9 գիտական փաստ կակաոյի օգտակարության և վնասակարության մասին

9 գիտական փաստ կակաոյի օգտակարության և վնասակարության մասին

Ինչո՞ւ ենք սիրում կակաոն
Արևադարձային ծառի հատիկներից պատրաստված խմիչքները և ուտեստները անհամաձայնություններ են առաջացնում սննդաբանների շրջանում, բայց ժամանակակից ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կակաոն պարունակում է կարևոր միացություններ, որոնք օգտակար են առողջության համար:


Կակաոյի սննդային արժեքը

Կակաոն ստանում են հատիկներն աղալով, որոնցից ճարպերը հեռացվում են: Արդյունքում ստացված յուղն օգտագործվում է նաև խոհարարության և կոսմետոլոգիայի մեջ: Չնայած օգտակար հատկություններին՝ սննդաբանները խորհուրդ են տալիս ըմպելիքն օգտագործել չափավոր՝ նրա բարձր կալորիականության պատճառով: Մի փոքր բաժակ կակաոն (86 գ) պարունակում է՝
• 34 % ածխաջրեր
• 50 % ճարպ
• 16 % սպիտակուցներ
• 196 կկալ
Օգտակար վիտամիններն ամենօրյա տոկոսադրույքով.
• 1.9 մգ վիտամին B3 – 9 %
• 2.2 մգ վիտամին K – 3 %
• 0.2 մգ վիտամին B2 – 12 %
• 27,5 մգ ֆոլաթթու – 7 %
Բնական կակաոն պարունակում է շատ օգտակար միներալներ: Մեկ չափաբաժնում կա՝
• 110 մգ կալցիում`11 %
• 11.9 մգ երկաթ՝ 66 %
• 429 մգ մագնեզիում`107 %
• 631 մգ ֆոսֆոր՝ 63 %
• 1131 մգ կալիում ` 37 %
• 12.3 մգ սելեն՝ 18 %


Կակաոն պարունակում է բնական հակաօքսիդիչներ
Կակաոն պոլիֆենոլների ամենահարուստ աղբյուրներից մեկն է, որոշ մրգերի, բանջարեղենի, թեյի և կարմիր գինու հետ միասին: Այնուամենայնիվ, կակաոյի վերամշակված տարբերակը, որն էլ հաճախ օգտագործում են արտադրողները, կարող են հանգեցնել օգտակար հատկությունների կորստի. այս դեպքում Flavonal-ը նվազում է 60 %-ով:
Նվազեցնում է արյան ճնշումը
Կակաոն մեծացնում է արյան մեջ ազոտի օքսիդի մակարդակը և իջեցնում է ճնշումը։
Նվազեցնում է սրտի կաթվածի և ինսուլտի ռիսկերը։
Կակաոյի մեջ առկա ֆլավոնոիդներն ընդլայնում են զարկերակները և արյան անոթները, նվազեցնում են «վատ» խոլեստերինի մակարդակը և ունեն արյունը խտացնող ազդեցություն, որը նման է ասպիրինի ազդեցությանը: Այս հատկություններն ուղղակիորեն ազդում են ինսուլտի առաջացման և սրտի կաթվածի կանխարգելման վրա:
Բարելավում է ուղեղի գործառույթները
Մի քանի փորձեր հաստատել են, որ կակաոն կարող է նվազեցնել նյարդային հիվանդությունների ռիսկը` բարելավելով արյան հոսքը: Ըմպելիքների կազմում առկա ֆլավոնոիդները ներգրավված են ուղեղի գործունեության համար նեյրոնների և մոլեկուլների արտադրության կենսաքիմիական գործընթացներում: Դրանք նաև ազդում են ազոտի օքսիդի զարգացման, անոթների մկանների թուլացման վրա, որի արդյունքում բարելավվում է արյան մատակարարումը:


Բարձրացնում է տրամադրությունը
Կակաոն կարող է բարելավել տրամադրությունը և օգնել հաղթահարել դեպրեսիայի ախտանիշները: Դա պայմանավորված է տրիպտոֆանի արտադրությամբ, որը կարգավորում է հուզական աշխարհը։ Կակոյի դրական ազդեցությունը կախված է նաև նրա կազմում առկա կոֆեինից։Այն արագացնում է սրտի բաբախը, մեծացնում է ուշադրության կենտրոնացումը։
Այն ունի հակաշաքարախտային ազդեցություն
Կակաոյի չափազանց շատ օգտագործումը մեծացնում է արյան շաքարի մակարդակը, մանավանդ, եթե նախընտրում եք քաղցր ըմպելիք կամ թունդ շոկոլադ: Բայց լաբորատորիայում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ ֆլավոնոիդները կարող են դանդաղեցնել աղիքում ածխաջրերի կլանումը և մարսումը, բարելավել ինսուլինի սեկրեցումը և խթանել շաքարի կլանումը մկանների կողմից: Առանց շաքարի կակաոյի հաճախակի օգտագործումը նվազեցնում է 2-րդ տիպի շաքարախտի ռիսկը:
Օգնում է վերահսկել քաշը


Որքան էլ հակասական է՝ բարձր կալորիականությամբ խմիչքը և շոկոլադե սալիկներն օգնում են պահպանելու քաշը: Կակաոն կարգավորում է ածխաջրերի կլանումը, նվազեցնում է ախորժակը սննդի հաշվին և ուժեղացնում է ճարպերի օքսիդացումը: Ուսումնասիրությունները հաստատել են, որ մարդիկ, ովքեր հաճախ օգտագործում են ըմպելիքը, ունեն BMI-ի ցածր մակարդակ (մարմնի զանգվածի ինդեքս), համեմատած այն անձանց, ովքեր չեն օգտագործում կակաո: Մեկ այլ փորձի հեղինակներ պնդում են, որ կակաոն բացասաբար է անդրադառնում մարդու քաշի վրա, բայց այս դեպքում գիտնականները չէին տարբերակում սպիտակ, կաթնային և դառը շոկոլադը, քանի որ միայն վերջինս ունի օգտակար հատկություններ` նվազագույն կողմնակի բարդություններով:


Նվազեցնում է ասթմայի ախտանիշները
Ասթման քրոնիկ հիվանդություն է, որն առաջացնում է շնչուղիների աբստրուկցիա և բորբոքում: Կակաոն պարունակում է թեոբրոմին և թեոֆիլին, որոնք նպաստում են ասթմայի ախտանիշներից ազատվելուն: Առաջինը, կարծես, գործում է կոֆեինի նման և օգնում է հազի դեպքում, երկրորդը թույլ է տալիս թոքերին ընդլայնվել. վերին շնչառական տրակտը հանգստանում է, և բորբոքման տարածքը նվազում է:
Ունի հակաբակտերիալ և իմունոստիմուլյացիոն հատկություններ
Մի քանի ուսումնասիրությունների հեղինակներ համոզված են, որ կակաոն ունի պաշտպանիչ հատկություններ: Այս ըմպելիքը դրական ազդեցություն է թողնում լնդերի և ատամների վրա՝ պաշտպանելով նրանց կարիեսից: Այն շատ միացություններ ունի հակաբակտերիալ ազդեցությամբ, որոնք օգնում են բերանի խոռոչն առողջ պահելուն:


Կակաոյի վնասակար հատկությունները
Կակաոն օգտակար է առողջության ու գեղեցկության համար, բայց չափից շատ օգտագործման դեպքում այն բացասաբար կանդրադառնա քաշի վրա և ազդեցություն կունենա նյարդային համակարգի վրա: Ցանկացած սննդամթերք, անկախ օգտակար հատկություններից, պետք է օգտագործվի չափավոր: Փորձագետները կարծում են, որ շոկոլադի անվտանգ չափաբաժինը օրական 50 գ է: Այսինքն, սալիկի մոտ կեսը, բայց առնվազն 50 % կակաոյի պարունակությամբ: Խմիչքը ուժեղացնում է ենթաստամոքսային գեղձի գործառույթները, ուստի ստամոքսի բարձր թթվայնություն ունեցող անձանց խորհուրդ չի տրվում հաճախակի օգտագործել կակաո:
Հիշեք կակաոյի խթանիչ հատկությունների մասին. ինչպես սուրճը, կակաոն նույնպես պետք չէ օգտագործել քնելուց առաջ: Ալերգիկ ռեակցիաները նույնպես չեն բացառվում, հատկապես հաճախակի օգտագործման դեպքում, հետևաբար ավելի լավ է սահմանափակվել օրական երկու բաժակով:

Աղբյուրը
 
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին

views 4923
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում