Ինչպե՞ս տարբերակել իրական ալկոհոլային խմիչքը կեղծից

Ինչպե՞ս տարբերակել իրական ալկոհոլային խմիչքը կեղծից


Կեղծված ալկոհոլը կարող է պարունակել կյանքի համար վտանգավոր նյութեր, ուստի ընտրելիս պետք է հաշվի առնել մի շարք փաստեր։


1. Ուշադրություն դարձրեք, թե որտեղից եք գնում ալկոհոլային խմիչքը։
Մի՛ գնեք կասկածելի խանութներից, շուկայից, անհատներից կամ համացանցի միջոցով։
Նկատի ունեցեք, որ խանութը պետք է ունենա ալկոհոլի վաճառքը թույլատրող հավաստագիր։


2. Հաշվի առեք գինը
Պետությունը սահմանում է նվազագույն վաճառքի գներ ալկոհոլային թունդ խմիչքների (28 %-ից բարձր)` օղու, կոնյակի, վիսկիի և այլ խմիչքների համար: Սա նշանակում է, որ չափազանց էժան գինը վկայում է կեղծարարության մասին:


3. Ուշադրություն դարձրեք շշի տեսքին
Եթե կեղծ արտադրողներն իրենք են շշերը պատրաստել, դրանք կարող են տարբերվել բնօրինակներից:
Կարող եք համացանցում գտնել տվյալ խմիչքից լուսանկարներ և համեմատել:


4. Ստուգեք պիտակի և տեղեկատվության առկայությունը
Նախևառաջ ստուգեք, թե արդյոք պիտակը ամուր է ամրացված, կան արդյոք անհարթություններ կամ վնասված հատվածներ: Եթե ամեն ինչ հստակ է, ուսումնասիրեք տեղեկատվությունը: Պիտակի վրա պետք է նշված լինի հետևյալը.


• Ապրանքի անվանումը
• Արտադրողի իրավաբանական հասցեն, արտադրության և շշալցման հասցեն
• Փաստաթղթեր, որոնց համաձայն արտադրվել է խմիչքը
• Ծավալը և ալկոհոլի պարունակությունը տոկոսով
• Կազմը և սննդային արժեքը
• Շաքարի պարունակությունը
• Արտադրող երկիրը և արտադրության գտնվելու վայրը
• Տեղեկատվություն հակացուցումների ու օգտագործման վտանգների մասին
• Պահպանման ժամկետը, եթե այդպիսիք կան
• Շշալցման ամսաթիվը


5. Ուսումնասիրեք նաև ակցիզը

Ապրանքանիշի ակցիզը տպվում է հատուկ թղթի վրա՝ գունավոր, դրա վրա բոլոր համարներն ու կոդերը պարզ են, հստակ տեսանելի, և հեշտությամբ կարելի է կարդալ:
Ակցիզը պետք է տեղադրված լինի հավասարաչափ:


Ինչպե՞ս տարբերակել կեղծ խմիչքը, եթե արդեն բացել եք շիշը։
Շատ կարևոր է արտադրանքի որակը: Ալկոհոլի գույնը, բույրը, նստվածքը, համը կօգնեն ձեզ տարբերակելու կեղծը իրականից, եթե, իհարկե, համտեսի փորձ ունեք։


Ինչո՞ւ է վտանգավոր մեթիլային սպիրտը, ինչպե՞ս է հնարավոր այն տարբերակել։
Մեթիլային սպիրտը թունավոր նյութ է, որի պատճառով հնարավոր է մասամբ կամ ամբողջությամբ կորցնել տեսողությունը, ստանալ լյարդի կամ երիկամային անբավարարություն և այլ լուրջ խնդիրներ:


Ինչպե՞ս հասկանալ, որ դուք թունավորվել եք մեթիլային սպիրտից։
Թունավորման ախտանիշները կարող են հայտնվել այն ընդունելուց հետո՝ 40 րոպեից մինչև 72 ժամվա ընթացքում:


Ախտանիշներն են՝
• սրտխառնոց,
• փսխում,
• որովայնի ցավ,
• մշուշ աչքերի դիմաց,
• թուլություն, գլխապտույտ,
• գիտակցության խանգարում,
• սրտի արագ բաբախ,
• շնչարգելություն։


Ախտանիշների առկայության դեպքում հարկավոր է անմիջապես դիմել մասնագիտական օգնության։

 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին

views 2304
Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն

Բարդություններ / միջամտություններ

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն

Կոնքի հատակի մկանները․ ինչո՞ւ են կարևոր ոչ միայն միզապահության, այլև սեռական առողջության համար

Այլ նյութեր

Կոնքի հատակի մկանները․ ինչո՞ւ են կարևոր ոչ միայն միզապահության, այլև սեռական առողջության համար

Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Հիվանդություններ/միջամտություններ

Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը

Հիվանդություններ/միջամտություններ

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը