Բժշկի աշխատանքները
Հիալուրոնաթթվի (ֆիլլերի) արդյունավետությունը սթրեսային անմիզապահության դեպքում
Սթրեսային անմիզապահությունը կնոջ մոտ հանդիպող տարածված խնդիրներից է, որը դրսևորվում է միզի ակամա արտահոսքով՝ ֆիզիկական լարվածության, հազի, փռշտոցի կամ վարժությունների ժամանակ։ Խնդիրը պայմանավորված է միզուկի և միզապարկի վզիկի անբավարար աջակցությամբ կամ հյուսվածքների տոնուսի նվազմամբ։
Մեթոդի էությունը
Գինեկոլոգիայում այն կիրառվում է ոչ միայն էսթետիկ նպատակներով, այլև ֆունկցիոնալ շտկման համար,նախատեսված ինտիմ հյուսվածքների ծավալի և հիդրատացիայի վերականգնման համար,մասնավորապես՝ սթրեսային անմիզապահության թեթև և միջին աստիճանների դեպքում։
Գործողության մեխանիզմը սթրեսային անմիզապահության դեպքում
Սթրեսային անմիզապահություն առաջանում է, երբ միզուկը և հեշտոցի առաջային պատը կորցնում են իրենց բնական ամրությունը։
Հիալուրոնաթթվի ներարկումը միզուկի կողային շրջանում ստեղծում է ծավալային բարձիկ, որը՝
- աջակցում է միզուկը ֆիզիոլոգիական դիրքում,
- նվազեցնում է միզուկի հիպերմոբիլությունը,
- բարձրացնում է սֆինկտրի դիմադրությունը,
- բարելավում է հյուսվածքների էլաստիկությունն ու խոնավացումը։
Այսպիսով ապահովվում է և՛ մեխանիկական, և՛ բիոստիմուլացնող ազդեցություն։
Ցուցումներ
- Սթրեսային անմիզապահության թեթև և միջին աստիճաններ
- Ծննդաբերությունից հետո առաջացած փոփոխություններ
- Տարիքային ատրոֆիա միզուկ-հեշտոցային գոտում
- Մենոպաուզայից հետո՝ որպես վիրաբուժական մեթոդների վաղ փուլերի այլընտրանք
Ներարկման տեխնիկան․
- Տեղային ինֆիլտրացիոն անզգայացում՝ լիդոկաին 1–2%։
Ներարկման կետը․ միզուկի բացվածքից 1–1.5 սմ կողային, միզուկի միջին երրորդի մակարդակում։
Արդյունք և տևողություն
Արդյունքը նկատվում է 7–10 օրից։
- Առավելագույն էֆեկտը՝ 3–4 շաբաթում։
- Արդյունքի պահպանման տևողությունը՝ 12-24 ամիս և ավել, կախված հյուսվածքների վիճակից։
- Հնարավոր է կրկնային ներարկում՝ 12 ամիս անց։
Առավելություններ
- Մինիմալ ինվազիվ՝ առանց վիրահատության
- Արագ վերականգնում՝ 1 օրում
- Հարմար է համատեղելու լազերային և PRP թերապիայի հետ
- Կարելի է կիրառել մենոպաուզայում և ծննդաբերությունից հետո
Հակացուցումներ
- Սուր բորբոքային կամ վարակային պրոցեսներ միզասեռական գոտում
- Ակտիվ միզուղիների վարակներ
- Հղիություն և կրծքով կերակրում
- Օնկոլոգիական հիվանդություններ
- Արյան մակարդելիության խանգարումներ