Բժշկի աշխատանքները
Թելային լիվթինգ (ձգում) գինեկոլոգիայում․ ինտիմ երիտասարդացման ժամանակակից լուծում
Ի՞նչ է թելային լիվթինգը
Թելային լիվթինգը գինեկոլոգիայում ոչ վիրահատական մեթոդ է, որը կիրառվում է ինտիմ գոտու հյուսվածքների ձգման, տոնուսի և էլաստիկության վերականգնման համար։Այն համարվում է էսթետիկ գինեկոլոգիայի նորագույն ուղղություններից մեկը և թույլ է տալիս հասնել բնական երիտասարդացման՝ առանց վիրահատական միջամտության և երկարատև վերականգնման շրջանի։

Ո՞ր դեպքերում է ցուցված թելային լիվթինգը
Թելային լիվթինգը կիրառվում է՝
- փոքր կամ մեծ սեռական շուրթերի թուլացման և ասիմետրիայի դեպքում,
- հեշտոցի մուտքի լայնացման կամ հյուսվածքների տոնուսի նվազման դեպքում,
- ծննդաբերությունից հետո հյուսվածքային թուլացման դեպքում,
- տարիքային փոփոխությունների հետևանքով մաշկի թուլացման ժամանակ,
- ինտիմ գոտու արտաքին տեսքի բարելավման ցանկության դեպքում։
Այս մեթոդը ոչ միայն փոխում է արտաքին տեսքը, այլև նպաստում է հյուսվածքների խտացմանը, արյան շրջանառության բարելավմանը և զգայունակության բարձրացմանը։
Ինչպես է իրականացվում թելային լիվթինգը
Թելերը տեղադրվում են ենթամաշկային շերտում՝ հատուկ եղանակով։ Որոնք պատրաստված են բիոռեզորբացվող նյութերից:Թելերը ստեղծում են ներքին ձգման և ամրացման ազդեցություն՝ միաժամանակ խթանելով կոլագենի և էլաստինի արտադրությունը։
Արդյունքում հյուսվածքները դառնում են ավելի ամուր, առաձգական և երիտասարդացած։ Թելերը աստիճանաբար լուծվում են օրգանիզմում՝ պահպանելով ստացված արդյունքը մինչև 2-3 տարի։

Գործընթացի ընթացքը
- Կատարվում է տեղային անզգայացմամբ
- Տևում է մոտ 30–40 րոպե
- Առաջին արդյունքը նկատվում է անմիջապես, իսկ առավելագույն էֆեկտը՝ 2–3 ամսվա ընթացքում։
Հակացուցումներ
Թելային լիվթինգը չի իրականացվում հետևյալ դեպքերում՝
- ակտիվ բորբոքային կամ ինֆեկցիոն պրոցեսներ հեշտոցի շրջանում,
- հղիություն,
- արյան մակարդման խանգարումներ,
- չարորակ կամ բարորակ նորագոյացություններ,
- դեկոմպենսացված շաքարային դիաբետ։
Թելային լիվթինգի արդյունքները
- բարձրանում է հյուսվածքների տոնուսը և առաձգականությունը,
- վերականգնվում է ինտիմ գոտու երիտասարդ ու խնամված տեսքը,
- բարելավվում է զգայունակությունը և սեռական կյանքի որակը,
- բարձրանում է կնոջ ինքնավստահությունն ու հոգեբանական հարմարավետությունը։
Թելային լիվթինգը գինեկոլոգիայում անվտանգ, արագ և արդյունավետ մեթոդ է, որը թույլ է տալիս հասնել բնական երիտասարդացման առանց վիրահատական միջամտության։Այն համատեղում է էսթետիկ և ֆունկցիոնալ արդյունք՝ վերականգնելով կանացի հյուսվածքների գեղեցկությունն ու ուժը։