Արյան առողջությունը ապահովող սնունդ

Արյան առողջությունը ապահովող սնունդ

Արյունը մեր բջիջներին մատակարարում է նրանց կյանքի և առողջության համար անհրաժեշտ ամեն ինչ:Արյան որակը ամբողջ օրգանիզմի առողջության վրա ազդող հիմնական գործոններից է:

Առավել օգտակար համարվում ոչ հեմ երկաթը: Այդպիսի երկաթ է պարունակում մրգերը, բանջարեղենը և ձուն: Այնուամենայնիվ, երկաթի այս քիմիական ձևը ներծծվում է աղիքների մեջ `որոշակի դժվարություններով: Հեմ երկաթը  պարունակում է միսը և ձուկը, որը ավելի հեշտ է մարսվում մարդու կողմից:

Բազմաթիվ փորձարկումներ ցույց են տվել, որ վիտամին C- ն, որը հայտնաբերվել է մասնավորապես կիտրոնի հյութի մեջ, կարող է կրկնապատկել կամ եռապատկել աղիների մեջ ոչ հեմ երկաթի ներծծումը:Կիտրոնը կոմպենսացնում է պոլիֆենոլների բացասական ազդեցությունը, որի պատճառով երկաթը դժվար է ներծծվում:

Անեմիայի դեպքերի մեծ մասը պայմանավորված է օրգանիզմում երկաթի, ֆոլաթթվի և B12 վիտամինի պակասով, որը օրգանիզմին անհրաժեշտ է արյան կարմիր գնդիկներ արտադրելու համար: Կիտրոնի և բուսական ծագման երկաթի օգտագործումը, ինչպիսիք են հատիկները (լոբի, ոսպը, սոյա), կանաչ բանջարեղենը (սպանախը, սոխը) կամ հացահատիկները (ցորեն, բրինձ), զգալիորեն մեծացնում են օրգանիզմում արյան կարմիր գնդիկների բազմացմանը:

Դիետոլոլոգները խորհուրդ են տալիս ամեն սնունդ ընդունելուց, օգտագործել 25 մգ. վիտամին С, քանի որ այն նպաստում է երկաթի յուրացմանը: Այդ քանակությամբ վիտամին С պարունակում է կես կիտրոնը:

Արյան բջիջների ձևավորման համար ավելի լավ է օգտագործել բուսական ծագման սննդամթերք, քան կենդանական:

Թրոմբոզ

Արյունը ունի ինքնամակարդվելու հատկություն, որի արդյունքում կանգնում է արյան հոսքը: Սակայն երբ արյան մակարդումը տեղի է ունենում արյունատար անոթի ներսում առաջանում է թրոմբ, որը կարող է խոչընդոտել արյան շրջանառությանը: Այս պրոցեը կոչվում է թրոմբոզ, այն կարող է հրահրել մի շարք բարդ հիվանդություններ՝ սուր կորոնար անբավարարություն (ինֆարկտ), ուղեղային արյունամատակարարման սուր խանգարումներ (ինսուլտ) և այլն:

Թրոմբոզի երկու տեսակ գոյություն ունի՝ երակային և զարկերակային:

Թրոմբոզին կարող են նպաստել հետևյալ գործոնները.

  • Հաճախակի ճարպի և աղի օգտագործում
  • Արյան մեջ տոկսիների բարձր քանակ
  • Ծխելը և նստակյաց կյանքը և այլն

Դիետա

Այս մթերքների օգտագործումը նվազեցնում է թրոմբոզի առաջացումը

 

Օգտագործել

Բացառել

Սխտոր

Ճարպ

Կիտրոն

Խոլեստերին

Նարինջ

Աղ

Սոխ

 

Խաղող

 

Սոյա

 

Ձիթայուղ

 

Ձկան յուղ

 

 

«Անեմիա» տերմինը թարգմանաբար նշանակում է սակավարյունություն: Սակավարյունությունը արյան կարմիր բջիջների՝ էրիթրոցիտների քանակի նվազումն է: Էրիթրոցիտներով պայմանավորված արյան կարմիր գույնը: Էրիթրոցիտները տեղափոխում են թթվածինը թոքերից մարմնի բոլոր հյուսվածքներին:

Սակավարյունության պատճառներն են.

  1. էրիթրոցիտները ապրում են ընդհամենը 100 օր և ոսկրածուծը պարբերաբար արտադրում է նոր առողջ էրիթրոցիտներ: Սակավարյունություն կարող է առաջանալ, երբ օրգանիզմում չեն արտադրվում բավարար քանակությամբ առողջ էրիթրոցիտներ, որը իր հերթին կարող է լինել երկաթի կամ վիտամինների պակասից:
  2. Արյան կորստի հետևանքով նվազում է օրգանիզմում էրիթրոցիտների քանակը:
  3. Օրգանիզմում էրիթրոցիտները քայքայվում են, տարբեր հիվանդությունների պատճառով:

Դիետա

Դիետան կարևոր դեր ունի, քանի որ սնունդը մարմնին ապահովում է անհրաժեշտ սննդանյութեր ՝ արյան բջիջների արտադրության համար: Սննդանյութերից ամենակարևորն են՝ երկաթը, սպիտակուցները, վիտամին B12- ը և ֆոլաթթու պարունակող սնդամթերքերը: Ինչպես նաև արյան արտադրության համար անհրաժեշտ են՝ վիտամիններ B1, B2, B6, C, E և մեղր:

Օգտագործել

Բացառել

Լոբի, սոյա

Թեյ

Մրգեր

Ցորենի թեփ

Բանջարեղեն

Ալկոհոլային խմիչքներ

                            Ավոկադո

Կաթ

Բազուկ

 

Սպանախ

 
   

Արևածաղկի սերմեր

 

Պիստակ

 

Խաղող

 

Կիրքի պտուղ

 

Ծիրան

 

Կիտրոն

 

Վիտամիններ՝ В, Е С

 

Դոշաբ

 

Միս

 

Երկաթ

 

Ֆոլաթթու

 
   

 

 

 

Ի՞նչ կպատահի, եթե թթված կաթ կամ ժամկետանց կեֆիր խմեք

Ի՞նչ կպատահի, եթե թթված կաթ կամ ժամկետանց կեֆիր խմեք

Թարմ կաթը գործնականում զերծ է բակտերիաներից

Աղիքների համար օգտակար 10 մթերքներ

Աղիքների համար օգտակար 10 մթերքներ

Նստակյաց ապրելակերպը և ոչ ճիշտ սննդակարգը հաճախ բացասաբար են անդրադառնում մարսողական համակարգի վրա: Կարող եք բարելավել իրավիճակը՝ փոփոխելով ձեր սննդակարգը

Սննդակարգը փորկապության դեպքում. օգտակար և վնասակար մթերքները

Սննդակարգը փորկապության դեպքում. օգտակար և վնասակար մթերքները

Փորկապությունը տարածված խանգարում է, որը նկատվում է բոլոր տարիքային խմբերի տղամարդկանց ու կանանց մոտ

Ինչո՞ւ և որքա՞ն ուտել հացահատիկի թեփ

Ինչո՞ւ և որքա՞ն ուտել հացահատիկի թեփ

Թեփը ստանալու համար մանրացնում են հացահատիկը։ Այն ներառում է վիտամիններ՝ PP, B1, B2, E, երկաթ, մագնեզիում, ցինկ, կալիում և այլ օգտակար հանքային տարրեր: