7 նշան, որ օրգանիզմում կան թրոմբներ

7 նշան, որ օրգանիզմում կան թրոմբներ

Թրոմբը արյան մակարդուկն է։ Սովորաբար, այն մեզ պաշտպանում է քերծվածքների և վերքերի ժամանակ. թրոմբը դադարեցնում է արյունահոսությունը վնասված մազանոթից կամ երակից, այնուհետ, ավարտելով իր առաքելությունը, ժամերի կամ օրերի ընթացքում անհետանում է։ Բայց միշտ չէ, որ ամեն ինչ ընթանում է ճիշտ կարգով։

Ընթերցեք նաև՝ ինքնաբեր վիժում


Ինչու է վտանգավոր թրոմբը
Թրոմբը կարող է առաջանալ երակների մեջ. սա կոչվում է թրոմբոզ: Ամենից հաճախ ազդում է ոտքերի վրա, մանավանդ, եթե դուք վարում եք նստակյաց ապրելակերպ: Բայց ռիսկային գոտում կարող է լինել մարմնի ցանկացած մաս:
Եթե արյան մակարդուկը տրոհվի, կընկնի ընդհանուր արյան մեջ և կարող է արգելափակել անոթները՝ սրտում, ուղեղում կամ թոքերում: Սա մահացու վտանգավոր իրավիճակ է, որը ի վիճակի է հանգեցնելու ինսուլտի կամ թոքային էմբոլիայի:
Հետևաբար, չափազանց կարևոր է իմանալ այն ախտանիշները, որոնք հայտնվում են թրոմբի առկայության դեպքում:
Դրանից կարող է կախված լինել ձեր կյանքը:
Երբ է անհրաժեշտ անհապաղ զանգահարել շտապօգնություն
• շնչարգելություն, զգում եք թթվածնի պակաս
• կրծքավանդակի մեջ ցավ կամ պարզապես անհանգստություն, որն ուժեղանում է հազի կամ խորը շնչելու դեպքում
• հազի ժամանակ առաջանում է արյունային հեղուկ
• խոսքի հետ կապված դժվարություններ ունեք
• վատ տեսողություն, նկատում եք սև կետեր կամ «մշուշ»
• արյան ճնշումը կտրուկ նվազում է, և այն ուղեկցվում է գլխապտույտով, գիտակցության կորստով, ցավերով:
Սրանք ինֆարկտի, ինսուլտի, թոքային էմբոլիայի ախտանիշներն են: Սակայն հստակ չէ, որ սրանք հրահրվել են թրոմբի պատճառով: Ամեն դեպքում, պատճառը պարզելու ժամանակ չկա․ եթե արդեն ունեք այս ախտանիշները՝ շտապ դիմեք բժշկի։
Ինչպես հասկանալ, որ ունեք թրոմբ
Թրոմբոզը պետք է հայտնաբերել վաղ փուլում՝ հետագա բարդությունները կանխարգելելու նպատակով:
Խնդիրն այն է, որ անոթների մեջ արյան մակարդուկների առկայության մասին դժվար է կռահել։ Ըստ վիճակագրության՝ մարդկանց մեծ մասի մոտ արյան խցանումները չեն ուղեկցվում որևէ ախտանիշով:
Այնուամենայնիվ, հնարավոր է ենթադրել անոթների արգելափակման մասին: Ահա հնարավոր թրոմբոցիտի մի քանի ախտանիշ.
1. Ոտքերի կամ ձեռքերի այտուցվածություն
Երբեմն կարող է առաջանալ այն վայրում, որտեղ խցանված է արյունը կամ կարող է տարածվել վերջույթներում
2. Ոտքի ջղաձգումներ
Պարբերաբար ցավերը կարող են վկայել արյան շրջանառության խանգարման, ինչպես նաև թրոմբների մասին
3. Հանկարծակի ցավ ոտքերում. սա կարող է լինել խորանիստ երակների թրոմբոզի ախտանիշ։
4. Փոխվում է մաշկի գույնը
Թրոմբը դժվարացնում է արյան նորմալ շրջանառությունը: Արդյունքում՝ արյան անոթների մի մասը լեփ-լեցուն է արյամբ, իսկ մյուս մասը՝ ընդհակառակը: Դա կարող է դրսևորվել մաշկի գունափոխմամբ. տուժած վերջույթների որոշ հատվածներ կարմրում կամ կապտում են, գունատվում:
5. Մաշկի ջերմաստիճանի փոփոխում
Արյան խցանման հատվածում մաշկը կարող է պարբերաբար ջերմել և քոր առաջացնել: Ջերմաստիճանի բարձրացումը հնարավոր է զգալ հպման միջոցով:
6. Սրտխառնոց կամ փսխում
Եթե պարբերաբար սրտխառնոց եք ունենում, դա կարող է լինել մեստենտրիկ անոթների թրոմբոզի ախտանիշ։ Այս հիվանդության մասին կարելի է ենթադրել, եթե փսխումից հետո վիճակը չի թեթևանում, և շարունակվում է սրտխառնոցը:
7. Ստամոքսի ցավ
Այն կարող է լինել նաև մեստենտրիկ անոթների արգելափակման նշան: Հատկապես, եթե որովայնում գրեթե անընդհատ առկա է ցավ, որն ուժեղանում է ուտելուց հետո: Նաև թրոմբոզի անուղղակի նշաններից են՝ լուծը և փորափքանքը:
Ինչ անել, եթե ունեք թրոմբոզի ախտանիշներ
Նույնիսկ չնչին կասկածների դեպքում պետք է հնարավորինս շուտ խորհրդակցել թերապեևտի հետ: Բժիշկը կստուգի, կուսումնասիրի ախտանիշները, և անհրաժեշտության դեպքում, կուղարկի նեղ մասնագետի` ֆլեբոլոգի կամ անոթային վիրաբույժի մոտ:
Խորը երակային թրոմբոզի (DVT) բուժումը կախված կլինի այն բանից, թե որտեղ է գտնվում թրոմբը, և որքան բարձր է դրա տրոհման ռիսկը: Ընտրանքներից մեկը` սեղմող գուլպաների կրումն է, որը նվազեցնում է այտուցը և ցավը։ Նաև կարող են պահանջվել դեղամիջոցներ. թրոմբոէմբոլիտիկներ (դրանք լուծարում են արյան խցանումները) և հակակոագուլյանտները (կանխում են նոր թրոմբների առաջացումը): Ծայրահեղ միջոցը վիրահատությունն է:
Մեկ անգամ ևս հիշեցնում ենք. միայն բժիշկը կարող է որոշել, թե բուժման որ տարբերակն է ձեզ համապատասխան։ Սխալ որոշումը կամ ինքնաբուժությունն այս հարցում մահացու կարող են լինել:
Նաև հաշվի առեք, որ թրոմբոզից ազատված 10 հոգուց 3-ի մոտ կրկին առաջանում են արյան խցանումներ առաջիկա 10 տարիների ընթացքում: Հետևաբար հոգ տարեք ձեր մասին, դրանից կարող է կախված լինել ձեր կյանքը։
 
 Աղբյուրը
 
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Միզապարկն ունի առաձգական պատեր, որոնք որոշակի արտաքին ազդեցությամբ իսկապես կարող են պայթել, սակայն ոչ մեզի մեծ ծավալի պատճառով

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

Տղամարդն ուրոլոգիական առաջին զննումն անցնում է կյանքի առաջին ամիսներին, երբ մանկաբույժը զննում է իրականացնում՝ ամորձապարկի զարգացման պաթոլոգիաները բացառելու նպատակով։