Արյան մակարդման համակարգի հետազոտում

Արյան մակարդման համակարգի հետազոտում

Սովորական պայմաններում արյան համակարգի աշխատանքը կախված է անոթների պատից, թրոմբոցիտներից, ֆիբրինոլիզի և մակարդման գործոններից։ Հղիության ընթացքում զգալի փոփոխություններ են կատարվում մակարդման և ֆիբրինոլիզի համակարգում։ Մեծանում է մակարդման գործոնների ակտիվությունը, հատկապես՝ ֆիբրինոգենինը։

Ֆիբրինը նստում է արգանդաընկերքային անոթների պատերին, ֆիբրինոլիզը ճնշվում է։ Այդ փոփոխությունները շրջանառվող արյան ծավալի մեծացման հետ միասին ընկերքի անջատման ընթացքում խոչընդոտում են արնահոսությանը, ներանոթային թրոմբների գոյացմանը, կարևոր դեր են խաղում հղիության այնպիսի բարդությունների կանխարգելման հարցում, ինչպիսին թրոմբոֆիլիան է։

Կարդացեք՝ Թրոմբոֆիլիա և հղիություն

Նպատակը

Հայտնաբերել հեմոստազի համակարգի խանգարումները, որոնք ուղեկցում են ախտաբանական մի շարք պրոցեսների և բարդացնում դրանք։

Ցուցումը հղիությունն է։ Հակացուցումներ չկան։ Հեմոգրամայի հետազոտության համար մազանոթային արյունը վերցվում է անոթի վիճակում կամ ուտելուց մեկ ժամ անց։ Արմունկի երակից վերցնում են երեկոյան ժամերին, պարտադիր անոթի վիճակում։

Տվյալների վերլուծություն

Բնականոն ընթացքող հղիության դեպքում թրոմբոցիտների քանակի զգալի փոփոխություններ չեն լինում, սակայն դիտվում են պտղի աճի հապաղմամբ բարդացած հղիության դեպքում։ Թրոմբոցիտների կյանքն զգալիորեն կարճանում է գեստոզի դեպքում։

Բնականոն ընթացքով հղիության դեպքում արյան համակարգում նշանակալի փոփոխություններ են կատարվում՝ մեծանում է մակարդման VII, VIII, X գործոնների խտությունը, հատկապես՝ պլազմայում ֆիբրինոգենի խտությունը։

Պլազմայի ֆիբրինոլիտիկ ակտիվությունը նվազում է հղիության ընթացքում՝ նվազագույնի հասնելով ծննդաբերության ընթացքում, նախկին մակարդակի է վերադառնում ընկերքի արտանկումից մեկ ժամ անց։

Ֆիբրինի քայքայման դեպքում տարրալուծման նյութեր են ձևավորվում, որոնք հնարավոր է հայտնաբերել հակաֆիբրինոգեն շիճուկով։ Դրանց պարունակության մեծացումը վկայում է ֆիբրինոլիտիկ ակտիվության բարձր լինելու մասին, ինչը բնորոշ է թրոմբոհեմոռագիկ համախտանիշին։

Արդյունքի վրա ազդող գործոնները

Երակի ասեղնածակումը (պունկցիա) պետք է մեծ վնասվածք չառաջացնի, հակառակ դեպքում հյուսվածքի հեղուկը կներթափանցի արյան մեջ, և հետազոտության արդյունքն իրականությանը չի համապատասխանի։

SOTSKIY.am․ կնոջ առողջությանը նվիրված եզակի կայք

SOTSKIY.am․ կնոջ առողջությանը նվիրված եզակի կայք

Այն տարաբնույթ տեղեկությունների աղբյուր է հասունացման շրջանում գտնվող աղջիկների, վերարտադրողական տարիքի կանանց, հղի, կրծքով կերակրող, ինչպես նաև բարձր տարիքի կանանց համար․․․

Գլինտվեյն․ օգտակար և վնասակար հատկությունները

Գլինտվեյն․ օգտակար և վնասակար հատկությունները

Գլինտվեյնի օգտակարությունն անվիճելի է։ Այն ամոքիչ հրաշալի միջոց է գրիպի, բրոնխիտի, մրսածության, թոքաբորբի և այլ խնդիրների դեպքում...

Սերուցքային կարագ․ օգտակար և վնասակար հատկությունները

Սերուցքային կարագ․ օգտակար և վնասակար հատկությունները

Սերուցքային կարագը պատրաստվում է կովի անարատ կաթից, ընդ որում` միայն 82,5 %  յուղայնությամբ սերուցքից։ Ավելի ցածր տոկոսայնության դեպքում այն սերուցքային չի համարվում...

Ալոե (հալվե)․ օգտակար և վնասակար հատկությունները

Ալոե (հալվե)․ օգտակար և վնասակար հատկությունները

Ալոեն հնուց է հայտնի իր բուժիչ հատկություններով, իզուր չէ, որ այն անվանում են նաև անմահաթուփ։ Առավելագույն օգուտ ստանալու համար պետք է տիրապետել մի շարք խորամանկությունների նրա տերևների կենսական հատկությունները խթանելու համար...