Ինչո՞ւ և որքա՞ն ուտել հացահատիկի թեփ

Ինչո՞ւ և որքա՞ն ուտել հացահատիկի թեփ


Թեփը ստանալու համար մանրացնում են հացահատիկը։ Այն ներառում է վիտամիններ՝ PP, B1, B2, E, երկաթ, մագնեզիում, ցինկ, կալիում և այլ օգտակար հանքային տարրեր:


Բայց ամենակարևորը՝ հացահատիկի թեփը պարունակում է հսկայական քանակությամբ մանրաթելեր, ածխաջրեր ու սպիտակուցներ:


Ինչպե՞ս է հացահատիկի թեփն ազդում մեր օրգանիզմի վրա


Թեփը պարունակում է սննդային մանրաթելեր, որոնք կլանում են ավելցուկային ջուրը, տոքսինները, ճարպերը, ծանր մետաղները և խթանում են մարսված սննդի շարժը աղիքային տրակտով: Արդյունքում մարսողական համակարգը բարելավվում է: Թեփը հաճախ ցուցվում է լեղու լճացման, աղիքային վատ շարժունակության և փորկապության դեպքում: Մանրաթելերը աղիքներում ապրող օգտակար մանրէների սիրած «սնունդն» են: Ներծծելով այն՝ դրանք արտադրում են B վիտամիններ, որոնք անփոխարինելի են նյարդային համակարգի, նյութափոխանակության և դիմադրողականության համար:
Օգտակար միկրոֆլորայի աճի հետ բարելավվում է նաև մաշկի, եղունգների ու մազերի վիճակը:


Որքա՞ն թեփ է կարելի ուտել օրական
Խորհուրդ է տրվում օրական ուտել առավելագույնը 30 գ հացահատիկի թեփ, այսինքն մոտավորապես 2 ճաշի գդալ: Սկսեք 1 կամ 2 թեյի գդալից առաջին շաբաթվա ընթացքում և աստիճանաբար բարձրացրեք չափաբաժինը: Մի մոռացեք խմել օրական 2 լիտր մաքուր ջուր, քանի որ թեփը չոր արտադրանք է:


Ի՞նչ կլինի, եթե չարաշահեք թեփի օգտագործումը
Սա կարող է հանգեցնել տարբեր մարսողական խնդիրների, փորափքանքի, նույնիսկ քրոնիկ հիվանդությունների սրացման: Եթե դեղամիջոցներ եք ընդունում, ապա առնվազն 6 ժամ պետք է կազմի դեղորայքի ընդունման և հացահատիկի թեփի օգտագործման միջև ընկած ժամանակահատվածը:

 
 Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին
 
 
 
 
 
 

views 8560
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում