Արմավի օգտակար և վնասակար հատկությունները, 8 գիտական փաստ

Արմավի օգտակար և վնասակար հատկությունները, 8 գիտական փաստ

Արմավը արմավենու պտուղն է, աճում է արևադարձային տարածքներում: Կախված բազմազանությունից՝ փոքր չափի թարմ պտուղները տարբերվում են գույնով՝ դեղինից ու կարմիրից մինչև մուգ շագանակագույն: Վաճառվում է հիմնականում չրի տեսքով։ Որքան հարթ է արմավի մաշկը, այնքան թարմ է պտուղը: Արմավը երբեմն պատում են օշարակով, բայց նույնիսկ առանց շաքար ավելացնելու էլ այն ունի համեղ կարամելային համ:
Օգտակար հատկությունները
100 գ պտուղը պարունակում է.
• 277 կկալ
• մանրաթել՝ 7 գ
• սպիտակուց՝ 2 գ
• ածխաջրեր՝ 75 գ
Վիտամինների պարունակությունը՝ ըստ օրվա անհրաժեշտ չափաբաժնի.
• վիտամին K՝ 5 %
• վիտամին B6՝ 12 %
• վիտամին C՝ 1 %
• մանգան՝ 15 %
• կալիում՝ 20 %
•մագնեզիում՝ 14 %
• պղինձ՝ 18 %
• երկաթ՝ 5 %:


Արմավը հարուստ է հակաօքսիդիչներով
Սննդի մեջ հակաօքսիդիչները օգնում են նվազեցնելու բազմաթիվ վտանգավոր հիվանդությունների զարգացման ռիսկը: Նրանք պաշտպանում են բջիջները ազատ ռադիկալներից, որոնք հրահրում են վնասակար օքսիդատիվ ռեակցիաներ: Արմավը պարունակում է ամենամեծ քանակությամբ հակաօքսիդիչները՝ համեմատած նման այլ պտուղների` սալոր և թուզ: Արմավենու պտուղները հարուստ են ֆլավոնոիդներով և ֆենոլաթթվով, որոնք նվազեցնում են բորբոքումները, ինչպես նաև կարոտենոիդները, որոնք առողջ են սրտի համար:
Արմավը պարունակում է բազմաթիվ մանրաթելեր
Մի ուսումնասիրություն հաստատեց, որ նրանք, ովքեր օրական յոթ հատ արմավ են կերել, զգալիորեն բարելավել են մարսողական գործընթացը․ դրան նպաստում է մանրաթելը՝ կանխելով արյան շաքարի մակարդակի կտրուկ բարձրացումը:
Արմավն օգնում է պահպանելու ուղեղի առողջությունը
Փորձերը հաստատել են, որ արմավը նվազեցնում է արյան բորբոքումների ցուցիչները, ինչպիսիք են Interlesukin 6 (IL-6), որը գտնվում է ուղեղում: Այն կարող է հրահրել նեյրոդեգեներատիվ հիվանդություններ, ներառյալ Ալցհայմերի հիվանդությունը: Բացի այդ, արմավը նվազեցնում է բետա-ամիլոիդ սպիտակուցների գործունեությունը:
Արմավը՝ որպես քաղցրացուցիչ
Քաղցր մրգերի մեջ կա շատ ֆրուկտոզա, ուստի դրանք կարող են փոխարինվել սովորական սպիտակ շաքարով: Արմավից պատրաստում են մածուկ՝ խառնելով այն ջրի մեջ: Չնայած դրանք հարուստ են մանրաթելերով և սննդանյութերով՝ ունեն բավականին բարձր կալորիա, ուստի ավելի լավ է դրանք օգտագործել չափավոր:
Արմավն օգնում է պահպանելու ոսկորների առողջությունը
Արմավը պարունակում է մի քանի օգտակար հանքանյութեր, ներառյալ մագնեզիում, կալիում և կալցիում: Այս նյութերը կանխում են ոսկրային հյուսվածքների հիվանդությունները, ներառյալ օստեոպորոզը:


Արմավը կանխում է վարակները
Այսօր գրեթե բոլոր մանրէաբանական վարակները բուժվում են հակաբիոտիկների միջոցով: Սա թանկ մեթոդ է, որն ունի մի շարք կողմնակի բարդություններ: Հակաբիոտիկների փոխարինումը բնական արտադրանքներով կարող է լինել ողջամիտ լուծում:
Արմավենու տերևների քաղվածքների միջոցով անցկացված ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ այն ակտիվ դիմադրություն ունի բազմաթիվ վնասակար մանրէների նկատմամբ:
Արմավը նպաստում է բնական ճանապարհով ծննդաբերությանը
Մեկ ուսումնասիրության ընթացքում, որին մասնակցել է 69 կին, ենթադրյալ ծննդաբերությունից չորս շաբաթ առաջ սկսել են ուտել օրական 4 արմավ: Համեմատությամբ այն կանանց, որոնց սննդակարգում չի եղել արմավը, այս կանանց 20 %-ն ավելի արագ է ծննդաբերել, քանի որ արմավը նպաստում է արգանդի վզիկի լայնացմանը և նվազեցնում է ծննդաբերության արհեստական խթանման անհրաժեշտությունը:
Արմավը հեշտ է ներառել սննդակարգում
Ի տարբերություն երկարաժամկետ պատրաստվող և լրացուցիչ բաղադրիչներ պահանջող մթերքների՝ արմավը պատրաստի օգտակար խորտիկ է: Բացի այդ, այն կարող է օգտագործվել մածուցիկ ուտեստներ ստանալու համար, օրինակ, աղանդերի պատրաստման համար այն կարող է համադրվել ընկույզների և սերմերի հետ: Քաղցր արմավները` սոուսների և օշարակների հիմք են ծառայում: Օգտակար է արմավն ուտել նախաճաշին, որպեսզի մանրաթելը երկար ժամանակ հագեցնի օրգանիզմը: Բարձր կալորիականության շնորհիվ՝ արմավը հիանալի խորտիկ է, որն ապահովում է մեծ քանակությամբ էներգիայով, նախքան մարզվելը:


Արմավի վնասակար հատկությունները
Չնայած բոլոր դրական հատկություններին՝ որոշ դեպքերում արժե նվազեցնել արմավի օգտագործման քանակը: Այսպիսով, բժիշկները խորհուրդ չեն տալիս արմավ ուտել գրգռված աղիքների համախտանիշ ունեցող մարդկանց: Քանի որ արմավը ծառայում է որպես ֆրուկտոզայի աղբյուր, այն կարող է առաջացնել փորափքանք և ստամոքսի խանգարում: Շատ մթերքների նման՝ արմավը նույնպես կարող է լինել ալերգիկ. այնպես որ, եթե պլանավորում եք առաջին անգամ փորձել այն, խորհրդակցեք ձեր բժշկի հետ և սկսեք մեկ պտուղ ուտելուց: Դրանք պարունակում են շաքարային ալկոհոլ՝ սորբիտ, որը կարող է առաջացնել փորլուծություն: Հետևաբար, եթե աղիքների հետ կապված խնդիրներ կան, ավելի լավ է շատ հաճախ չուտել արմավ և չօգտագործել արմավից պատրաստված օշարակներ:
 
 
 Աղբյուրը
 
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 

views 16102
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում