«Գեղեցկացնող» 10 վտանգավոր խորհուրդներ համացանցից

«Գեղեցկացնող» 10 վտանգավոր խորհուրդներ համացանցից

 

Մեզանից յուրաքանչյուրն ունի  գեղեցկության իր գաղտնիքները: Դրանք
լսել ենք մեր մայրերից և տատիկներից, ընկերուհիներից, իսկ զգալի մասը կարդացել ենք  համացանցում: Այսօր մենք  կզրուցենք վերջինիս մասին: Իսկապես հոյակապ միտք է սառնարանի եղածով պատրաստել տարատեսակ դիմակներ, սակայն համացանցում եղած ոչ բոլոր «գեղեցկացնող»  խորհուրդներն են անվնաս: Ավելին, դրանց մի մասը կարող է լուրջ վնաս հասցնել գեղեցկությանն ու առողջությանը:

Կարող եք ընթերցել նաև՝  Ծերացման 5 նշաններ. մարմնի մասեր, որոնք մատնում են ձեր տարիքը

Ներկայացնում ենք ամենահայտնի տասնյակը

Խոնավացնող քսուքի  փոխարեն օգտագործեք կոկոսի յուղ
Կարելի է կոկոսի յուղ քսել չոր մաշկին և մազերին՝ լվանալուց հետո՝ խոնավ վիճակում: Սակայնայս պրոցեդուրան պետք է կատարել շատ նուրբ, քանի որ այն կարող է խցանել ձեր մաշկի ծակոտիները և նպաստել ակնեի առաջացմանը:

Կիտրոնի կամ լայմի հյութով պատրաստված սկրաբ
Դեմքի մաշկը չափազանց նուրբ է, հետևաբար կիտրոնի կամ լայմի հյութը կարող է քայքայել այն: Բացի այդ, արևի տակ դրանք առաջացնում են քիմիական ռեակցիաներ, այնուհետև այրվածքներ, ցան և հիպերպիգմենտացիա:

Մաշկը չորացրեք շաքարով, աղով կամ խմորի սոդայով
Ինչպես կոկոսի յուղը, այնպես էլ շաքարավազը, աղը և խմորի սոդան կարելի է օգտագործել մարմնի, բայց ոչ դեմքի համար: Դրանց հատիկները չափազանց մեծ են և ունեն սուր եզրեր, այնպես որ հեշտությամբ կարող են վնասել մաշկը:

Պզուկները բուժեք ատամի մածուկով
Այո, հավանական է, որ ատամի մածուկում եղած սոդայի և ջրածնի պերօքսիդի շնորհիվ ձեր պզուկները կչորանան: Բայց կա նաև մեծ հավանականություն, որ
մաշկը կդառնա ավելի կարմիր, գրգռված: Եկեք անկեղծ լինենք․ դեմքի մաշկ և
ատամի մածուկ համադրությունը  լավագույններից չէ:

Մաշկը ձգելու համար օգտագործեք ձվի սպիտակուց
Այս «բաղադրատոմսը» օգտագործվել է դեռևս մեր տատիկների կողմից, այնպես որ եկեք թողնենք այն անցյալում: Հում ձուն պարունակում է Salmonella բակտերիաների մի փունջ, ինչը կարող է առաջացնել սուր վարակիչ հիվանդություն:

Օգտագործեք մանկական քսուքներ
Գուցե մանկական քսուքները խոնավացնում և սնուցում են մանկական մաշկը,
սակայն դրանք ունեն մի շարք բաղադրիչներ, որոնք պետք չեն հասուն մաշկին:
Օրինակ՝ հանքային յուղերը, պարաֆինը և սինթետիկ մոմը, որոնք միայն
կավելացնեն մաշկի հետ կապված խնդիրները:

Մշակեք դեմքը դեզոդորանտով
Այս մեթոդը միանգամայն անօգուտ է և տարօրինակ:
Դեզոդորանտի խտությունը կարող է խցանել մաշկի ծակոտիները և առաջացնել ցան:

Հեռացրեք դեմքի սև կետերը սոսինձով
Սոսինձը կարող է առաջացնել մաշկի գրգռվածություն: Բացի այդ, այս մեթոդով
դուք կարող եք հեռացնել միայն մաշկի արտաքին շերտը, իսկ սև կետերը կմնան
իրենց տեղում:

Դեմքի յուղոտ փայլը հեռացրեք  սպիրտային տոնիկով
Ճարպի հետ մեկտեղ ալկոհոլը մաշկից  դուրս կբերի ամբողջ խոնավությունը և
կդարձնի այն չոր:

Օգտագործեք մազերի լաքը որպես դիմահարդարման միջոց
Ավելի լավ կլինի, որ մազերի լաքը շարունակի միայն ամրացնել մազերը, քանի որ որպես դիմահարդարման միջոց կիրառելու դեպքում դեմքի մաշկը կդառնա
գրգռված, չոր և կեղևոտ։ Հետագա խնդիրներից խուսափելու համար մի՛ օգտագործեք այնպիսի միջոցներ, որոնք նախատեսված չեն դեմքի մաշկի համար:

Աղբյուրը


 

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: