Լաբիոպլաստիկա և հիալուրոնաթթվի ներարկումներ

Լաբիոպլաստիկա և հիալուրոնաթթվի ներարկումներ

Լաբիոպլաստիկան գինեկոլոգիական վիրահատական միջամտություն է, որի նպատակն է մեծ կամ փոքր սեռական շուրթերի ձևի, չափերի և համաչափության բարելավումը։ Այն իրականացվում է ինչպես էսթետիկ նկատառումներով, այնպես էլ ֆունկցիոնալ խնդիրների դեպքում՝ անհարմարություն, շփումից առաջացող ցավ, հիգիենիկ դժվարություններ կամ սեռական կյանքի որակի նվազում:

Հիալուրոնաթթվի ներարկումները լայնորեն կիրառվում են ինտիմ գինեկոլոգիայում՝ հյուսվածքների որակի բարելավման և ծավալի վերականգնման նպատակով։ Ներարկումները կարող են կատարվել միզուկի շրջանի, վագինալ պատերի, ինչպես նաև մեծ սեռական շուրթերի հատվածում՝ կախված խնդրի բնույթից։

Մեծ սեռական շուրթերի շրջանում հիալուրոնաթթուն օգտագործվում է ծավալի հաղորդման և թորշոմած, բարակված հյուսվածքների վերականգնման համար, հատկապես տարիքային փոփոխությունների, քաշի կորստի կամ ծննդաբերությունից հետո։ Այն նպաստում է հյուսվածքների խտության, էլաստիկության և արտաքին տեսքի բարելավմանը։

Միզուկի շրջանի և առջևի վագինալ պատերի ներարկումները նպատակ ունեն ուժեղացնել հյուսվածքային աջակցությունը, բարելավել խոնավությունը և որոշ դեպքերում նվազեցնել թեթև սթրեսային անմիզապահության դրսևորումները։

Մեթոդը անվտանգ է, իրականացվում է անհատական մոտեցմամբ և կարող է համակցվել այլ ինտիմ գինեկոլոգիական միջամտությունների հետ՝ ապահովելով ինչպես էսթետիկ, այնպես էլ ֆունկցիոնալ արդյունք։

views 1628
Բնական ծավալ և հարմարավետություն․ հիալուրոնաթթվի ներարկումներ մեծ սեռական շուրթերում. Միջամտության ընթացքը

Բժշկի աշխատանքները

Բնական ծավալ և հարմարավետություն․ հիալուրոնաթթվի ներարկումներ մեծ սեռական շուրթերում. Միջամտության ընթացքը

Հիալուրոնաթթվի (ֆիլլերի) արդյունավետությունը սթրեսային անմիզապահության դեպքում

Բժշկի աշխատանքները

Հիալուրոնաթթվի (ֆիլլերի) արդյունավետությունը սթրեսային անմիզապահության դեպքում

Թելային լիվթինգ (ձգում) գինեկոլոգիայում․ ինտիմ երիտասարդացման ժամանակակից լուծում

Բժշկի աշխատանքները

Թելային լիվթինգ (ձգում) գինեկոլոգիայում․ ինտիմ երիտասարդացման ժամանակակից լուծում

Բարտոլինյան գեղձի կիստա: Վիրահատական բուժման ընթացքը

Բժշկի աշխատանքները

Բարտոլինյան գեղձի կիստա: Վիրահատական բուժման ընթացքը