Լուծել թրոմբը (արյան մակարդուկներ)․ ո՞ր մթերքներն են բարելավում արյան որակը

Լուծել թրոմբը (արյան մակարդուկներ)․ ո՞ր մթերքներն են բարելավում արյան որակը

Եթե ունես խնդիրներ արյան հետ կապված, ուրեմն առողջ չես։ Մի խոսքով՝ արյունը չափազանց կարևոր է։ Նրա վրա ազդում է մեր վարած կենսակերպը՝ շարժունակությունն ու սննդակարգը։ Եվ կա մի շատ լավ հանգամանք՝ հատուկ մթերքների շնորհիվ կարելի է բարձրացնել և նվազեցնել արյան մակարդելիությունը, խուսափել թրոմբոզի առաջացումից։

Արյան նոսրացում

Արյան բարձր խտությունը բավականին վտանգավոր երևույթ է։ Մեծանում է թրոմբոզի ռիսկն ու վարիկոզի հավանականությունը։ Դժվարանում է անոթների աշխատանքը.  խցանումները կարող են փակել փոքր անոթները, դանդաղեցնել թթվածնի մատակարարումը դեպի տարբեր օրգաններ, մեծացնել ինսուլտի վտանգը։ Այդ իսկ պատճառով, եթե կասկածում եք կամ արդեն իսկ գիտեք, որ ձեր արյունը խիտ է՝ առաջին հերթին դիմեք բժշկի։ Իսկ հետո ուշադրություն դարձրեք սննդակարգին։ Ներմուծեք այնպիսի մթերքներ, որոնք նոսրեցնում են արյունը։

Մեր օրգանիզմը կազմված է 90% ջրից, իսկ արյանն անհրաժեշտ է մեր օրգանիզմում առկա ջրի նորմալ բալանս: Այդ իսկ պատճառով, վարիկոզի առաջին ախտանիշների կամ արյան հետ կապված այլ խնդիրների դեպքում պետք է հաշվի առնել՝ արդյո՞ք խմում եք բավարար քանակությամբ ջուր։ Օրական 2 լիտրը միջին նորմա է, իսկ եթե ձեր քաշը բավականաչափ բարձր է, ապա կարող է անհրաժեշտ լինել 3 լիտր: Ամեն դեպքում, օրգանիզմին շատ հեղուկ է անհրաժեշտ, իսկ անհատական նորման ճշգրիտ կսահմանի բժիշկը։

Կարող եք կարդալ նաև՝ Ինչ չի կարելի ուտել արյան բարձր խտության դեպքում․սնվելու կանոնները և արգելված 12 մթերքները

Ազնվամորի։ Ազնվամորին պարունակում է նույն նյութը, ինչ ասպիրինը, որը հաճախ խմում են՝ արյան մածուցիկության նվազեցման համար։ Բայց ասպիրինը կարող է ունենալ կողմնակի ազդեցություն՝ բացասաբար անդրադառնալ ստամոքսի և լորձաթաղանթների վրա, իսկ ազնվամորին՝ ոչ: Այսպիսով՝ կերեք թե՛ թարմ, թե՛ եփված ազնվամորի։ Ավանդական բժշկությունը խորհուրդ է տալիս նաև օգտագործել ազնվամորու կամ սև հաղարջի տերևների թուրմը։

Կտավատի յուղ: Այն պարունակում է բազմաթիվ պոլիհագեցած ճարպաթթուներ, ինչպես նաև վիտամին E, որոնք անհրաժեշտ են անոթներին։ Այն ունի անոթների առաձգականությունը վերականգնող հատկություն։

Ձկան յուղ։ Օգտակար ճարպերի աղբյուր և աթերոսկլերոտիկ խցանումների դեմ պայքարող միջոց։

Սխտոր։ Հզոր հակաօքսիդիչ է, որն ունի հակաբորբոքային ազդեցություն,  նպաստում է թրոմբների լուծարմանը։ Խորհուրդ է տրվում օգտագործել թարմ վիճակում՝ մաքուր օդում փոքր ինչ չորացրած։

Ծովակաղամբ։ Արյան համար շատ օգտակար են յոդ պարունակող մթերքները։ Նրանք նվազեցնում են արյան մածուցիկությունը և բարձրացնում անոթների տոնուսը: Այսպիսով, առաջին հերթին պետք է մատուցվեն բոլոր ծովամթերքները։

Լոլիկ։ Նրա մեջ պարունակվող լիկոպենը օգնում է նորմալացնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը, իսկ ռուտինը ամրացնում է արյան անոթների պատերը:

Արմավ։ Այն պարունակում է շատ հակաօքսիդանտներ, իսկ ֆլավոնոիդներիառկայությունը նոսրացնում է արյունը, կանխում  արյան խցանումների առաջացումը, ամրացնում  արյան անոթները և նորմալացնում արյան խոլեստերինը:

Կարմիր կաղամբ։ Ցանկացած տեսակի կաղամբ օգտակար է, ինչպես նաև թթվեցրածը, սակայն կարմիր կաղամբը պարունակում է անոթների համար օգտակար մեծ քանակությամբ կալիում, C և B խմբի վիտամիններ։ Հետևաբար, կաղամբը խթանում է նյութափոխանակությանը, բարելավում  արյան որակը և կանխում արյան խտացումը:

Ցիտրուս։ Այն պարունակում է վիտամին C և շատ հեղուկներ: Կիտրոնը հատկապես լավ է արյան նոսրացման համար: Այսպիսով, կիտրոնով թեյը մի գդալ մեղրով՝ հրաշալի գաղափար է։

Մեղր։ Այն շատ լավ է ազդում արյան վրա և նոսրացնում է։ Կանխում է թրոմբոզը։

Ծլեցրած ցորեն։ Առնվազն մեկ ճաշի գդալ ուտելու դեպքում՝ նոսրացնում է արյունը։ Կարելի է ավելացնել աղցանների մեջ կամ թրջել կտավատի յուղով։

Կոճապղպեղ, դարչին, քրքում: Կեղևը և արմատները պարունակում են կումարիններ: Այս խառնուրդը նոսրացնում է արյունը և կանխում արյան խցանումները։ Այն առկա է նաև ծովաբողկի արմատների, առվույտի, դյագիլի և նեխուրի մեջ։

Արյան մակարդելիության բարձրացում

Արյունը նոսրացնող մթերքներից բացի կան նաև մթերքներ, որոնք խտացնում են և բարելավում արյան մակարդումը։ Որոշ դեպքերում (օրինակ՝ վնասվածքների) դա օգտակար է: Հատկանշական է, որ որոշ մթերքների մոտ թույլ է արտահայտված խտացնող հատկությունը, և առողջ մարդը, ով չունի «խիտ արյան» խնդիր, նույնիսկ չի կարող նկատել դրանց օգտագործման ազդեցությունը։ Բայց դա չի նշանակում, որ ազդեցություն չկա։ Եթե ձեզ ծանոթ է արյան մածուցիկության, թրոմբոֆլեբիտի և այլ տհաճ հիվանդությունների հետ կապված խնդիրը՝ պետք է ուշադրություն դարձնել սննդակարգում հետևյալ մթերքների առկայությանը․

·    Հնդկաձավար
·    Կենդանական ճարպեր՝ խոզապուխտ, կարագ, բարձր յուղայնությամբ կաթնամթերք
·    Ներքին օրգաններ՝ հատկապես տավարի լյարդը, ինչպես նաև ուղեղը, երիկամները
·    Ադամաթուզ
·    Հունական ընկույզ
·    Մասուր
·    Արոսի պտուղ
·    Կանաչ բանջարեղեն
·    Եղինջ
·    Հազարաթերթիկ
·    Սրոհունդ
·    Կաղնու կեղև
·    Բռնչու կեղև
·    Եգիպտացորենի խարան (մազեր)

Այս բոլոր մթերքները պարունակում են վիտամին K, որը բարելավում է արյան մակարդումը։

Ընդհանուր խորհուրդներ
Արյան բարձր խտություն ունենալու դեպքում միայն արյան մակարդելիությունը բարձրացնող մթերքներից հրաժարումը բավական չէ։ Ընդհանուր առմամբ՝ պետք է վերանայել սննդի նկատմամբ մոտեցումը։ Պետք է սահմանափակել քաղցրավենիքը, խմորեղենը,ճարպը և կծուն։ Ուտել ավելի շատ միրգ և բանջարեղեն, խմել ավելի մեծ քանակությամբ մաքուր, չգազավորված ջուր։ Բավականին պարզ խորհուրդներ, բայց արդյո՞ք հետևում եք դրանց։

Աղբյուրը

Սերկևիլ (Cydonia oblonga) 

Սերկևիլ (Cydonia oblonga) 

Սերկևիլի գիտական անունը ծագել է Կրետեի Սիդոն քաղաքից (այժմ ՝ Խանիա), որտեղ այն աճեցրել են դեռևս հնագույն ժամանակներից:

Ինչպես 4 քայլով վերացնել կախվածությունը շաքարից

Ինչպես 4 քայլով վերացնել կախվածությունը շաքարից

Ընդամենը չորս քայլ՝ ձեր սննդակարգից շաքարը բացառելու համար

Առավելագույն չափով յոդ պարունակող 13 սննդամթերք

Առավելագույն չափով յոդ պարունակող 13 սննդամթերք

Յոդը շատ կարևոր է օրգանիզմի բնականոն գործունեության համար

Նռան օգտակար և վնասակար հատկություններն օրգանիզմի համար

Նռան օգտակար և վնասակար հատկություններն օրգանիզմի համար

Հին ժամանակներում նուռը համարվում էր պտղաբերության խորհրդանիշ և անպտղության դեմ միջոց