Ինչպե՞ս ջուրը հաճույքով խմել. վիտամիններով հարուստ ջրի երեք բաղադրատոմս աշնան համար

Ինչպե՞ս ջուրը հաճույքով խմել. վիտամիններով հարուստ ջրի երեք բաղադրատոմս աշնան համար


Ջրի առավելությունների և օրգանիզմի բնականոն գործունեության համար նրա անհրաժեշտության մասինբոլորիս է հայտնի: Ջուրը բնական հակաօքսիդանտ և էներգետիկ է, որը մեր մարմինը հագեցնում է թթվածնով՝ խթանելով նյութափոխանակությունը, բարելավելով ուղեղի աշխատանքը և պատասխանատու լինելով մեր օրգանիզմի կենսական նշանակություն ունեցող գործընթացների համար։ Որպեսզի սիրեք ջրի համը, վիտամիններով հարստացված ջուրը հրաշալի տարբերակ է: Ջրին կարող եք ավելացնել ձեր սիրած մրգերը, բանջարեղենը և խոտաբույսերը՝ հաղորդելով հաճելի համ ու բույր, ինչպես նաև ավելացնելով նրա օգտակար հատկությունները։

Այսպիսով, կարող եք ներառել վիտամիններ ամենօրյա սննդակարգում, ինչը հատկապես կարևոր է աշնանային ավիտամինոզի ժամանակ։ Այդպիսի ջուրը պարունակում է միայն բնական շաքար և չի կարող խանգարել ձեր դիետային։ Կախված ընտրված կազմից՝ վիտամինային ջուրը կարող է նպաստել օրգանիզմիմաքրմանը, ամրապնդել դիմադրողականությունը, կարգավորել նյութափոխանակությունը և բարելավել մաշկի վիճակը:

Օրինակ, կիտրոնի համադրությամբ վիտամինային ջուրը նպաստում է մարսողական համակարգի աշխատանքին և ունի լավ ազդեցություն մաշկի վրա:

Ահա երեք աշնանային բաղադրատոմսեր, որոնք կօգնեն ձեզ չմոռանալու օրգանիզմում ջրային հավասարակշռությունը պահպանելու մասին։

• Խնձոր, տանձ, սալոր և դարչին

Նման կազմ ունեցող ջուրն օժտված է օրգանիզմը մաքրող հատկություններով և նպաստում է նյութափոխանակության բարելավմանը։

• Նարինջ, դարչին և վանիլ

 Շնորհիվ նարնջի կազմում առկա հակաօքսիդանտների և վիտամին C-ի՝ այս համեղ և թարմացնող ըմպելիքը կօգնի վերալիցքավորվելու էներգիայով։

• Իմբիր, անանուխ, վարունգ և լայմ

Ջուրն այս կազմով օգնում է մաքրելու օրգանիզմը, արագացնում է ճարպերի այրումը, վերացնում փորափքանքը, ինչպես նաև բարելավում է մազերի և մաշկի որակը։

 

Աղբյուրը
 
 
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին

views 15053
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում