Ձկան յուղ․ օգտակար և վնասակար կողմերն օրգանիզմի համար

Ձկան յուղ․ օգտակար և վնասակար կողմերն օրգանիզմի համար

Ձկան յուղը հայտնի է արդեն շատ տասնամյակներ և բացի հեղուկ ձևից թողարկվում է նաև հարմար պարկուճներով։ Այս վերականգնող միջոցն օգտագործում են երեխաների ռախիտի կանխման և մեծահասակների՝ վիտամինային անբավարարության վերացման համար։

Ինչ է պետք իմանալ ձկան յուղի մասին։

·    Ձկան յուղի պատմությունը
·    Ձկան յուղի օգտակարությունը
·    Արդյո՞ք ունի վնասակար կողմեր
.    Օգտագործումը բժշկության մեջ
·    Օգտագործումը խոհանոցում
·    Ինչպես ընտրել և պահպանել

Ձկան յուղի պատմությունը

19-րդ դարում դեղագործ Մելլերը նկատեց ափամերձ շրջանների բնակիչների առողջության և նրանց սննդակարգում ձկնատեսակների մեծ քանակով օգտագործման միջև կապը: Մարդիկ ավելի քիչ էին տառապում սակավարյունությունից, ռախիտից, գիշերային կուրությունից: Լաբորատոր ուսումնասիրությունները հաստատել են ձկան յուղի առավելությունները, և թույլատրվել է դեղատներում
դրա վաճառքը: Նախկինում ձկան յուղը օգտագործվում էր միայն մաշկի խնամքի համար: Բայց դեռևս առաջին ուսումնասիրություններից առաջ շատ ազգեր ասես զգում էին ձկան յուղի օգտագործման կարիքը.եփում էին այն և ավելացնում ուտելիքին, քսում մարմնին։ Հյուսիսային ժողովուրդները, էմենները, էսկիմոսները, յակուտները մինչ օրս ակտիվորեն ուտում են այն, քանի որ ծանր պայմաններում մթերքի սննդարար արժեքը խիստ կարևոր է։ Ձկան յուղի ստացման հիմնական հումք են հանդիսանում կատվաձկների, շնաձկների և ձողաձուկազգիների լյարդն ու ենթամաշկային ճարպը։ Խոշորագույն արտադրողը Նորվեգիան է: Այն արտադրվում է նաև Ռուսաստանում, ԱՄՆ-ում և  հարավամերիկյան մայրցամաքի երկրներում։

Ձկան յուղի օգտակարությունը

Ձկան յուղը պարունակում է անփոխարինելի ճարպաթթուներ՝ օմեգա-3 և օմեգա-6, որոնք օրգանիզմն ինքը չի կարող սինթեզել,ստանում  է միայն սննդի միջոցով։ Այն պարունակում է նաև ճարպալույծ A և D վիտամիններ ու միկրոտարրեր՝ մագնեզիում, յոդ, կալցիում, ֆոսֆոր: Ի տարբերություն շատ այլ ճարպերի,
ձկան յուղն օրգանիզմի կողմից չի պահպանվում որպես  պաշար՝ ենթամաշկային ճարպի տեսքով, այլ օգտագործվում է բջիջների լիպպիդային շերտի կառուցման համար։ Օմեգա-3- ը մեծացնում է ինսուլինի զգայունությունը, ինչը արագացնում է նյութափոխանակությունը, օգնում է կառուցել մկանային
զանգված՝ հյուծվելու դեպքում, և այրում է ավելորդ կալորիաները, եթե առկա են։ Հետազոտությունների արդյունքում նաև պարզվել է, որ ձկան յուղի ընդունումը նվազեցնում է կորտիզոլ հորմոնի մակարդակը, որը ոչնչացնում է մկանային մանրաթելերը։ Այս հորմոնի շատ բարձր մակարդակը դանդաղեցնում է
սպիտակուցի սինթեզը: Հակաբորբոքային ազդեցությունն օգնում է վերականգնել մկանները ինտենսիվ մարզումներից հետո։ Այսպիսով, ձկան յուղն օգտակար է սպորտով զբաղվելու ժամանակ, քանի որ մեծացնում է մկանների զանգվածը և արագացնում նյութափոխանակությունը՝ նիհարել ցանկացողների համար։  Այս ապրանքն օգտակար է հիվանդություններից թուլացած օրգանիզմների, տարեցների
և երեխաների համար՝ վերականգնողական փուլում, վիտամինային անբավարարության ժամանակ։ A և D վիտամինները արագացնում են օրգանիզմի աճը, վերականգնում մաշկը, մազերը, եղունգները  և պատասխանատու են ոսկրերի ամրության և աչքերի առողջության համար:

Ձկան յուղի վնասակար կողմերը

Չնայած ձկան յուղի առավելություններին, դրա օգտագործման հակացուցումներ  կան: Ձկան յուղը կարող է մեծացնել արյունահոսության ռիսկը, ուստի արյան մակարդման նվազեցման և հակակոագուլյանտ դեղեր ընդունելու դեպքում ձկան յուղը հակացուցված է: Պետք է զգուշորեն օգտագործել խոլեցիստիտի կամ պանկրեատիտի սրման ժամանակ։ Հղիության և լակտացիայի ընթացքում խորհուրդ է տրվում բժշկի հետ խորհրդակցել՝ նախքան ձկան յուղի ընդունումը։ Սխալ կամ չափից շատ ընդունման դեպքում հնարավոր է արձագանքեն ստամոքսը կամ աղիքները՝  սրտխառնոց, փորկապություն, լուծ: Ընդունելիս պարտադիր պետք է ուշադրություն դարձնել չափաբաժնին։

Օգտագործումը բժշկության մեջ

Ձկան յուղը  օգտագործվում է որպես կենսաբանորեն ակտիվ հավելանյութ՝ վիտամինային անբավարարության և ռախիտի դեպքում։  Նաև ձկան յուղի հիման վրա արտադրվում են դեղեր ՝ աթերոսկլերոզի կանխարգելման և բուժման համար:


tuna-party-2244413_960_720.jpg (138 KB)

Օգտագործումը խոհանոցում

Ձկան յուղն օգտագործվում է բացառապես որպես պրոֆիլակտիկ միջոց մի շարք հիվանդությունների դեպքում: Հատուկ հոտի և համի շնորհիվ այն չի օգտագործվում խոհարարության մեջ: Այնուամենայնիվ, հյուսիսային ժողովուրդները ունեն ազգային ուտեստներ ձկան յուղով: Օրինակ՝ պալմպիրեկ կարկանդակներին ավելացնում են ձկան յուղի և ալյուրի խառնուրդով միջուկ։ Ալյասկայի բնիկները պաղպաղակի նման բան էին պատրաստում՝ ձյունից, ձկան յուղից, մեղրից և հում հատապտուղներից՝  բաղադրիչները խառնելով հատուկ ամաններում:

Ինչպես ընտրել և պահպանել ձկան յուղը

Ձկան յուղը  թողարկվում է երկու ձևով ՝ ժելատինի պարկուճներով և հեղուկ ձևով: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել շշերի մեջ լցրած ձկան յուղի ընտրությանը: Պոլիհագեցած ճարպաթթուները արագորեն օքսիդանում են, ուստի արտադրանքը արագորեն չորանում է օդի ներթափանցման դեպքում: Ուշադրություն
դարձրեք ժամկետին և փաթեթավորման մուգ ապակուն։ Բացելուց հետո պահեք սառնարանում և արագ օգտագործեք: Ձկան յուղի համը շատ յուրօրինակ է, բացի այդ, այն ունի ուժեղ հոտ: Հետևաբար, շատերի համար ավելի հարմար է ժելատինային պարկուճների ձևը, որոնք պաշտպանում են ճարպը օքսիդացումից և
երկարացնում են ժամկետը: Պարկուճները պետք է պահվեն 20 աստիճանից ոչ բարձր ջերմաստիճանում, արևի լույսից հեռու։ Փաթեթի վրա  պետք է նշվի օմեգա-3-ի պարունակության տոկոսը `15-30%: Քիմիական նյութերով և տոքսիններով ամենաքիչը աղտոտված ձկան յուղը ստացվում է ձկան մեջքի հատվածի և ենթամաշկային ճարպերից, իսկ լյարդի յուղը ավելի քիչ է օգտակար։ Ձկան յուղը հեղուկ արտադրանք է, գույնը տատանվում է վառ դեղինից մինչև թույլ դեղին։ Որքան բաց է յուղի գույնը, այնքան շատ մշակումներ է անցել, ցայտուն համն ավելի քիչ է արտահայտված։

 

Աղբյուրը

Զարթխումից (похмелье) ազատվելու յոթ միջոց

Զարթխումից (похмелье) ազատվելու յոթ միջոց

Ամեն հաճույք իր գինն ունի: Եթե ընկերների հետ երեկույթի ժամանակ  կորցնում եք զգոնությունը և շատ եք խմում, ապա առավոտյան կարող եք  զղջալ նախորդ օրվա  զվարճանքի համար:

Որքա՞ն գազավորված ըմպելիք կարելի է խմել՝ առանց օրգանիզմին վնաս հասցնելու

Որքա՞ն գազավորված ըմպելիք կարելի է խմել՝ առանց օրգանիզմին վնաս հասցնելու

Որքա՞ն գազավորված ըմպելիք կարելի է խմել՝ առանց օրգանիզմին վնաս հասցնելու

Տնական դոնդող. առողջարա՞ր է, թե՞ ոչ

Տնական դոնդող. առողջարա՞ր է, թե՞ ոչ

Այս քաղցրավենիքով տարվելն այնքա՜ն հեշտ է․ մեկ չափաբաժինը սովորաբար առաջացնում է միաժամանակ և՛ հաճույքի,  և՛  մեղքի զգացում։

Ի՞նչ է տեղի ունենում մեր օրգանիզմում, երբ համեմ ենք ուտում

Ի՞նչ է տեղի ունենում մեր օրգանիզմում, երբ համեմ ենք ուտում

Տարբեր ուտեստներ պատրաստելիս մենք հաճախ օգտագործում ենք գինձ` անուշահոտ մանր հատիկներ: