Քթի փակվածությունը հղիության ընթացքում

Քթի փակվածությունը հղիության ընթացքում

Ապագա մայրերից շատերը հղիության որևէ փուլում շնչելու դժվարություն են ունենում, որը շարունակվում է ընդհուպ մինչև ծննդաբերություն: Ռինիտը կապված չէ մրսածության կամ վիրուսի հետ, այն հղի կանանց բնորոշ հիվանդություն է ինչպիսին տոքսիկոզն է կամ մաշկի պիգմենտացիան: Քթի այդ տեսակ փակվածությունն այնքան տարածված է, որ ստացել է հղի կանանց ռինիտ անվանումը:

Պատճառները

Խնդիրն առաջանում է քթանցքերի գրգռվածության և բորբոքվածության պատճառով: Համարվում է, որ հղիության ընթացքում հարբուխը պայմանավորված է օրգանիզմի հորմոնային փոփոխություններով: Ընկերքը մեծ քանակությամբ էստրոգեն է արտադրում, որը մեծացնում է լորձի քանակը, ինչպես նաև հանգեցնում է քթի ոսկրային կառույցների այտուցվածության: Քթի փակվածության պատճառ կարող է դառնալ նաև սենյակի չոր օդը, ուստի ցանկալի է օդի խոնավացուցիչ օգտագործել:

Բուժումը

Խորհուրդ չի տրվում անոթները նեղացնող կաթիլներ գործածել, քանի որ նախ ազդում են սրտանոթային համակարգի վրա, բացի այդ էլ կախվածություն են առաջացնում: Ավելի լավ է ոչ դեղորայքային միջոցներից օգտվել՝ ջուր խմեք, որպեսզի խուսափեք լորձաթաղանթի չորացումից, լվացեք քիթը, խոնավացրեք սենյակի օդը, հաճախ օդափոխեք սենյակը:

Կարդացեք՝ Տան օդը խոնավացնելու մի քանի պարզ միջոց

Քնեք մեծ բարձի վրա, հորիզոնական դիրքում շնչառությունն ավելի է դժվարանում: Ինչ վերաբերում է մրսածության պատճառով առաջացած հարբուխին, բացի վերոնշյալ միջոցներից կարելի է նաև սոխ ու սխտորի հոտը քաշել, ինչը կմաքրի քթանցքները:

Ծայրահեղ դեպքում, եթե քթի փակվածությունը թույլ չի տալիս քնել, կարելի է մանկական դեղամիջոցներ օգտագործել, օրինակ՝ նազիվին:

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրումն անփոխարինելի կապ է մայրիկի և երեխայի միջև…

Հեմատոման հղիության ընթացքում

Հեմատոման հղիության ընթացքում

Հղիության ընթացքում արգանդում տեղի ունեցող ցանկացած…

Հղիության վաղ ախտանիշները

Հղիության վաղ ախտանիշները

Հղիությունը բարդ բիոլոգիական գործընթաց է…