Նստակյաց կյանքին հրաժեշտ տալու 5 քայլ

Նստակյաց կյանքին հրաժեշտ տալու 5 քայլ

Գաղտնիք չէ, որ նստակյաց կյանքը հանգեցնում է վաղաժամ ծերացման, ճարպակալման, սրտանոթային համակարգի բազում հիվանդությունների։ Այն իր հետքն է թողնում նաև վերարտադրողական համակարգի վրա, ուստի փորձեք հետևել ստորև նշված խորհուրդներին առողջությունը պահպանելու և առողջ սերունդ թողնելու համար։

  1. Քայլեք

Առիթը բաց մի թողեք, որ քայլեք։ Գործնական որևէ բա՞ն է պետք քննարկել մի զանգեք և մի գրեք կոլեգային, գնացեք նրա աշխատասենյակ և անձամբ ասեք ամեն բան։ Եթե նա այլ հարկում է, նախապատվությունը տվեք աստիճաններին և ոչ թե վերելակին։

Քայլելով գնացեք խանութ, երբեմն էլ մեքենան տնից հեռու կանգնեցրեք։ Հեռախոսով քննարկելու բա՞ն ունեք, շատ լավ, քայլելով խոսեք։ Սմարթֆոնային հավելվածներ կան, որոնք հաշվում են քայլերի քանակը, խաղ դարձրեք ինքներդ ձեզ համար, մտքներիդ դրեք օրական քայլել օրինակ 10հզ․ քայլ, խրախուսանք նախատեսեք ինքներդ ձեզ համար։

  1. Ակտիվ հոբբի գտեք

Այդպիսի հրաշալի հոբբի կարող է դառնալ լողը կամ մեկ այլ սպորտաձև։ Եթե չեք սիրում մարզադահլիճ գնալ ու սարքավորումներով պարապել, ապա մեկ այլ բան մտածեք, որը կհետաքրքրի նաև ձեր ընտանիքին, օրինակ՝ ժայռամագլցում, հեծանվավազք, դահուկասպորտ և այլն։

  1. Հաճախակի կանգնեք

Եթե ողնաշարի խնդիրներ չունեք, փորձեք հնարավորինս շատ կանգնած մնալ։ Մի նստեք հասարակական տրանսպորտում կամ օրինակ ատամնաբույժի մոտ հերթում սպասելիս։ Փորձեք մետրոյում կանգնել առանց բռնվելու։ Հրաշալի մարզանք կլինի ողնաշարի, ազդրերի և կոնքի մկանների համար։

  1. Օգուտ քաղեք աշխատավայր գնալուց

Հեծանիվով գնացեք գործի։ Այսօր արդեն Երևանում հարմարեցված հեծանվուղիներ կան։ Այդ կօգնի այրել ավելորդ կալորիաները, կխնայի գումար, ինչպես նաև կազատի սթրեսից։

  1. 30 ր շուտ արթնացեք

Պատկերացնու՞մ եք որքան բան կարելի է անել կես ժամում, կարող եք պարան խաղալ, ֆիզիկական մի շարք վարժություններ անել և այլն։ Օրվա այդպիսի սկիզբը կառույգացնի ու ձեզ ակտիվ կպահի օրվա ամբողջ ընթացքում։ Փորձեք և այդ ամենը սովորություն դարձրեք հանուն ձեր առողջության։

 

Աղբյուրը՝ psychologies.ru

Թիրեոտրոպ հորմոն

Թիրեոտրոպ հորմոն

Թիրեոտրոպ հորմոնը (ռուս․` ТТГ) արտադրվում է հիպոֆիզի կողմից և վահանաձև գեղձի հիմնական կարգավորիչն է համարվում...

Հեշտոցի ցավը հղիության ընթացքում

Հեշտոցի ցավը հղիության ընթացքում

Ցավը կարող է ուղեկցվել սրտխառնոցով, արտադրությամբ, տհաճ հոտով, այրոցով, հեշտոցի չորությամբ և այլ նշաններով...

Կրծքի այտուցվածություն

Կրծքի այտուցվածություն

Բոլոր կանայք էլ նկատած կլինեն, որ սովորաբար դաշտանին նախորդող օրերի ընթացքում կաթնագեղձերն ուռչում են, երբեմն՝ ցավում։ Երբեմն էլ ցավն այնքան ուժեղ է լինում, որ ընկնում է կնոջ աշխատունակությունը, նվազում է սեռական ցանկությունը և այլն...

Կորոնավիրուսը (COVID-19) հղիության ընթացքում

Կորոնավիրուսը (COVID-19) հղիության ընթացքում

Մանկաբարձների և գինեկոլոգների թագավորական քոլեջի փորձագետները եղած ապացույցների, փորձի և փորձագիտական խորհրդատվության հիման վրա հանձնարարականներ են մշակել հղի կանանց և նրանց հղիությունը վարող բժիշկների համար․․․