Ինչպե՞ս թեթևացնել քթի այտուցը առանց անոթները նեղացնող կաթիլների
Ինչպե՞ս թեթևացնել քթի այտուցը առանց անոթները նեղացնող կաթիլների
Եթե քթի այտուցը առաջացել է վնասվածքի կամ վերջին ժամանակներում կատարված վիրահատության պատճառով, հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ: Մինչ դուք սպասում եք մասնագետի այցին, կարող եք բարակ անձեռոցիկով փաթաթված սառույցի խորանարդիկներ քսել դեմքին. սառը թրջոցը փոքր-ինչ կնվազեցնի այտուցը:
Այնուամենայնիվ, եթե անհանգստության պատճառը սովորական հարբուխը կամ սեզոնային ալերգիան է, ապա այտուցը միանգամայն հնարավոր է հաղթահարել տնային պայմաններում:
1. Լվացեք քիթը աղի լուծույթով Սա կարող է լինել առանց դեղատոմսի վաճառվող քթի սփրեյ կամ աղաջուր, որը դուք ինքներդ կարող եք պատրաստել։ Աղի լուծույթը կմաքրի քթի խոռոչները, դրանցում կուտակված լորձը կդարձնի ավելի նուրբ և կնվազեցնի քթի լորձաթաղանթի գրգռվածությունն ու այտուցվածությունը։
2. Միացրեք խոնավացուցիչը Քթի լորձաթաղանթի ուռչելու պատճառը հաճախ չոր օդն է, այսինքն՝ օդը, որը չունի խոնավություն։ Եթե դուք այն բավական երկար եք շնչում, օրինակ այն պատճառով, որ ամբողջ օրը նստում եք տաքացվող և վատ օդափոխվող գրասենյակում, ձեր լորձաթաղանթները նույնպես կորցնում են խոնավությունը: Ջրազրկումը հանգեցնում է գրգռվածության և այտուցվածության: Երբեմն բավական է բացակայող խոնավությունը վերադարձնել քիթ-կոկորդին, որպեսզի այտուցը նվազի, և նորից կարողանաք ազատ շնչել։
3. Շնչեք տաք գոլորշու մեջ Օրինակ՝ կարող եք շնչել տաքացրած (ոչ մի դեպքում եռացող, որպեսզի չայրվի) ջրի վրա՝ սրբիչ գցելով գլխին և ուսերին: Սա կօգնի նաև խոնավեցնելու լորձաթաղանթը։
4. Թեյ խմեք Թեյ, տաք մրգային խմիչք կամ կոմպոտ, ջուր՝ նշանակություն չունի: Շատ հեղուկի ընդունումը թույլ կտա հաղթահարել լորձաթաղանթների ջրազրկումը և դրանով իսկ կօգնի նվազեցնելու դրանց գրգռվածությունը: Ճիշտ է, արդյունքի համար պետք է սպասել առնվազն 20–30 րոպե։
5. Ջերմ ցնցուղ ընդունեք Սա նույն տաք ջրի գոլորշին շնչելու հարմարավետ միջոցն է: Ի թիվս այլ բաների, խոնավ օդը կբարելավի լորձի արտահոսքը և կթեթևացնի ձեր վիճակը։
6. Քթին տաք կոմպրես դրեք Ջերմությունը կբարելավի արյան շրջանառությունը ձեր սինուսներում: Սա չի նշանակում, որ այն կթեթևացնի ձեր այտուցը. այս ազդեցության համար համոզիչ գիտական ապացույցներ չկան: Այնուամենայնիվ, ջերմությունը կարող է միանշանակ նվազեցնել լորձաթաղանթի այտուցվածության հետ կապված անհանգստությունը:
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին