Բկաբորբ (անգինա). հիվանդության պատճառները, հիմնական ախտանիշները, կանխարգելումը և բուժումը

Բկաբորբը (անգինա) կոկորդ-ըմպանային սուր վարակիչ, բորբոքային ախտահարում է։

Պատճառները
Այս հիվանդությունը կարող է առաջանալ նաև հղի կանանց մոտ։ Այն պատկանում է օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վարակների թվին։ Հիվանդությունն առաջանում է կոկորդի լիմֆոիդ հյուսվածքների բորբոքային ախտահարման պատճառով։ Զարգանում է  ըմպանի լիմֆոիդ հյուսվածքների պայմանական- ախտածին ( պաթոգեն) և պաթոգեն ֆլորայի վարակման հետևանքով։ Հիվանդության արագ զարգացումը և հյուսվածքների ավելի խորը  վնասումը պայմանավորված են հղիության ընթացքում իմունային անբավարարությամբ, որի հետևանքով օրգանիզմը չի մերժում պտղին՝ դիտելով  որպես օտարածին մարմին։ Հղիների, ինչպես և այլոց  մոտ, անգինան առաջանում է նույն վարակիչ գործոնների պատճառով։ Հղի կանանց 80 %-ի դեպքում անգինայի առաջացման պատճառ է հանդիսանում А խմբի
բետա-հեմոլիտիկ ստրեպտոկոկը։ Հիվանդության զարգացումը երբեմն կապված է
ստրեպտոկոկերի, ստաֆիլակոկերի, պնևմոկոկերի, մենինգոկոկերի, գոնոկոկերի,
կլեբսիելայի, որովայնային տիֆի և հեմոֆիլային ցուպիկի, անաէրոբների,
Վենսանի սպիրոխետի և իլիկաձև ցուպիկի հետ։

Ընթերցեք նաև Քթի փակվածությունը հղիության ընթացքում

Վարակներ
Այժմ տարածված են վարակային ծագման բկաբորբի (անգինա) դեպքերը։ Երբեմն
նշիկների բորբոքային ախտահարումը կարող  է լինել ադենովիրուսի,
հերպեսավիրուսի, էնտերովիրուսի և շնչառական վիրուսային վարակների
բարդություն: Բկաբորբը (անգինա) հազվադեպ կարող է առաջանալ քլամիդիայով և միկրոպլազմայով վարակվելու դեպքում։ Հիվանդության առաջացմանը նպաստում են՝ ցրտահարումը, թերսնումը, փոշոտ տարածքում, ինչպես նաև մարդաշատ վայրերում հղի կնոջ գտնվելը: Բկաբորբ (անգինա) հիվանդության զարգացմանը նպատող գործոններն են՝ լնդերի և ոսկրափուտի (կարիեսի) քրոնիկ բորբոքայինհիվանդությունները։

Ախտանիշները
Հիվանդությունը հիմնականում սկսվում է մարմնի ջերմաստիճանի կտրուկ
բարձրացմամբ, դողով, գլխացավով, գոտկատեղի շրջանում մկանային ցավերով։ Կնոջ մոտ նկատվում է նաև ինտոքսիկացիայի (օրգանիզմի թունավորում) արտահայտված ախտանիշներ, երբեմն կարող է նկատվել սրտխառնոց, փսխում և ախորժակի բացակայություն։ Կինը կարող է գանգատվել հոգնածության և թուլության զգացողությունից, բերանի տհաճ հոտից և խռպոտ ձայնից։ Հիվանդությունը բնութագրվում է նաև կոկորդի ցավով, որն ուժեղանում է կուլ տալու և խոսելու ժամանակ, և կարող է նաև ճառագայթել ականջի մեջ: Հիվանդության զարգացման ընթացքում տեղի է ունենում ավշային ( լիմֆատիկ)  հանգույցների նեղացում և լայնացում, որն ուղեկցվում է
ցավով։

Ախտորոշում

Նշիկների բորբոքման մասին են վկայում նրանց չափերի մեծացումն ու
կարմրությունը։ Տեսողական զննման ժամանակ նշիկների շրջանում կարող են
հայտնաբերվել սպիտակ ֆոլիկուլներ՝ սպիտակա-դեղնավուն արտադրությամբ։
Նեկրոզային երևույթների ի հայտ գալու դեպքում վնասվում է նշիկների
լորձաթաղանթը։ Հերպեսային բկաբորբի (անգինա) դեպքում ըմպանի լորձաթաղանթի վրա հայտնվում են կարմիր բշտիկներ։ Հստակ ախտորոշման համար նշանակվում է ֆարինգոսկոպիա, կոկորդի քերուկի հետազոտություն, արյան ընդհանուր և բիոքիմիական ստուգում։

Բուժում

Տենդի ժամանակ հղիներին ցուցված է խիստ անկողնային ռեժիմ, ինչպես նաև զգալի քանակությամբ հեղուկի օգտագործում։ Բակտերիալ վարակի վերացման համար հղի կնոջը նշանակվում է ճիշտ հակաբիոտիկ բուժում: Ցուցված է նաև ախտահանող լուծույթներով կոկորդի ողողումը և այլն:

Աղբյուրը

Պոլիկիստոզ

Պոլիկիստոզ

Պոլիկիստոզային ձվարանների համախտանիշը (PCOS) բնորոշվում է

Ի՞նչ մեթոդներ կան արգանդափողերի անցանելիությունը ստուգելու,առավելությունները և թերությունները.

Ի՞նչ մեթոդներ կան արգանդափողերի անցանելիությունը ստուգելու,առավելությունները և թերությունները.

Արգանդափողերի անցանելիության գնահատումը կարևոր է անպտղության…

Հեշտոցի պլաստիկա։(Վագինոպլաստիկա) Ե՞րբ է ցուցված։

Հեշտոցի պլաստիկա։(Վագինոպլաստիկա) Ե՞րբ է ցուցված։

Վագինոպլաստիկան վիրահատական միջամտություն է,որը …

Բարտոլինիտ:Բարտոլինյան գեղձի կիստա

Բարտոլինիտ:Բարտոլինյան գեղձի կիստա

Բարտոլինիտը Բարտոլինյան գեղձի բորբոքումն է…