Մակերեսային երակների թրոմբոֆլեբիտ

Մակերեսային երակների թրոմբոֆլեբիտ

Թրոմբոֆլեբիտը երակների հիվանդություն է, բնորոշվում է երակների պատերի բորբոքմամբ և թրոմբոզով։

Կլինիկական պատկերը

Քայլելիս թույլ ցավ է առաջանում, երակներն ուռչում են, շոշափելիս ենթամաշկային ճարպաբջջանքի կոշտացում է նկատվում, մարմնի ջերմաստիճանը բարձրանում է և անոթազարկն արագանում։

Ախտորոշումը

Մակերեսային երակների թրոմբոֆլեբիտն ախտորոշվում է գանգատների, անամնեզի, կլինիկական զննման, լաբորատոր և գործիքային հետազոտությունների տվյալների գնահատման հիման վրա։

Անամնեզ

Թրոմբոֆլեբիտ ունեցող հղի կնոջ հիվանդության պատմության մեջ հաճախ նշվում են՝

  • վարիկոզ հիվանդություն, 
  • աշխատանք, որը պահանջում է երկար ժամանակ կանգնած մնալ, 
  • ճարպային փոխանակման խանգարում,
  • սրտանոթային հիվանդություններ, 
  • արյան մակարդման համակարգի խանգարումներ, 
  • ինֆեկցիոն հիվանդություններ, 
  • կոմբինացված օրալ բեղմնականխիչների երկարատև օգտագործում,
  • գլյուկոկորտիկոիդների օգտագործում, 
  • հղիության բարդություններ (գեստոզ, սակավարյունություն),
  • անկողնային երկարատև ռեժիմ։

Ֆիզիկական զննում

Զննվում և շոշափվում են ոտքերի մակերեսային երակները։

Լաբորատոր հետազոտություններ

Կատարվում է արյան ընդհանուր հետազոտություն, էրիթրոցիտների նստեցման արագությունը փոքր-ինչ մեծ է լինում։ Պարզում են մակարդման համակարգի վիճակը, գնահատում են հետևյալ ցուցանիշները՝

  • ակտիվացված մասնակի թրոմբոպլաստինային ժամանակ (АЧТВ),
  • կոագուլոգրամա, 
  • պրոթրոմբինային ինդեքս, 
  • ֆիբրինոգեն, 
  • թրոմբոցիտների ագրեգացիա, 
  • D-դիմեր և այլն։

Գործիքային հետազոտություններ

Կատարվում է ոտքերի երակների էխոգրաֆիկ հետազոտություն և դոպլերագրաֆիա։ Եթե այդ հետազոտությունների արդյունքները բացասական են, իսկ կլինիկական պատկերը թույլ չի տալիս բացառել խորանիստ երակների թրոմբոզը, ապա կատարվում է ֆլեբոգրաֆիա։

Բուժումը

Բուժման նպատակը ստորին վերջույթների մակերեսային երակներում արյան հոսքի վերականգնում։ Ոչ դեղորայքային բուժման դեպքում սրունքի և ազդրի ստորին հատվածի երակների թրոմբոզի դեպքում որպես տեղային թերապիա նշանակվում է սառը ջեռակ առաջին երկու-երեք օրվա ընթացքում, առաձգական կոմպրես։ Հարկավոր է ոտքերը պահել բարձր դիրքում։

Դեղորայքային բուժում է նշանակվում միկրոշրջանառության լավացման և ֆլեբոդինամիկ ազդեցության համար։ Ենթամաշկային մեծ երակի աճող թրոմբոֆլեբիտի դեպքում թրոմբոէմբոլիայի վտանգի պատճառով հարկավոր է վիրաբուժական միջամտություն կատարել։

Ծննդալուծման ժամկետի և մեթոդի որոշում

Բուժման արդյունավետության, այլ հակացուցումների բացակայության և մանկաբարձական համապատասխան իրավիճակի դեպքում հնարավոր է ծննդաբերել բնական եղանակով։ Ծննդաբերության ընթացքում և դրանից հետո հարկավոր է առաձգական կոմպրես դնել ոտքերին (ոտքերը փաթաթել վիրակապով, հատուկ էլաստիկ զուգագուլպաներ կրել)։

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Վահանաձև գեղձը էնդոկրին համակարգի առանցքային օրգաններից է,

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հեշտոցամուտքի լայնացումը կանանց մոտ հանդիպող մի երևույթ է…

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Վերջին տասնամյակներում նկատվում է մայրանալու տարիքի աճ…

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուցը (edema labiorum) հանդիսանում է…