Փորացավ

Փորացավ


Ստամոքսի ցավը բոլորին ծանոթ է. երբեմն այն արագ վերանում է, բայց հաճախ ցավային զգացողություններն ուղեկցվում են երկար: Կարևոր է իմանալ՝ որ դեպքերում է հարկավոր շտապ դիմել բժշկական օգնության։


Ստամոքսի ցավը հեշտ է շփոթել որովայնի խոռոչում տեղակայված այլ օրգանների տհաճ զգացողությունների հետ.


• հաստ աղիք, բարակ աղիք,
• երիկամներ,
• փայծաղ,
• լեղապարկ,
• լյարդ,
• ենթաստամոքսային գեղձ:


Հաճախ ստամոքսի ցավն ուղեկցվում է ստամոքս-աղիքային տրակտի խանգարումների այլ ախտանիշներով` սրտխառնոց, փսխում, լուծ։


Ինչո՞ւ է ստամոքսը ցավում


Ստամոքսի ցավը կարող է առաջանալ տարբեր պատճառներով, որոնք չեն սպառնում մարդու առողջությանը և կապված չեն ներքին օրգանների շատ լուրջ պաթոլոգիաների հետ:


Այդ գործոնները ներառում են


• Փորափքանք

Որի դեպքում որովայնում կուտակվում են գազեր և ցավ են առաջացնում: Գազերի կուտակումը սովորաբար կապված է սխալ սննդակարգի, նստակյաց ապրելակերպի հետ:

• Փորկապություն

Փորկապության պատճառները հիմնականում կապված են մեծ քանակությամբ ճարպոտ մթերքների օգտագործման և թարմ
մրգերի, բանջարեղենի պակասի հետ:
• Նախադաշտանային համախտանիշը հաճախ որովայնի ցավ է առաջացնում։
• Մարսողական տրակտի ֆունկցիոնալ խանգարումներ։
• Հղիության ընթացքում կապանների ձգում։


Իրավիճակային գործոններով առաջացած ցավը ժամանակավոր է և արագ վերանում է առանց բժշկի օգնության։ Երկարատև ցավը վկայում է առողջական լուրջ խնդիրների մասին:


Հիվանդություններ, որոնք որովայնի ցավ են առաջացնում.


• Գաստրիտը ստամոքսի լորձաթաղանթի սուր կամ քրոնիկ բորբոքումն ու ցավի ամենատարածված պատճառն է: Շատ դեպքերում հիվանդությունը առաջանում է հելիկոբակտեր մանրէների կողմից: Պաթոլոգիայի սրումը և ստամոքսի ուժեղ ցավը կարող են կապված լինել ոչ պատշաճ սննդակարգի կամ որոշ դեղամիջոցների ընդունման հետ:
• Ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցը առաջանում է քրոնիկ գաստրիտի ֆոնի վրա։ Խոցը դրսևորվում է ստամոքսի ուժգին ցավային ընդմիջումներով։
• Պանկրեատիտը ենթաստամոքսային գեղձի բորբոքումն է: Ենթաստամոքսային գեղձի հյութի քիչ արտադրության դեպքում
առաջանում է ուժգին ցավ։
• Կրոնի հիվանդությունը աղիքների բոլոր մասերում քրոնիկ բորբոքային գործընթաց է:
• Խոլեցիստիտը լեղապարկի բորբոքումն է:
• Ստամոքսի լորձաթաղանթի վնասում «Helicobacter pylori» մանրէների և այլ տեսակի պաթոգենիկ միկրոֆլորայի պատճառով։
Գաստրիտը և ստամոքսի խոցերը հաճախ զարգանում են մարսողական համակարգի վարակիչ հիվանդությունների պատճառով:
• Ստամոքսի ուռուցքներ
Ուժեղ ցավը ստամոքսի քաղցկեղի ախտանիշներից մեկն է, բայց դա կարող է առաջանալ բարորակ ձևաչափերով պոլիպներ, լիպոմաներ, նևրինոմաներ և այլն:


Ե՞րբ դիմել բժշկի
Ստամոքսի ցանկացած ցավ պահանջում է գաստրոէնտերոլոգի խորհրդատվություն, սակայն որոշ դեպքերում անհրաժեշտ է անհապաղ զանգահարել շտապօգնություն.
• վնասվածքից հետո ուժեղ ցավ,
• ջերմություն,
• արյունային արտադրությամբ կղանք,
• մշտական սրտխառնոց և փսխում,
• քաշի կտրուկ կորուստ,
• դեղին մաշկ,
• ցավի առաջացում՝ որովայնին դիպչելիս:

 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին

Հեշտոցի պլաստիկա։(Վագինոպլաստիկա) Ե՞րբ է ցուցված։

Հեշտոցի պլաստիկա։(Վագինոպլաստիկա) Ե՞րբ է ցուցված։

Վագինոպլաստիկան վիրահատական միջամտություն է,որը …

Բարտոլինիտ:Բարտոլինյան գեղձի կիստա

Բարտոլինիտ:Բարտոլինյան գեղձի կիստա

Բարտոլինիտը Բարտոլինյան գեղձի բորբոքումն է…

Սեռական շուրթերի ասիմետրիա:Լաբիոպլաստիկա:

Սեռական շուրթերի ասիմետրիա:Լաբիոպլաստիկա:

Լաբիոպլաստիկան վիրաբուժական միջամտություն է, որը նախատեսված է սեռական շուրթերի…

Ժամանակակից մեթոդներ հետծննդաբերական հղիազոլերը վերացնելու համար

Ժամանակակից մեթոդներ հետծննդաբերական հղիազոլերը վերացնելու համար

Հետծննդաբերական հղիազոլերի (ստրիաների) բուժման համար առկա են մի քանի ժամանակակից մեթոդներ…