Բնական ծավալ և հարմարավետություն․ հիալուրոնաթթվի ներարկումներ մեծ սեռական շուրթերում. Միջամտության ընթացքը

Բնական ծավալ և հարմարավետություն․ հիալուրոնաթթվի ներարկումներ մեծ սեռական շուրթերում. Միջամտության ընթացքը

Տարիքի, հորմոնալ փոփոխությունների, ծննդաբերությունների կամ կտրուկ քաշի կորստի հետևանքով մեծ սեռական շուրթերի ենթամաշկային ճարպաշերտը նոսրանում է, ինչի արդյունքում առաջանում են թոշնածություն, ծավալի կորուստ և երբեմն՝ անհարմար զգացողություն ինտիմ շրջանում։

Ժամանակակից գինեկոլոգիան այսօր առաջարկում է արդյունավետ և ոչ վիրահատական լուծում՝ հիալուրոնաթթվի հիմքով ֆիլլերների կիրառմամբ ինտիմ մոդելավորում։

Գործողության մեխանիզմը

Հիալուրոնաթթուն մեր մաշկի և հյուսվածքների բնական բաղադրիչն է։ Այն ունի բացառիկ հատկություն՝ կապել և պահել մեծ քանակությամբ ջուր, ինչի շնորհիվ ապահովում է հյուսվածքների էլաստիկություն, խոնավություն և ծավալ։

Ներարկման արդյունքում՝

  • Վերականգնվում է մեծ սեռական շուրթերի ծավալը,
  • Մաշկը դառնում է ավելի խիտ և հարթ,
  • Բարելավվում է տեղային արյան շրջանառությունը,
  • Աճում է հյուսվածքների հիդրատացիան, ինչը նվազեցնում է չորությունը և գրգռվածությունը,
  • Սեռական շուրթերը նորից ստանում են բնական ձև ու պաշտպանական ֆունկցիա։

Հիալուրոնաթթվի ներարկումները ցուցված են՝

  • Մեծ սեռական շուրթերի թոշնածության և ծավալի կորստի դեպքում,
  • Հյուսվածքի տոնուսի անկման կամ մաշկի նոսրացման ժամանակ,
  • Հորմոնալ փոփոխությունների (մենոպաուզա և այլն) հետևանքով առաջացած չորության, անհարմարության, ցավոտ շփումների ժամանակ,
  • Էսթետիկ անհավասարությունների կամ ասիմետրիայի շտկման համար։

Գործընթացի ընթացքը

Ներարկումը կատարվում է ամբուլատոր պայմաններում՝ տեղային անզգայացմամբ։ Գործընթացը տևում է միջինում 20-30 րոպե։ Օգտագործվում են միայն սերտիֆիկացված և ինտիմ գոտու համար նախատեսված հիալուրոնաթթվի ֆիլլերներ։ Արդյունքը տեսանելի է անմիջապես, իսկ վերջնական ձևավորումը՝ մոտ 2 շաբաթ անց։Ստորև ներկայացնում ենք ընթացքը:

Արդյունքներ և առավելություններ

  • Վերականգնված և նրբագեղ ծավալ,
  • Խոնավության և էլաստիկության բարձրացում,
  • Տեղային հարմարավետության և ինքնավստահության աճ,
  • Սեռական կյանքի որակի բարելավում,
  • Անվնաս, արագ և ոչ վիրահատական մեթոդ։

 Հակացուցումներ

  • Հղիություն և կրծքով կերակրում,
  • Սուր բորբոքային պրոցեսներ ինտիմ շրջանում,
  • Ալերգիա հիալուրոնաթթվի կամ տեղային անզգայացնողների նկատմամբ,
  • Իմունային կամ հորմոնալ ծանր խանգարումներ։

Հիալուրոնաթթվի ներարկումը մեծ սեռական շուրթերում այսօր համարվում է անվտանգ, արդյունավետ և արագ վերականգնվող պրոցեդուրա, որը միաժամանակ լուծում է ինչպես էսթետիկ, այնպես էլ ֆունկցիոնալ խնդիրներ։ Այն վերադարձնում է կնոջ հարմարավետությունը, վստահությունը և երիտասարդացված տեսքը՝ առանց վիրահատական միջամտության։

views 1613
Լաբիոպլաստիկա և հիալուրոնաթթվի ներարկումներ

Բժշկի աշխատանքները

Լաբիոպլաստիկա և հիալուրոնաթթվի ներարկումներ

Հիալուրոնաթթվի (ֆիլլերի) արդյունավետությունը սթրեսային անմիզապահության դեպքում

Բժշկի աշխատանքները

Հիալուրոնաթթվի (ֆիլլերի) արդյունավետությունը սթրեսային անմիզապահության դեպքում

Թելային լիվթինգ (ձգում) գինեկոլոգիայում․ ինտիմ երիտասարդացման ժամանակակից լուծում

Բժշկի աշխատանքները

Թելային լիվթինգ (ձգում) գինեկոլոգիայում․ ինտիմ երիտասարդացման ժամանակակից լուծում

Բարտոլինյան գեղձի կիստա: Վիրահատական բուժման ընթացքը

Բժշկի աշխատանքները

Բարտոլինյան գեղձի կիստա: Վիրահատական բուժման ընթացքը