Ինչ չի կարելի ուտել արյան բարձր խտության դեպքում․սնվելու կանոնները և արգելված 12 մթերքները

Ինչ չի կարելի ուտել արյան բարձր խտության դեպքում․սնվելու կանոնները և արգելված 12 մթերքները


Մարդու արյան բարձր խտությունը լուրջ խնդիր է ոչ միայն արյան շրջանառության, այլ նաև սիրտ-անոթային և մարմնի այլ համակարգերի համար։ Արյան բարձր խտությունը նպաստում է սննդի ընդունման և բոլոր օրգաններին թթվածնի մատակարարման խախտմանը և կարող է հանգեցնել ամենալուրջ հետևանքների։ Հետևաբար, այս պաթալոգիայի հայտնաբերման դեպքում բժիշկները հիվանդներին նշանակում են հակամակարդիչներ, նոսրացնող դեղագործական արտադրանք։ Բայց այս դեպքում ամենօրյա ճաշացանկը պետք է ճշգրտել։ Ըստ գիտական ուսումնասիրությունների՝ սննդի միջոցով հնարավոր է ցածրացնել խոլեստերինի մակարդակը և նվազեցնել սիրտ-անոթային բազմաթիվ հիվանդությունների զարգացման ռիսկը։ Բացի այդ, բազմաթիվ հիվանդությունների սկզբնական փուլում հնարավոր է զգալիորեն բարելավել արյան կազմը՝ պահմանելով առողջ սննդակարգի ռեժիմն ու կանոնները։ Այս հոդվածում մենք կքննարկենք, թե ինչ է պետք ուտել արյան խտության նվազեցման համար։ Քննարկում կլինի արյան բարձր խտության դեպքում դիետայի կանոնների, թույլատրելի և անթույլատրելի մթերքների մասին։

Կարող եք կարդալ նաև՝  Արյան առողջությունը ապահովող սնունդ


Դիետայի 3 ընդհանուր կանոնները
40 տարեկանից բարձր ցանկացած անձ, ում մոտ ախտորոշվել է «արյան մակարդելիության բարձրացում», պետք է հաշվի առնի, որ մշտական դիետան առողջության պահպանման միակ հնարավոր միջոցն է թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց համար։ Նորմալ ինքնազգացողության պահպանման համար միայն դեղատնային դեղամիջոցների ընդունումը բավարար չէ։ Բայց արյան բարձր մակարդելիության և խոլեստերինի բարձր մակարդակի ժամանակ սննդի ընդունման կանոններն այնքան էլ բարդ չեն։ Իսկ առույգ ինքնազգացողությունը խթան կհանդիսանա ճիշտ կենսակերպի մշտական պահպանման համար։
Օրաբաժնի (ռացիոնի) կազմումը բուսական սննդի հիման վրա
Բանջարեղենի մեծ քանակն ապահովում է դեպի օրգանիզմ՝ հեղուկների, վիտամինների, հանքային նյութերի և մանրաթելերի մատակարարմանը, առանց որի արյան մակարդելիությունը չի կարող ունենալ նորմալ մակարդակ։ Մրգերն ու հատապտուղները նույնպես օգտակար են։


Օգտագործվող կենդանական ճարպի քանակի նվազեցում
Կենդանական ճարպը, որը չի յուրացվել օրգանիզմի հյուսվածքների կառուցման համար և չի առընչվում որոշակի տեսակի բջիջների ֆունկցիոնալ գործունեությանը, չի յուրացվում արյունատար համակարգի օրգանների կողմից, այլ խցանում է այն, կուտակվում արյունատար անոթների ներքին պատերին՝ խոչընդոտելով արյան հոսքին։ Ահա թե ինչու, օրինակ, կաթնամթերքը խտացնում է արյունը։


Անորակ և վնասակար սննդի բացառում
Արդյունաբերական արտադրության արագ սնունդը, կլորաձև չիպսերը (սնեկ-չիպս), լիմոնադը չունեն որևէ սննդային արժեք. սրանք հանդիսանում են հաճույք պատճառող սնունդ, բայց մեծ վնաս են հասցնում օրգանիզմին՝ չտալով նրան որևէ օգուտ։ Կիսաֆաբրիկատները միշտ պարունակում են մեծ քանակությամբ կոնսերվանտներ, ներկանյութեր, բույրի ուժեղացուցիչներ, մեծ քանակությամբ աղ և անորակ բաղադրիչներ, որոնք էժանացնում են արտադրանքի ինքնարժեքը։


Արյունը նոսրացնող 8 օգտակար մթերքներ
Կան մեծ թվով մթերքներ, որոնք թույլատրվում են օգտագործել արյան բարձր խտության ժամանակ։ Նրանցից մի մասը նույնիսկ նպաստում են խտության իջեցմանը, այսինքն, հանդես են գալիս որպես բնական հակամակարդիչներ։


Մաքուր խմելու ջուր
Հենց սա է առավելագույնը յուրացվում՝ առանց խախտելու արյան զանգվածի կառուցվածքը, ի տարբերություն խանութի ընպելիքների կամ այլ հեղուկների, որոնք խցանում են արյունն ու լիմֆը։ Իհարկե, կարելի է նաև օգտագործել բանջարեղենային եփուկներ, տնային պայմաններում պատրաստված հյութեր և կոմպոտներ։ Բայց խմելու ջուրն ամբողջովին փոխարինել սրանցով ոչ մի դեպքում չի կարելի։ Ավելին, այն պետք է լինի որակյալ, լավ մաքրված, որպեսզի մթերքը օգտակար լինի արյանը և լիմֆին, այլ ոչ թե խցանում առաջացնի։ Թորած ջուր չի կարելի խմել, նախապատվությունը պետք է տալ մաքուր աղբյուրի, ֆիլտրված կամ չգազավորված հանքային ջրերին։


Լոլիկ
Այս բանջարեղենը այն քչերից մեկն է, որ ցանկացած ձևով օգտակար է արյան համար․թարմ կամ ջերմամշակում անցած, որպես թանձրուկ կամ ձմեռային նախուտեստ, աղցան կամ հյութ, մինչև անգամ տոմատի մածուկ։ Չնայած թթու համին՝ այս մթերքը չի թթվեցնում ներքին միջավայր․ այն վերափոխում է սեփական թթուները ալկալային թթվի, որը մաքրում է անոթներն ու ջրիկացնում արյունը։

Ծովամթերք

Ծովի բարձր յուղայնություն ունեցող ձուկը և ծովակաղամբն անփոխարինել են արյան համար։ Նրանք մատակարարում են օրգանիզմին անփոխարինելի ճարպաթթուներ և յոդ, իջեցնում են խոլեստերինը և օգնում են պահպանել արյան նորմալ հոսքը։


Չզտված բուսայուղեր, ընկուզեղեն և սերմեր
Արևածաղկի, ձիթապտղի, դդմի, ընկույզի յուղը, ինչպես նաև գետնանուշը, հունական ընկույզը, կտավատի սերմը պարունակում են մեծ քանակությամբ վիտամին E, տաուրին, արգինին և չհագեցած ճարպաթթուներ՝ օմեգա-3, օմեգա-6 և օմեգա-9։ Բացի այն,որ այս նյութերն անփոխարինելի են հյուսվածքների սինթեզի և բազմաթիվ տեսակի բջիջների կենսական գործառույթի համար, նրանք նաև նաքրում են արյունն ու անոթները՝ պահպանելով մածուցիկության նորմալ մակարդակը, խթանելով արյան հոսքը։


Ոչ այնքան բարձր յուղայնությամբ կաթնաթթվային մթերքներ
Կենդանի օրգանիզմին անհրաժեշտ է նվազագույն քանակով կենդանական ճարպ։ Բացի այդ, լրիվ յուղազրկված կաթնամթերքից ավելի վատ են կլանվում սպիտակուցները, հանքանյութերն ու վիտամինները։ Ցածր յուղայնությամբ կարագը, ամենայն հավանականությամբ, ոչ թե կարագ է, այլ օրգանիզմի համար վնասակար մարգարին։ Այդ իսկ պատճառով, ցածր յուղայնությամբ կաթնաշոռը, կեֆիրը կամ «առանց խոլեստերինի» կարագը օգտակար չեն համարվում։ Ինչպես նաև՝ բարձր յուղայնություն ունեցողները։ Բայց ահա ճարպի մի փոքր տոկոսը կօգնի յուրացնել այն ամենն, ինչն օգտակար է արյան շրջանառության և օրգանիզմի այլ համակարգերի համար։


Թթու հատապտուղներ և մրգեր
Անհրաժեշտ է սննդակարգում ներառել արյունը ջրիկացնող հատապտուղներ, ինչպիսիք են՝ բալը, ելակը, կոկռոշը, սև կամ կարմիր հաղարջը, լոռամիրգը, հապալասը, բռինչը, կապույտ հապալասը (մրտենական)։ Արյունը ջրիկացնող մրգերի շարքին են պատկանում մանդարինը, նարինջը և այլ մրգեր, որոնք պարունակում են ասկորբինաթթու և սալիցիլաթթու։


Կոճապղպեղ
Այս կծու արմատապտուղն ունի հակաբորբոքային և մաքրող հատկություններ,որոնք ազդում են նաև արյան որակի վրա։ Կոճապղպեղն արյունը դարձնում է ավելի քիչ մածուցիկ՝ իջեցնելով «վատ» խոլեստերինի մակարդակը, մաքրում է անոթները՝ բարելավելով նրանց անցանելիությունը և խթանելով արյան հոսքը։


Մեղր
Մեղվաբուծության հիմնական արտադրանքը վաղուց օգտագործվում է որպես բուժիչ միջոց՝ բարելավելով արյան կառուցվածքն ու կազմը, բուժելով անոթներն ու սրտի մկանները։


Չեզոք սնունդ
Կան մի շարք մթերքներ, որոնց՝ արյան վրա ազդեցության մասին սննդաբանները հաճախ լռում են։ Երբեմն կարող ենք դրանց մասին հակասական տեղեկություն գտնել։ Դա պայմանավորված է մթերքի բարդ կազմությամբ, որի մեջ միաժամանակ ներառված են արյունը և՛ խտացնող, և՛ ջրիկացնող նյութեր։ Ինչը վերաբերվում է այդպիսի սննդին, պետք է պահել չափավորությունը և որոշում կայացնել՝ ինչպես դրանք ներմուծել անհատական սննդակարգ։

Հացահատիկեղեն
Միայն մեկ հացահատիկի շուրջ միանշանակ կարծիք կա․ ենթադրվում է, որ բարձր խտություն ունենալու դեպքում պետք է հեռու մնալ հնդկաձավարից։ Մնացած հացահատիկները չունեն վառ արտահայտված հատկություններ, ուստի բոլորը կարող են ներառվել ճաշացանկ՝ բազմազանության համար։


Դդում
Այս բանջարեղենը չափազանց օգտակար է արյան շրջանառության և օրգանիզմի այլ համակարգերի համար։ Բայց նրա փափկամասում առկա է մեծ քանակությամբ վիտամին K, որը կարող է խտացնել արյունը։ Միևնույն ժամանակ այնտեղ կան մեծ քանակությամբ մանրաթելեր և կառուցվածքային ջուր, որոնք նպաստում են արյան սուբստանցիայի մաքրմանը և իջեցնում են արյան մակարդելիությունը։


Հունական ընկույզԱրյան շրջանառության համակարգի վրա նրա ազդեցության մասին որոշումը ցանկալի է կայացնել անհատական հիմունքներով։ Մի կողմից, այն պարունակում է արգինին, վիտամին E և այլ նյութեր, որոնք օգնում են իջեցնել արյան մակարդելիությունը, մյուս կողմից՝ շատ սննդաբաններ այն համարում են ցածր մակարդելիության դեմ պայքարի միջոց։


12 արգելված մթերքներ
Սննդամթերքի մի փոքրիկ շրջանակ ցանկալի չէ օգտագործել մեծ քանակությամբ, եթե մարդն ունի արյան բարձր խտության, երակների լայնացման և թրոմբոզի հակում։ Իսկ որոշ մթերքներ խստիվ արգելվում են, քանի որ նրանք ունեն կամ խտացնող ուժեղ հատկություն, կամ նպաստում են մակարդելիության բարձրացմանը և որևէ օգուտ չեն բերում մարդու օրգանիզմին։ Եվ այսպես, ինչ չի կարելի ուտել արյան բարձր խտության ժամանակ․
• Հնդկաձավար։ Հնդկաձավարը պետք չէ ամբողջովին բացառել ճաշացանկից, քանի որ այն շատ օգտակար հատիկեղեն է։ Բայց պետք չէ այն ամեն օր օգտագործել շիլայի տեսքով, որպես խավարտ կամ հիմնական ճաշ։ Այն կհանգեցնի մակարդելիության բարձրացման։

• Ադամաթուզ։ Ադամաթուզն օգտակար է սիրտ-անոթային համակարգի համար, ինչպես նաև արյան կազմը բարելավելու համար։ Բայց եթե ադամաթուզը գերակշռի թրոմբոզի առաջացման հակում ունեցող մարդու ճաշացանկում, ապա դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։
• Արոսենու սև պտուղներ (ծտխնձոր)։ Այն օգնում է մաքրել անոթները և օգտակար է արյան բարձր ճնշում ունեցող տարեցների համար։ Այն ունի մեծ քանակությամբ վիտամիններ։ Բայց վիտամին K-ն կարող է բարձրացնել մակարդելիությունը, այդ իսկ պատճառով նույնիսկ արյան բարձր ճնշման կամ աթերոսկլերոզի ժամանակ միշտ չէ, որ կարելի է առանց զգուշանալու օգտագործել։
• Բարձր յուղայնությամբ խոզի միս, գառան միս, խոզապուխտ։ Ի տարբերություն նախորդ մթերքների՝ խոզի բարձր յուղայնություն ունեցող միսը և խոզապուխտը պետք է ամբողջովին բացառել տարեցների և բարձր մակարդելիություն ունեցող անձանց սննդակարգից, չնայած որ այս մթերքները շատերի համար բնական են և օգտակար։ Խոլեստերինի ավելցուկն, անշուշտ, կբարձրացնի արյան զանգվածի խտությունը։
• Տապակած ուտեստեր և ապխտած սնունդ։ Տապակած կամ ապխտած սննդի մեջ առկա քաղցկեղածին նյութերը խցանում են ողջ օրգանիզմը, ինչպես նաև արյան շրջանառության համակարգը։
• Մարգարին և չզտված բուսական յուղեր։ Մարգարինն իրենից ներկայացնում է վերամշակված բուսական ճարպեր՝ երբեմն կենդանական հավելումներով։Այս արտադրանքն օրգանիզմի համար օգտակար որևէ նյութ չի պարունակում, ավելին՝ պարունակում է ոչ ավելի քիչ քանակությամբ արյունը խցանող խոլեստերին, քան պարունակում են ջերմային մշակում անցած կենդանական ծագում ունեցող ճարպերը։ Չզտված բուսայուղը, չնայած որ իր տեսակի մեջ չի կարող պարունակել խոլեստերին,վնասակար է նույնիսկ առողջ մարդու համար․այն կալորիաներ է ավելացնում սննդի մեջ՝ գրեթե չունենալով սննդային արժեք։
• Բարձր յուղայնությամբ կաթնամթերք։ Գյուղական կաթից զտված ճարպերը, կարագը, թթվասերը, սերուցքը և կաթնամթերքի այլ տեսակներն օգտակար են դեռահասի կամ երեխայի համար, ում զարգացման և աճի համար անհրաժեշտ է մեծ քանակությամբ ճարպ։ Բայց հասուն կամ արյան խտանալու հակում ունեցող անձանց սննդակարգում նմանատիպ սնունդը պետք է լինի շատ փոքր չափաբաժնով, քանի որ այն բարձր յուղայնությամբ մսի նման և՛ խցանում է արյունը, և՛ բարձրացնում մակարդելիությունը։
• Երշիկեղեն և կիսաֆաբրիկատներ։ Երշիկեղենի և կիսաֆաբրիկատների՝ կոտլետներ, հում աղացած միս, խորովածի համար մարինադացված միս, մեջ ավելի շատ ճարպ կա, քան թվում է։ Բացի այդ, դրանց մեջ ավելացվում են համային հավելումներ, կոնսերվանտներ, ներկանյութեր, որոնք պահպանում են վարդագույն գույնը և մսամթերքի արտաքին թարմությունը։ Այս ամենը չի կարող չազդել արյան կազմի վրա։ Իսկ բարձր մակարդելիության դեպքում ցանկալի է աստիճանաբար հրաժարվել նմանատիպ սնունդ ընդունելու սովորությունից։
• Արագ սնունդ։ Արագ սննդի կետերի ուտեստները մատչելիության համար պատրաստվում են ոչ այնքան որակյալ մթերքներից, որոնք քողարկվում են վնասակար բաղադրությամբ պատրաստի թանձրուկների միջոցով, որոնք են մայոնեզը և ցածր կարգի կետչուպը։ Դրանք պարունակում են վնասակար տրանս ճարպեր, շատ աղ և այնպիսի սննդային հավելումներ, որոնք վնասակար են ոչ միայն մարսողական համակարգի, այլ նաև ամբողջ օրգանիզմի համար։
• Սպիտակ հաց, սդոբա և հացաբուլկեղեն։ Բացի բարձր կալորիականությունից՝ նմանատիպ արտադրանքները,հատկապես արդյունաբերական մասշտաբով պատրաստված, արագ սննդի նման առանձնանում են իրենց վնասակար բաղադրիչներով։ Դրանք են տրանս ճարպերն ու սննդային հավելումները՝ համային հավելումներ, համի ուժեղացուցիչներ, տեսքն ախորժելի դարձնող նյութեր, ներկանյութեր և այլն։
• Ռաֆինացված շաքարավազի հիմքով քաղցրավենիք։ Արյան շրջանառության համակարգի համար վնասակար են անգամ տնային պայմաններում պատրաստված քաղցրավենիքները։ Իսկ խանութում վաճառվող քաղցրավենիքն այնքան շատ փոխարինիչներ է ներառում, որ դժվար է խոսել դրա որևէ օգտակարության մասին, բացի այն, որ համարվում է էներգետիկ։

• Գնված հյութեր և զովացուցիչ ըմպելիքներ։ Գազավորված ջուրն ունի այսպիսի մի հատկություն․այն իր մեջ լուծում է ավելի մեծ քանակությամբ շաքար, քան սովորական ջուրը։ Հետևաբար, շաքարով պատրաստված գազավորված ըմպելիքները նկատելիորեն վնաս են հասցնում արյան կազմին։ Բայց ածխաթթու գազն ուժեղացնում է ազդեցությունը՝ օգնելով ավելի արագ ներծծել ոչ միայն սախարոզը, այլ նաև օտարածին սննդային հավելումները։ Իսկ ինչ վերաբերվում է հյութերին, դրանք բավականին հեռու են բնական լինելուց․լավագույն դեպքում այն ջրով բացված մրգային խյուս է, իսկ վատագույն դեպքում՝ վնասակար հավելանյութերով հարուստ քաղցր խառնուրդ։ Բացառություն է լոլիկի հյութը, որի մեջ շատ շաքարավազ չեն ավելացնում, և նրա օգտակար հատկությունները պահպանվում են, եթե նույնիկս այն պատրաստվում է՝ տոմատի մածուկին ջուր ավելացնելով։
Սնման կարգը
Եթե արյան բարձր խտություն ունենալու կասկած կա, ապա պետք է անմիջապես սկսել ընտելանալ սնման կոտորակային ձևին։ Փոքր չափաբաժիններով սնման դեպքում սնուցիչներն առողջության համար առավելագույն օգտակարությամբ են յուրացվում։ Ոչ սիստեմատիկ բնույթ կրող և չնախատեսված միջանկյալ սնում չպետք է լինի, քանի որ այս դեպքում դժվար է վերահսկել օգտագործվող սննդի քանակն ու որակը։ Ինչ վերաբերում է սննդակարգում մթերքների հարաբերակցությանը, ապա առաջին տեղը պետք է զբաղեցնեն մանրաթելերով, ածխաջրերով և վիտամիններով հարուստ մթերքները՝ բանջարեղեն, միրգ, կանաչեղեն և համեմունքներ։ Երկրորդ տեղում պետք է լինեն՝ ծովամթերքը, հացահատիկեղենը, ցածր յուղայնությամբ կաթնաթթվային արտադրանքը, իսկ երրորդում՝ ցածր յուղայնությամբ միսը։
Այլ կարևոր ցուցումներ
Մակարդելիությունն իջեցնելու համար հարկավոր է ձեռք բերել մի շարք օգտակար սովորություններ։ Միայն այս դեպքում է հնարավոր հասնել ինքնազգացողության էական և ստաբիլ բարելավման։ Օգտագործել բավարար քանակությամբ խմելու մաքուր ջուր։ Արյան կազմության մեջ մտնում է բավականին քանակությամբ ջուր, և դրա պակասորդից օրգանիզմում տուժում է հենց արյան շրջանառության համակարգը, որը ստիպված է հեղուկ փոխանցել այլ օրգաններին։ Ջրազրկումն առաջին հերթին խտացնում է արյունը։ Հետևաբար հարկավոր է խմել միջինը 1,5-2 լ մաքուր խմելու ջուր։
Դիետայի և դեղորայքի ընդունման հարաբերակցությունը։ Երակների լայնացման և մակարդելիության բարձրացման հակում ունենալու դեպքում պետք է սովորել խորհրդակցել բժշկի հետ օգտագործվող դեղորայքի և սննդի ընդունման շուրջ, որոնք ընկած են հիմքում։ Քանի որ շատ մթերքներ ունեն նոսրացնող ուժեղ հատկություն, ապա կարող են արդյունավետ չլինել հակամակարդիչ դեղորայքի միաժամանակ ընդունման ժամանակ։
Ակտիվ կենսակերպ։ Արյան շրջանառությունը բարելավելու համար կարևոր է շատ տեղաշարժվել։ Օգտակար են քայլքը, զբոսանքը, լողը և մարմնամարզությունը։ Բայց արգելված է մարզասրահում ծանր կշիռներով աշխատելը։ Հատկապես վտանգավոր է ծանրաբեռնել սիրտը և անոթները հիվանդության բուժման նախնական փուլում, երբ շրջանառության համակարգում կարող են լինել խցանումներ։ Կարևոր է նաև իմանալ, որ արյան կտրուկ և արագ ջրիկացումը վտանգավոր է նրանով, որ չլուծվող մասնիկները կարող են սկսել արագ շարժվել արյան հոսքի մեջ, ինչը կարող է հանգեցնել կաթվածի։ Այդ իսկ պատճառով պետք չէ արյան խտությունը փոփոխելու հարցում շտապել։
Եզրակացություն․ բարձր մակարդելիությունը կարող է հանգեցնել աթերոսկլերոզի զարգացմանը, ինսուլտի կամ սրտի կաթվածի առաջացմանը, ինչպես նաև օրգանիզմի այլ համակարգերի քրոնիկ հիվանդությունների սրմանը։ Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր անձի համար կարևոր է վերահսկել իր սնունդը՝ արյան շրջանառության համակարգի պաթալոգիայի զարգացումը կանխելու նպատակով։

Աղբյուրը

Ձկան յուղ․ օգտակար և վնասակար կողմերն օրգանիզմի համար

Ձկան յուղ․ օգտակար և վնասակար կողմերն օրգանիզմի համար

Ձկան յուղը հայտնի է արդեն շատ տասնամյակներ և բացի հեղուկ ձևից թողարկվում է նաև հարմար պարկուճներով։

Լուծել թրոմբը (արյան մակարդուկներ)․ ո՞ր մթերքներն են բարելավում արյան որակը

Լուծել թրոմբը (արյան մակարդուկներ)․ ո՞ր մթերքներն են բարելավում արյան որակը

Եթե ունես խնդիրներ արյան հետ կապված՝ ուրեմն առողջ չես։ Մի խոսքով՝ արյունը չափազանց կարևոր է։

Սխտոր․ օգտակարությունն ու վնասակարությունն օրգանիզմի համար

Սխտոր․ օգտակարությունն ու վնասակարությունն օրգանիզմի համար

Սխտորը՝ բազմամյա խոտաբույսային բույս է Միջին Ասիայի Ամարիլիս ընտանիքից, օժտված սուր համով և ուժեղ առանձնահատուկ հոտով։

Լիմոնադ․ օգտակար և վնասակար հատկությունները

Լիմոնադ․ օգտակար և վնասակար հատկությունները

Ոչ ալկոհոլային ըմպելիքի տարբերակիչ զովացուցիչ առանձնահատկությունն ու, ինչպես նաև, լիմոնադի օգտակարությունը վաղուց է հայտնի մարդկությանը։