Մկանային թուլություն

Մկանային թուլություն

Մկանային թուլության համախտանիշը կոչվում է միասթենիա գրավիս․այն աուտոիմունային բնույթի պաթոլոգիական գործընթաց է, որը նվազեցնում է մկանների կոնտրակտիկությունը: Այս հիվանդությունը կարող է զարգանալ ծայրանդամների անատոմիական մասերի վնասման հետևանքով (անոթներ, ոսկորներ, հոդային մակերեսներ, նյարդեր): Մկանային թուլությունը կարող է զարգանալ ինչպես ձեռքերի, այնպես էլ ոտքերի հատվածում:

Այս հոդվածում  կանդրադառնանք ոտքերի և ձեռքերի մկանների թուլության հիմնական պատճառներին և դրանց բուժմանը:

Միասթենիա գրավիսի հիմնական ախտանշանները.

1. Մկանների ուժի նվազում: Չափումը կարող է իրականացվել հատուկ գործիքի` դինամետրի միջոցով կամ  շոշափելով՝ փորձաքննող բժշկի կողմից: Մկանների ուժը առանց գործիքի գնահատելու համար բժիշկը միաժամանակ սեղմում է հիվանդի երկու ձեռքերը՝ գնահատելով մկանների լարվածության համաչափությունը:

2. Սովորական առաջադրանքների կատարման դժվարություն (քայլել, սանդուղք բարձրանալ,   բռնած պահել  բաժակը, գրիչով գրել, պահել միջին ծանրության փաթեթներ)։

3. Բացի վերջույթների ուժի նվազեցումից, կարող է նկատվել բլեֆարոպտոզ (կոպի իջեցում), կլման ակտի, խոսելու և ծամելու խանգարում։

Ոտքերի մկանների թուլության պատճառները

Ոտքերում այս սինդրոմը առավել հաճախ զարգանում է հետևյալ պատճառներով․

  •  ստորին ծայրամասերի անոթների աթերոսկլերոզ
  • ներթափանցող նյարդի սեղմված վիճակ
  • ստորին վերջույթների  երակների լայնացում
  • անհարմար կոշիկներ կամ հարթաթաթություն
  • վարակների պատճառով արյան անոթների կամ մկանների վնասում
  • նյութափոխանակության խանգարումներ (վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարում)
  • օրգանիզմում կալցիումի պակաս

Ձեռքերի թուլության պատճառները

Ախտանիշը ձեռքերում զարգանում է ավելի պակաս  հաճախականությամբ, քան ոտքերում: Դրա հիմնական պատճառներն են․

  •  վերին ծայրանդամների անոթների աթերոսկլերոզ
  • նյարդերից մեկի խախտում, վնասվածք, հիպոթերապիա
  • արյան ճնշման կտրուկ անկում
  • ինսուլտ
  • վերին ծայրանդամների անոթների և մկանների  վնասվածքներ՝ վարակի պատճառով
  • նյութափոխանակության խանգարումներ
  • օրգանիզմում կալցիումի պակաս

Մկանային թուլության բուժումը

Ոտքերի և ձեռքերի ծանր թուլությունը անհարմարություն է պատճառում  հիվանդին: Մկանային թուլության բուժման համար կան մի քանի մեթոդներ՝ կոնսերվատիվ (դեղորայքային) մեթոդ, վիրահատություն և ֆիզիոթերապիա: Եթե թուլության պատճառը վարակն է, ապա օգտագործվում են հակամանրէային, հակաբորբոքային, հակավարակային դեղեր: Բացի այդ, սահմանված են ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաներ, որոնք բարելավում են արյան հոսքը անհրաժեշտ մկանների հատվածում:

Բուժումը կախված է դրա պատճառներից (վնասվածք, վարակ, գենետիկ, աուտոիմունային գործընթացներ, ինսուլտի հետևանքներ և այլն):

Մկանների թուլության դեպքում պետք է անմիջապես դիմել  նյարդամկանային պաթոլոգիայի գծով մասնագետի։

Աղբյուրը

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Վերջին տասնամյակներում նկատվում է մայրանալու տարիքի աճ…

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուցը (edema labiorum) հանդիսանում է…

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկումը (prolapse uteri) վիճակ է, երբ

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Սեռական ցանկությունը կանանց մոտ բարդ և բազմաշերտ երևույթ է…