Անոթային բարձր ճնշումը հղիության ընթացքում

Յուրաքանչյուր հղի կին պետք է ուշադրություն դարձնի անոթային ճնշմանը և վերահսկի այն՝ չափելով շաբաթական առնվազն մեկ անգամ, իսկ շեղման դեպքում՝ ամեն օր։

Հղի կանանց ճնշման բնականոն սահմանը

Առաջին թիվը ցույց է տալիս սիստոլային ճնշումը, երկրորդը՝ դիաստոլային։ Առողջ մարդու դեպքում այն հիմնականում լինում է 120/80, սակայն կան անհատական ցուցանիշներ, որոնք պետք է հաշվի առնել։ Դրանից ելնելով՝ հղի կանանց բնականոն ճնշումը չպետք է գերազանցի 140/90-ը, բայց և չպետք է 90/60-ից ցածր լինի։

Պետք է իմանալ, թե որքան է սեփական սովորական ճնշումը։ Օրինակ՝ 20 տարեկան, 50կգ քաշով չծննդաբերած աղջկա համար 90/60-ը բնական է, իսկ 120/80-ը բարձր է։

<Ի՞նչ վտանգ է կրում բարձր ճնշումը

Եթե բարձր ցուցանիշները կայուն են, պետք է արդեն անհանգստանալ, քանի որ գեստոզի առաջացման, կենսականորեն կարևոր օրգանների (հատկապես արյունատար և սրտանոթային համակարգերի) աշխատանքի խանգարման հավանականությունը մեծանում է։ Պատճառն այն է, որ ընկերքի արտադրած նյութերի հետևանքով անոթներում առաջանում են փոքրիկ անցքեր։ Դրանց միջով արյան միջից հյուսվածքներ են ներթափանցում պլազմայի սպիտակուցները և հեղուկ, որոնք ոտքերի և ձեռքերի այտուցվածություն են առաջացնում։ Այդ դեպքում այտուցվում է նաև ընկերքը, ինչը թթվածնային անբավարարություն է առաջացնում պտղի օրգանիզմում։ Եթե անգամ բարձր ճնշումը գեստոզի ահազանգ չէ, միևնույնն է պետք է դիմել բժշկի, քանի որ այն կարող է ընկերքի և պտղի անոթներում փոփոխություններ առաջացնել։

Մոր և պտղի միջև արյունաշրջանառության նվազումը կոչում են պտուղընկերքային անբավարարություն։ Թթվածնի և սննդարար նյութերի անբավարարության դեպքում պտղի ներարգանդային զարգացումը կարող է հապաղել։ Եթե ճնշումն անընդհատ բարձրանում է (140-150 և ավել), կարող է ավարտվել ընկերքի վաղաժամ շերտազատմամբ, ինչը վտանգավոր է։ Հիպերտենզիան կարող է հանգեցնել հղիության ընդհատման կամ վաղաժամ ծննդաբերության։

Ախտանշանները, պատճառները, բուժումը

Ճնշման բարձրացման հիմնական ախտանշաններն են՝
  • գլխացավ,
  • գլխապտույտ, 
  • վատ ինքնազգացողություն, 
  • ականջներում աղմուկ, 
  • սրտխառնոց և փսխում, 
  • մաշկի և կրծքավանդակի հատվածում ցանի առաջացում։ 
Երբեմն, սակայն, հիպերտենզիան անցնում է առանց ախտանշանների։ 

Դիտարկենք նպաստող գործոնները՝
  • սթրես,
  • օրգանիզմի կոմպենսատոր ուժերի պակաս, 
  • ժառանգական պատճառներ,
  • շաքարային դիաբետ, 
  • ծխելը, 
  • ֆիզիկական պասիվություն, 
  • գիրություն,
  • երիկամների խնդիրներ, 
  • վահանագեղձի, հիպոֆիզի, մակերիկամների հորմոնների խանգարում։

Չի կարելի ինքնաբուժությամբ զբաղվել։ Հարկավոր է դիմել բժշկի, ով մանրազնին հետազոտությունից հետո համապատասխան բուժում կնշանակի, որին պետք է հետևել խստորեն։ Հոսպիտալացումը բացառված չէ։

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրումն անփոխարինելի կապ է մայրիկի և երեխայի միջև…

Հեմատոման հղիության ընթացքում

Հեմատոման հղիության ընթացքում

Հղիության ընթացքում արգանդում տեղի ունեցող ցանկացած…

Հղիության վաղ ախտանիշները

Հղիության վաղ ախտանիշները

Հղիությունը բարդ բիոլոգիական գործընթաց է…