Ինչպե՞ս բարձրացնել արյան ճնշումը․ 5 արագ մեթոդներ, որոնք հաստատ կօգնեն

Ինչպե՞ս բարձրացնել արյան ճնշումը․ 5 արագ մեթոդներ, որոնք հաստատ կօգնեն 

Ի՞նչ է ցածր ճնշումը և որքանո՞վ է այն վտանգավոր 

Հիշե՛ք, արյան ճնշման ցածր մակարդակը (հիպոթենզիա)՝  90/60 և ցածրն է: 

Քանի դեռ տոնոմետրը  ցույց է տալիս  90/60 կամ ավելի բարձր արժեքներ, ամեն ինչ կարգին է: Սակայն, եթե  թվերից որևէ մեկը նվազում է՝ առաջինը կամ երկրորդը, 

դա վկայում է ցածր ճնշման մասին: 

Այստեղ կա մի կարևոր նրբություն: Եթե  ամեն ինչ պարզ է բարձր ճնշման դեպքում (այն կատեգորիկ վտանգավոր է բոլորի համար), ապա արյան ցածր ճնշումը կարող է պարզապես լինել ձեր օրգանիզմին բնորոշ հատկություն: Եթե այն չի առաջացնում հիվանդություններ, ապա խախտում չի համարվում, և դրա դեմ պայքարելու անհրաժեշտություն չկա։ 

Այլ հարց է, եթե հայտնվում են հետևյալ ախտանիշները. 

  • թուլություն 
  • գլխապտույտ,  երբ թվում է՝  կկորցնեք գիտակցությունը 
  • շաղված տեսողություն 
  • սրտխառնոց 
  • դող 
  • քրտինք 
  • կենտրոնացման նվազում 

Ե՞րբ զանգահարել շտապօգնություն 

Հենց որ նկատեք ոչ միայն ցածր ճնշում, այլ նաև՝ 

  • սառը, քրտնած և գունատ մաշկ 
  • արագ, մակերեսային շնչառություն 
  • թույլ և արագ զարկերակ 
  • գիտակցության խառնաշփոթ 

Սրանք, այսպես կոչված, սուր զարկերակային հիպոթենզիայի նշաններ են (կոլապսի, 

ցնցման): Այս վիճակը սպառնում է կյանքին: Դա կարող է հանգեցնել ուղեղի և ներքին օրգանների հիպոքսիայի: Հետևաբար, մի՛ հապաղեք դիմել բժշկի օգնությանը։ 

Ընթերցեք նաև՝ Մկանային թուլություն

Ինչպե՞ս արագորեն բարձրացնել արյան ճնշումը տնային պայմաններում 

  1. Կերե՛քորևէ աղի բան 

Մի կտոր ծովատառեխ, թթու վարունգ, մի քանի կտոր ֆետա կամ այլ տեսակի պանիր, մի գդալ բրինձ՝ համեմված սոյայի սոուսով և այլն 

Նատրիումի քլորիդը (նույն սեղանի աղը) բարձրացնում է արյան ցածր ճնշումը 

(հիպոթենզիա): Աղը կտրականապես հակացուցված է հիպերտոնիկ հիվանդությամբ տառապող մարդկանց: 

  1. Խմե՛ք մի բաժակ ջուր

Ավելի լավ է՝ երկուսը, եթե կարող եք: Հեղուկը կբարձրացնի արյան ծավալը (արդյունքում`դրա ճնշումը արյան անոթների պատերին), ինչպես նաև հնարավորություն  կտա կանխելու ջրազրկումը: 

  1. Հագե՛ք սեղմող գուլպաներ կամ զուգագուլպաներ

Ձգվող գուլպաները սովորաբար օգտագործվում են երակների այտուցը և ցավը նվազեցնելու համար։ Բայց դրանք նաև նվազեցնում են ոտքերի արյան ծավալը: Տեղից դուրս մղված արյունը կբարձրացնի ճնշումը մարմնի հիմնական անոթներում: 

  1. Ընդունե՛ք ճիշտ կեցվածք

Սա սեղմող գուլպաների  այլընտրանքն է: Եթե  նստած եք, ոտքը գցեք ոտքի վրա: Դա կնվազեցնի արյան ծավալը ստորին ծայրամասերում և կբարձրացնի արյան ճնշումը հիմնական անոթներում: Ի դեպ, հետևաբարհիպերտոնիայով տառապող մարդկանց այս դիրքը հակացուցված է: Եթե  կանգնած եք, կարող եք մկրատի պես խաչել ձեր ոտքերը և դրանք ամուր սեղմել: Արդյունքը կլինի նույնը: 

Այլընտրանք մի ոտքը դրեք աթոռի կամ նստարանի վրա  և թեքվեք դեպի առաջ՝  հնարավորինս խորը: 

  1. Խմե՛ք սուրճ

Սա ամենատարածված մեթոդներից մեկն է, բայց փաստ չէ, որ այն արդյունավետ է: Կոֆեինը իսկապես կարող է բարձրացնել արյան ճնշման մակարդակը՝ առանց դեղորայքի, հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր հազվադեպ են սուրճ օգտագործում․ սուրճի սիրահարների դեպքում ազդեցությունը նույնքան բարձր չէ։ 

 Աղբյուրը

Կարելի՞ է զբաղվել անալ սեքսով հղիության ժամանակ

Կարելի՞ է զբաղվել անալ սեքսով հղիության ժամանակ

Այս պրակտիկան…

Կարո՞ղ է ինքնաբավարարումը խանգարել հասնել օրգազմի զուգընկերային սեքսի ժամանակ

Կարո՞ղ է ինքնաբավարարումը խանգարել հասնել օրգազմի զուգընկերային սեքսի ժամանակ

Շատ գիտնականներ համաձայն են, որ ինքնաբավարարումը…

Մարզումները դաշտանային ցիկլի ընթացքում

Մարզումները դաշտանային ցիկլի ընթացքում

Մարզումները դաշտանային ցիկլի ընթացքում հաճախ բախվում են…

Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից և ի՞նչ անել, եթե այնուամենայնիվ հիվանդացել եք

Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից և ի՞նչ անել, եթե այնուամենայնիվ հիվանդացել եք

Գրիպը սուր շնչառական հիվանդություն է, որը պայմանավորված է