Թմրանյութերը և հղիությունը
Հղի կանանց
10380
Թմրամոլությունը քրոնիկական հիվանդություն է, որ բնութագրվում է հոգեակտիվ նյութերի հանդեպ հիվանդագին կախվածությամբ և բժշկական ու սոցիալական արտահայտված հետևանքներով։
Կոկաին
Կոկաինի ընդունման արդյունքում օրգանիզմում ադրենալինի մակարդակը կտրուկ բարձրանում է, ինչն ուղեկցվում է էյֆորիայով։ Էյֆորիային զուգընթաց անոթներն սպազմի են ենթարկվում։ Բացի այդ, ապացուցված է, որ հղիների դեպքում կոկաինի մետաբոլիզմը դժվարացած է, այդ պատճառով էլ այն դանդաղորեն է դուրս գալիս օրգանիզմից և թունավորման վտանգը մեծանում է։
Կոկաինը հղի կանանց համար ամենավտանգավոր թմրանյութն է, հատկապես մաքուր տեսքով։ Մշտական օգտագործելու դեպքում հղիությունն ավարտվում է մեռելածնությամբ։ Կոկաինը, ընկերքի միջոցով հայտնվելով պտղի արյան մեջ, առաջացնում է անոթների սպազմ, արագ սրտխփոց, բարձրացնում է ադրենալինի մակարդակը։ Խանգարվում է արգանդաընկերքային արյունաշրջանառությունը, զարգանում է պտղի ներարգանդային քրոնիկական հիպոքսիա, ընկերքային քրոնիկական անբավարարություն։ Բնորոշ է միզարձակման ուղիների բնածին արատների զարգացումը։ Բացի այդ, կոկաինը կարող է հանգեցնել ջղաձգումների, առիթմիայի և այլ վիճակների, որոնց ընթացքում հնարավոր է պտուղը վնասվի կամ մահանա, յուրաքանչյուր չորրորդ կնոջ դեպքում կարող է վաղաժամ ծննդաբերություն սկսվել։
Նորածինը հնարավոր է տառապի ինֆարկտից կամ ուղեղի արյունաշրջանառության խանգարումներից, որոնք առաջանում են ադրենալինի մակարդակի բարձրացման և անոթների սպազմի արդյունքում։ Կրծքով կերակրման դեպքում կոկաինն անցնում է կաթի մեջ։ Երեխան անհանգիստ է դառնում, խանգարվում է քունը, որոշ դեպքերում էպիլեպտիկ նոպաներ են սկսվում։ Կոկաինը, ազդելով նյարդային ռեցեպտորների վրա, կարող է հանգեցնել երեխայի վարքի խանգարումների, դյուրագրգռության, խոսքի զարգացման դանդաղեցման և մտածողության խանգարումների։

Օփիոիդներ
Օփիումի երկարատև ընդունման դեպքում առաջանում է կախվածություն։ Հոգեկան կախվածությունը զարգանում է 3-4 ամսվա ընթացքում, մորֆինից կախվածությունը՝ 2 ամսվա ընթացքում և ավելի արագ, քան հերոինից կախվածությունը։
Հղիության բարդությունները կապված են թմրանյութի օգտագործման և կտրուկ դադարեցման հետ։ Օփիոիդները չեն հանգեցնում պտղի բնածին արատների զարգացման։ Օփիոիդներ չարաշահող մարդկանց ապրելակերպն է հաճախ հանգեցնում վաղաժամ ծննդաբերության, իսկ հերոինի կտրուկ դադարեցումը հանգեցնում է մեռելածնության և վիժման։ Բացի այդ, հերոին օգտագործող թմրամոլ կանայք ունենում են ընկերքային անբավարարություն, պտղի հիպոքսիկ համախտանիշ։
Մեծ է հղիության բարդությունների առաջացման վտանգը, որն առաջանում է հակահասարակական վարքի, աղքատության, մեծաքանակ հիվանդությունների առկայության պատճառով։ Այդ ամենը մեծամասամբ հանգեցնում է կնոջ մարմնի զանգվածի նվազման, լյարդի թունավոր ախտահարման։

Կանաբինոիդներ (կանեփ)
Հաշիշի, մարիխուանայի օգտագործումն ավելի տարածված է։ Հանգեցնում է պտղի զարգացման հապաղման։ Հաստատված է, որ պտղի զանգվածը և գլխի շրջանագիծը ուղղակիորեն կախված են օգտագործած մարիխուանայի քանակից։ Շաբաթական մարիխուանայով հինգ ծխախոտ օգտագործելու դեպքում պտղի քաշը նվազում է մոտավորապես 130գր։
Հոգեխթանիչ նյութեր
Ամֆետամինների ազդեցությունը նման է կոկաինի առաջացրած զգացումներին՝ գրգռում, անքնություն և ախորժակի անկում։ Ամֆետամինային թմրամոլները սովորաբար հյուծված են լինում և հոգ չեն տանում իրենց առողջության մասին։ Այդ տեսակի թմրամոլությունը առանձնահատուկ վտանգ է ներկայացնում հղիության համար։ Ամֆետամիններն անցնում են ընկերքի միջով և ուղղակիորեն ազդում պտղի վրա։ Դիտվում է պտղի զարգացման հապաղում, նորածնի քաշը նվազում է միջինում 225գր։ Շարունակական օգտագործման դեպքում երեխան քնկոտ է դառնում, սկսում է թույլ ծծել կուրծքը։
Հալյուցինացիա առաջացնող նյութեր
Մեր օրերում ամենատարծված հալյուցիանծին նյութը դիէթիլամիդ լիզերգինային թթուն է։ Այն չի ազդում վաղաժամ ծննդաբերության, ընկերքի շերտազատման, պրեէկլամփսիայի, ինչպես նաև ինքնաբեր վիժման վտանգի վրա։ Ապագայում պտղի վրա թողած հետևանքներն անհայտ են։
Թունավոր նյութեր
Թունավոր նյութեր օգտագործողները սովորաբար օրգանական լուծիչներ են ներշնչում, հաճախ տոլուոլ, որը մտնում է ներկերի, սոսինձների, լաքերի բաղադրության մեջ։ Երկարատև օգտագործման դեպքում տուժում է ինտելեկտը, զարգանում է գլխուղեղի կեղևի ապաճում` ատրոֆիա։
Հղիության ընթացքում շարունակաբար օգտագործելու դեպքում մեծանում է երեխայի զարգացման արատների առաջացման վտանգը, որը բնորոշ է ալկոհոլամոլ մայրերի երեխաներին (վերին նեղ շրթունք, կոպերի սերտաճում աչքերի անկյուններում և այլն)։ Հապաղում է ֆիզիկական և մտավոր զարգացումը, հաճախ ախտորոշվում են հոգեկան խանգարումներ, զարգանում է միկրոցեֆալիա, միկրոօֆտալմիա, հիդրոցեֆալիա և այլն։
Աղբյուրը՝ Акушерство. Национальное руководство, Айламазян Э.К и др., 2009 г.
Թարգմանությունը՝ www.sotskiy.am