Մագնիումի դերը հղիության ընթացքում

Մագնիումի դերը հղիության ընթացքում

Մագնիումը մեր օրգանիզմին խիստ անհրաժեշտ տարրերից է։ Այն ապահովում է նյարդային և սրտանոթային համակարգերի բնականոն աշխատանքը, օգնում է պաշտպանվել վարակներից, մեծ դեր ունի ոսկրային հյուսվածքի ձևավորման գործում։

Մագնիումը կարևոր դեր է խաղում նաև ներքին օրգանների աշխատանքի կարգավորման, արյան մակարդելիության հարցերում, առանց մագնիումի չեն յուրացվում կալցիումն ու B խմբի վիտամինները և այլն։

Կյանքի ժամանակակից ռիթմը, սթրեսներն ու ծանրաբեռնվածությունը, անառողջ սնունդը և այլ գործոններ նպաստում են օրգանիզմում մագնիումի պակասին։ Մագնիումի պակասն առանձնահատուկ զգացվում է հղիության շրջանում, քանի որ այն մասնակցում է փոքրիկի պրակտիկորեն բոլոր օրգանների կազմավորմանը և թույլ չի տալիս մոր օրգանիզմին վաղաժամ լույս աշխարհ բերել փոքրիկին։

Եթե հասուն մարդու օրգանիզմում մագնիումի օրական պահանջը 300-500մգ է, ապա հղիության դեպքում պահանջը մեծանում է 1.5 անգամ։

Մագնիումի պահանջի մեծացումը պայմանավորված է հղիության ընթացքում հորմոնային ֆոնի փոփոխությամբ, ֆիզիկական և հուզական լարվածությամբ։

Սննդամթերքներ, որոնք հարուստ են մագնիումով՝

  • դդմի սերմ (100 գրամում՝ 534 մգ),
  • քունջութի սերմ (100 գր՝ 351 մգ),
  • նուշ (100 գր՝ 304 մգ),
  • մայրի ծառի սերմ (100 գր՝ 234 մգ),
  • հնդկաձավար (100 գր՝ 258 մգ),
  • ծովակաղամբ (100 գր՝ 300 մգ),
  • սպանախ (100 գր՝ 87 մգ),
  • լոբի՝ (100գր՝ 63 մգ),
  • խուրմա (100 գր՝ 59 մգ)։

Հղի կանանց դեպքում մագնիումի պակասի հիմնական նշաններն են՝

  • արագ սրտխփոց,
  • մկանային սպազմ,
  • որովայնի հատվածի ցավ,
  • դյուրագրգռություն,
  • դեպրեսիվություն,
  • անքնություն,
  • թուլություն և հոգնածություն,
  • հաճախակի գլխապտույտ,
  • ցավ սրտի հատվածում և այլն։

Այդ ախտանշանների ի հայտ գալուն պես հարկավոր է խորհրդակցել հղիությունը վարող բժշկի հետ, համապատասխան հետազոտություններ անցկացնել և նշանակումներ ստանալ։

 

Աղբյուրը

Հեմատոման հղիության ընթացքում

Հեմատոման հղիության ընթացքում

Հղիության ընթացքում արգանդում տեղի ունեցող ցանկացած…

Հղիության վաղ ախտանիշները

Հղիության վաղ ախտանիշները

Հղիությունը բարդ բիոլոգիական գործընթաց է…

Բիոքիմիական հղիություն

Բիոքիմիական հղիություն

Բիոքիմիական հղիությունը (Biochemical pregnancy) հղիության շատ վաղ փուլում…

Հղիության ընթացքում հիմնական հորմոնալ փոփոխությունները

Հղիության ընթացքում հիմնական հորմոնալ փոփոխությունները

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի են ունենում…