղ և ոչ ուշ, քան քնելուց 3-4 ժամ առաջ, և իհարկե շատ մի՛ խմեք, խորտիկներ կերեք խմելու ընթացքում և ոչ մի դեպքում քնաբեր մի ընդունեք ալկոհոլի օգտագործմանը զուգընթաց։

 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին
 

views 2124
Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Հիվանդություններ/միջամտություններ

Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը

Հիվանդություններ/միջամտություններ

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը

Մարդու պապիլոմավիրուս (HPV). ինչո՞ւ է կարևոր վաղ հայտնաբերումը

Այլ նյութեր

Մարդու պապիլոմավիրուս (HPV). ինչո՞ւ է կարևոր վաղ հայտնաբերումը

Կրկնվող հեշտոցային սնկային վարակներ․ ինչո՞ւ են դրանք վերադառնում

Այլ նյութեր

Կրկնվող հեշտոցային սնկային վարակներ․ ինչո՞ւ են դրանք վերադառնում