Առավելագույն չափով յոդ պարունակող 13 սննդամթերք

Առավելագույն չափով յոդ պարունակող 13 սննդամթերք 
Ինչո՞ւ է անհրաժեշտ յոդը 
Յոդը շատ կարևոր է օրգանիզմի բնականոն գործունեության համար: Այնուամենայնիվ, օրգանիզմը չի կարող այն ինքնուրույն արտադրել, ինչը նշանակում է, որ դուք պետք է ստանաք այն ձեր սննդակարգից: Վահանաձև գեղձը դրա կարիքն ունի հորմոններ արտադրելու համար, որոնք անհրաժեշտ են նյութափոխանակության, մարմնի աճի ու զարգացման, ուղեղի աշխատանքի և  մարմնի կայուն ջերմաստիճանի կարգավորման համար: Յոդի օրական չափաբաժինը մեծահասակների մեծ մասի համար կազմում է օրական 150 մկգ: Հղի կամ կրծքով կերակրող կանանց նույնիսկ ավելին է անհրաժեշտ՝ 220 մկգ: Յոդի անբավարարությունը հանգեցնում է վահանաձև գեղձի այտուցման (այսպես կոչված՝ զոբ), հիպոթիրեոզի, անընդհատ հոգնածության, սրտանոթային համակարգի և ուղեղի դիսֆունկցիայի, հղի կանանց վիժումների և ընկճախտի։ Մենք կպարզենք, թե ինչ սնունդ է պետք ընդունել դրանից խուսափելու համար: 
Ո՞ր սննդամթերքն է պարունակում առավելագույն չափով յոդ 
1. Կոմբու 
Կոմբուն շագանակագույն ջրիմուռ է, որը կարելի է ձեռք բերել չորացրած կամ  փոշու տեսքով: Դրանք հաճախ օգտագործվում են ճապոնական խոհանոցում, օրինակ` դաշի կոչվող ավանդական արգանակում: Հետազոտության համաձայն՝ 100 գ կոմբուն պարունակում է մինչև 298,4 մգ յոդ: Եվ սա գերազանցում է առաջարկվող օրական չափաբաժինը 1,989 անգամ:  
2. Վակամե  
Վակամեն, նաև փետրաձև անդարիա կամ միյոկ, շագանակագույն ջրիմուռների մեկ այլ տեսակ է`  մի փոքր քաղցրահամ: Ճապոնացիները պատրաստում են միսո՝ ավանդական ֆերմենտացված մակարոնեղեն, որը պատրաստվում է լոբուց, բրնձից և ցորենից: 100 գ վակամայի մեջ յոդի միջին քանակը 6,6 մգ է։ Այնուամենայնիվ, այս տարրի պարունակությունը կախված է նրանից, թե որտեղ են ջրիմուռները աճեցրել: Օրինակ՝ Ասիայից բերված վակամեն ավելի շատ յոդ է պարունակում, քան  Ավստրալիայի և Նոր Զելանդիայի ջրիմուռները: 
 3. Նորի  
Նորին կարմիր ջրիմուռների տեսակ է: Դրանք սովորաբար օգտագործվում են սուշիի գլանափաթեթներում: Բայց, ի տարբերություն շագանակագույն ջրիմուռների, նորին շատ ավելի քիչ յոդ է պարունակում. 100 գ պարունակում է 1,6-4,3 մգ: Այնուամենայնիվ, դա գրեթե  29 անգամ գերազանցում է օրական պահանջը:  
4. Ձողաձուկ 
Ձողաձուկը համեմատաբար քիչ կալորիա է պարունակում, բայց պարունակում է մեծ քանակությամբ տարբեր օգտակար նյութեր և սնուցիչներ, ներառյալ յոդը։ Այն ամենից շատ  առկա է անյուղ ձկների մեջ։ Այսպիսով, 100 գ ձողաձուկը պարունակում է մոտավորապես 170 մ/կգ յոդ կամ առաջարկվող օրական չափաբաժնի 113 %-ը: Ձկներում առկա տարրերի քանակը կարող է փոքր-ինչ տատանվել. վայրի բնության մեջ որսված ձկները մի փոքր ավելի շատ են պարունակում յոդ, քան բուծվող ձկները: 
 5․ Կաթ  
Կաթնամթերքը ծովամթերք չսիրող մարդկանց մեծամասնության համար յոդի հիմնական աղբյուրն է: Ճիշտ է, այս ըմպելիքի մեջ դրա քանակը կախված է  սննդակարգից: 100 գ կաթը միջինում պարունակում է 44-84 մկգ յոդ, այսինքն` առաջարկվող օրական քանակի 30-56 %-ը: 
6. Յոգուրտ  
Ոչ միայն կաթը, այլ նաև դրանից ստացված արտադրանքը կարող են ապահովել ձեզ յոդով: Օրինակ, 100 գ հասարակ մածունը պարունակում է 37,5 մկգ յոդ, ինչը կազմում է օրական չափաբաժնի մոտ 25 %-ը:  
7. Կաթնաշոռ 
 Կաթնաշոռը նույնպես յոդի լավ աղբյուր է։ Այս սննդամթերքի 100 գ-ը պարունակում է 26 մկգ յոդ, ինչը կազմում է օրական չափաբաժնի մոտ 17 %-ը: Բացի այդ, կաթնաշոռն ունի հակաօքսիդիչ հատկություններ և բավականին սննդարար է։ 
8. Պանիր  
Պանրի գրեթե բոլոր տեսակները բավականին հարուստ են յոդով, բայց դրա մեծ մասը չեդդերի և մոցարելլայի մեջ է: Այսպիսով, 100 գ չեդդերը պարունակում է մոտ 40 մկգ յոդ, այսինքն՝ օրական արժեքի 27 %-ը:  
9. Յոդացված աղ 
100 գ յոդացված աղը պարունակում է մոտավորապես 4,733 մկգ յոդ: Այնուամենայնիվ, խորհուրդ է տրվում օրական օգտագործել ոչ ավելի, քան մեկ թեյի գդալ (2,300 մգ)։ Այն պարունակում է 109 մկգ յոդ կամ օրական արժեքի 73 %-ը: Այնուամենայնիվ, աղը պարունակում է նաև նատրիում, որն այնքան էլ օգտակար չէ:  
10. Ծովախեցգետին 
Ծովախեցգետինը ցածր կալորիականությամբ, սպիտակուցներով հարուստ ծովամթերք է, որը նույնպես յոդի լավ աղբյուր է: 100 գ ծովախեցգետինը պարունակում է մոտ 41 մկգ յոդ, այսինքն՝ առաջարկվող օրական ընդունման 27 %-ը: Բացի այդ, դրանք պարունակում են նաև այնպիսի օգտակար նյութեր, ինչպիսիք են՝ վիտամին B12, սելենը և ֆոսֆորը, որոնք անհրաժեշտ են վահանագեղձի և ուղեղի պատշաճ գործունեության համար:  
11. Թունա
Թունան ցածր է կալորիականությամբ, բայց հարուստ է յոդով, սպիտակուցով, կալիումով, երկաթով և B վիտամիններով: Բացի այդ, այս ձուկը հարուստ է օմեգա -3 ճարպաթթուներով, որոնք կարող են նվազեցնել սրտի հիվանդության ռիսկը։ Քանի որ թունան ճարպոտ ձուկ է, այն պարունակում է ավելի քիչ քանակությամբ յոդ։ Այս ձկան 100 գրամ չափաբաժինը պարունակում է 20 մկգ յոդ, ինչը առաջարկվող օրական գումարի 13 %-ն է: 
12. Ձու 
 Մեկ ձուն պարունակում է ընդամենը մոտ 100 կալորիա, բայց այն հարուստ է սպիտակուցներով, առողջ ճարպերով, վիտամիններով և հանքանյութերով, ներառյալ յոդը:  
13. Կարտոֆիլ  
Այս բանջարեղենը յոդի լավ աղբյուր է: Այսպիսով,  100 գ կարտոֆիլը պարունակում է 60 մկգ յոդ։ Սա նշանակում է, որ օրական բաժինը ստանալու համար բավական է ուտել 3-4 կարտոֆիլ:
 
Ի՞նչ կպատահի, եթե թթված կաթ կամ ժամկետանց կեֆիր խմեք

Ի՞նչ կպատահի, եթե թթված կաթ կամ ժամկետանց կեֆիր խմեք

Թարմ կաթը գործնականում զերծ է բակտերիաներից

Աղիքների համար օգտակար 10 մթերքներ

Աղիքների համար օգտակար 10 մթերքներ

Նստակյաց ապրելակերպը և ոչ ճիշտ սննդակարգը հաճախ բացասաբար են անդրադառնում մարսողական համակարգի վրա: Կարող եք բարելավել իրավիճակը՝ փոփոխելով ձեր սննդակարգը

Սննդակարգը փորկապության դեպքում. օգտակար և վնասակար մթերքները

Սննդակարգը փորկապության դեպքում. օգտակար և վնասակար մթերքները

Փորկապությունը տարածված խանգարում է, որը նկատվում է բոլոր տարիքային խմբերի տղամարդկանց ու կանանց մոտ

Ինչո՞ւ և որքա՞ն ուտել հացահատիկի թեփ

Ինչո՞ւ և որքա՞ն ուտել հացահատիկի թեփ

Թեփը ստանալու համար մանրացնում են հացահատիկը։ Այն ներառում է վիտամիններ՝ PP, B1, B2, E, երկաթ, մագնեզիում, ցինկ, կալիում և այլ օգտակար հանքային տարրեր: