Գլխուղեղի անևրիզմ (անոթալայնանք)
Գլխուղեղի անևրիզմ (անոթալայնանք)
Անևրիզմը արյունատար անոթի տեղային լայնացումն է՝ պատի ձգման և այտուցման հետևանքով։ Անևրիզմը կարող է ազդել ուղեղի արյան մատակարարման համար պատասխանատու ցանկացած անոթի վրա, բայց առավել վտանգավոր է համարվում զարկերակների ախտահարումը։ Ինչ վերաբերում է երակային և մազանոթային անևրիզմին, ապա դրանք ավելի քիչ են տարածված և հազվադեպ են վտանգավոր բարդություններ առաջացնում: Հատկապես վտանգավոր է ուղեղի արյան մատակարարման համար պատասխանատու զարկերակների անևրիզմը, որը կոչվում է նաև ուղեղային: Ուղեղային անևրիզմը հաճախ համեմատվում է դանդաղ շարժվող ռումբի հետ, քանի որ դժվար է կանխատեսել, թե այն երբ կպայթի և կհանգեցնի ներգանգային արյունահոսության և հեմոռագիկ ինսուլտի: Ոչ ոք ապահովագրված չէ անևրիզմից։ Նման պաթոլոգիաներ գրանցվում են տարբեր տարիքի և սոցիալական խմբերի մարդկանց մեջ: Պատճառները Անևրիզմի ձևավորման հիմնարար պատճառներից մեկը շարակցական հյուսվածքի բնածին անոմալիաներն են և կոլագենի սինթեզի խանգարումը:
Զարկերակային պատի անլիարժեքությունը նպաստում է անոթի լայնացմանը և անևրիզմի առաջացմանը։ Լրացուցիչ ռիսկի գործոններ
• հիպերտոնիկ հիվանդություն,
• ալկոհոլի չարաշահում
, • ծխախոտի օգտագործում,
• աթերոսկլերոզ,
• մարմնի կանոնավոր թունավորում,
• սթրես,
• ֆիզիկական ծանրաբեռնվածություն,
• գանգուղեղային վնասվածքներ,
• հակաբեղմնավորիչների ընդունում։ Ուղեղային անևրիզմի ախտանիշները Ուղեղային անևրիզմի կլինիկական ընթացքը 3 ձևով է արտահայտվում. ասիմպտոմատիկ (առավել հաճախակի), ապոպլեքսիկ (երբ ներգանգային արյունազեղման կլինիկա է զարգանում) և փսևդո-ուռուցքային (մեծ չափերի պատճառով սեղմում են հարակից կողմերից՝ առաջացնելով ուռուցք):
Ուղեղային անևրիզմի ախտանիշներ․
• սրտխառնոց
• հոգնածություն
• լույսի հանդեպ գերզգայունություն
• գլխացավ
• գլխապտույտ
• տեսողական և լսողական խախտումներ
• դեմքի մի մասի թմրություն
• ցավ աչքերի շուրջ
• շարժումների կոնցենտրացիայի վատթարացում
• շարժողական համակարգի խախտումներ
• հիշողության և ճանաչողական կարողությունների վատթարացում
• դժվարացած խոսք
Ներգանգային անևրիզի կասկածի դեպքում ախտորոշման համար նախ հիվանդին զննում է նյարդաբանը: Բժիշկը հետաքրքրվում է նաև, թե ինչ հիվանդություններ ունի բուժառուն իր անամնեզում, ինչ դեղորայք է ընդունել, և արդյոք ինքնազգացողությունը վատացել է սթրեսից կամ ֆիզիկական ծանրաբեռնվածութունից հետո։ Չափվում է հիվանդի արյան ճնշումը և կատարվում է ԷՍԳ:
Անևրիզմի ախտորոշման համար կիրառվում են հետևյալ մեթոդները.
1. Բազմապարույր համակարգչային տոմոգրաֆի անգիոգրաֆիա (ԲՊՀՏ), որը որոշում է անոթների վիճակը և գնահատում արյան շրջանառության դինամիկան։
2. Մագնիտո-ռեզոնանսային անգիոգրաֆիա, որի միջոցով բացահայտվում է 3 մմ-ից ավելի տրամագիծ ունեցող անևրիզմը։
3. Սուբտրակցիոն անգիոգրաֆիա մեթոդը կիրառվում է, եթե մագնիտո-ռեզոնանսային անգիոգրաֆիան և ԲՊՀՏ անգիոգրաֆիան չեն բացահայտել արյունահոսության աղբյուրը։
Բուժում Բուժումը մեծապես կախված է անևրիզմի ծավալից: Եթե դա փոքր է, ապա վիրահատության անհրաժեշտություն չկա, սակայն հիվանդը պետք է պարբերաբար ստուգվի նյարդաբանի մոտ: Ինչ վերաբերում է անևրիզմի վիրաբուժական բուժմանը, ապա ժամանակակից կլինիկական պրակտիկայում օգտագործվում են ներանոթային և տրանսկրանիալ մեթոդները:
Աղբյուրը
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին