Ծերացման 5 նշաններ. մարմնի մասեր, որոնք մատնում են ձեր տարիքը

Անկախ խնամվածության աստիճանից՝ կան մարմնի որոշ մասեր, որոնք,  այնուամենայնիվ,  անմիջապես մատնում են կնոջ տարիքը: Այսօրվա նյութը մարմնի առավել խնդրահարույց մասերի մասին է:

Պարանոց
Պարանոցը մարմնի ամենահաճախ շարժվող մասերից մեկն է, ուստի ավելի շուտ է
կնճռոտվում, քան մարմնի մյուս մասերը: Եթե ցանկանում եք, որ ձեր պարանոցը
հնարավորինս երկար մնա հարթ, առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնեք ձեր կեցվածքին: Կարող եք նաև կատարել ուղղիչ, շտկող տարբեր պրոցեդուրաներ, ինչպիսիք են ֆիլերները, պլազմոլիֆթինգը և ուլտրաձայնային հղկումը:

Ձեռքեր
Ձեռքերի խնամքը հիմնականում սահմանափակվում է եղունգների լաք օգտագործելով, սակայն ձեռքերի մաշկը նույնպես շուտ ծերացողներից է: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել ձեռքերի մաշկի խնամքին: 

Նախ պետք է
պարբերաբար օգտագործել արևապաշտպան միջոցներ. երկրորդ՝ կենցաղային
աշխատանք կատարելիս անպայման կրել  ձեռնոց, ինչպես նաև խոսափել մաքրող ագրեսիվ միջոցներից:

Աչքեր

Աչքերի շուրջ մաշկը շատ բարակ է և նուրբ: Այդ հատվածում խնամքը հարկավոր
է սկսել  արդեն 20 տարեկանից: Մուգ շրջանակները վերացնելու համար
օգտագործեք արյան շրջանառության խթանիչներ` առավոտյան կոմպրեսներ, սառցե խորանարդներ կամ կոֆեինի պարունակությամբ միջոցներ:

Կուրծք

Կախված կուրծքը յուրաքանչյուր կնոջ համար «սարսափելի երազ» է: Կրծքագեղձերը կարող են թուլանալ, կախվել  ոչ միայն տարիքի պատճառով, այլ նաև ծննդաբերությունից հետո կամ քաշ կորցնելու հետևանքով: Որպեսզի կրծքավանդակը երկար ժամանակ առաձգական պահեք, հարկավոր է պարբերաբար վարժություններ կատարել պեկտորային մկանների վրա,
իսկ ավելի  արմատական փոփոխություն արձանագրելու համար կրծքի պլաստիկ վիրահատություն կատարել:

Դեմքի օվալ
45 տարեկանում «լողացող» դեմքը,  ավաղ, արդեն անխուսափելի է: Որպեսզի տարիքային փոփոխությունների  տհաճ հետևանքները կանխեք, անհրաժեշտ է կատարել դեմքի վարժություններ: Կարող եք օգտվել նաև  էսթետիկ վիրաբուժության բազմաթիվ և բազմազան առաջարկներից:
 

Աղբյուրը

Ի՞նչ կլինի, եթե քաղցր շատ ուտեք

Ի՞նչ կլինի, եթե քաղցր շատ ուտեք

Քաղցրը սննդակարգի պարտադիր բաղադրիչ չէ, այնպես որ չկան խիստ ստանդարտներ, որոնց պետք է հետևել

Ինչո՞ւ է հարկավոր հանձնել մեզի ընդհանուր հետազոտություն (անալիզ)

Ինչո՞ւ է հարկավոր հանձնել մեզի ընդհանուր հետազոտություն (անալիզ)

Մեզի ընդհանուր հետազոտության միջոցով հնարավոր է հայտնաբերել շաքարախտը, միզուղիների և լյարդի հիվանդությունները:

Ինչպե՞ս նվազեցնել ճնշումը

Ինչպե՞ս նվազեցնել ճնշումը

Ինչո՞ւ է կարևոր մտածել ճնշման մասին որքան հնարավոր է շուտ

Ո՞վ է արյունաբանը և ե՞րբ է հարկավոր դիմել նրան

Ո՞վ է արյունաբանը և ե՞րբ է հարկավոր դիմել նրան

Արյունաբանը բժիշկ է, ով մասնագիտացած է արյունաստեղծ համակարգի և արյան հիվանդությունների մեջ