Բարտոլինյան գեղձի կիստա: Վիրահատական բուժման ընթացքը

Բարտոլինյան գեղձի կիստա: Վիրահատական բուժման ընթացքը

Բարտոլինյան գեղձերը զույգ փոքր գեղձեր են, որոնք գտնվում են մեծ սեռական շուրթերի ներքին մակերեսին՝ հեշտոցի մուտքի երկու կողմերում։ Դրանք արտադրում են թափանցիկ հեղուկ, որը խոնավեցնում է հեշտոցի մուտքը և ապահովում հարմարավետություն սեռական հարաբերության ընթացքում։ Երբ գեղձի արտահոսքի ծորանը փակվում է՝ սովորաբար բորբոքման, վարակի կամ մեխանիկական պատճառներով, հեղուկը չի կարող դուրս գալ և կուտակվում է՝ առաջացնելով կիստա։ Եթե կիստայի պարունակությունը վարակվում է, ձևավորվում է բարտոլինիտ՝ բարտոլինյան գեղձի բորբոքում։

Bartol.jpeg (2.02 MB)

Բարտոլինիտի ժամանակ բնորոշ են հետևյալ ախտանշանները․

  • սեռական շուրթի միակողմանի այտուց և ցավ,
  • տեղային կարմրություն և ջերմություն,
  • քայլելու կամ նստելու ընթացքում անհարմարություն,
  • երբեմն՝ ջերմության բարձրացում

Եթե բորբոքումը չբուժվի, այն կարող է անցնել թարախակույտի (աբսցեսի) փուլ՝ ուղեկցվելով ուժեղ ցավով և այտուցով։

Ախտորոշումն իրականացվում է գինեկոլոգիական զննմամբ։

Բարտոլինիտի և կիստայի բուժման մոտեցումը կախված է բորբոքման փուլից և տևողությունից։

Պահպանողական բուժում․

Բարտոլինիտի սկզբնական փուլերում կիրառվում են

  • տեղային տաք կոմպրեսներ,
  • հակաբորբոքային և ցավազրկող միջոցներ,
  • հակաբիոտիկ թերապիա՝ վարակը կանխելու համար։

Վիրաբուժական միջամտություն՝ կիստայի կամ աբսցեսի դեպքում

Եթե ձևավորվել է կիստա կամ թարախակույտ, անհրաժեշտ է միջամտություն՝ հեղուկի դուրսբերման և գեղձի արտահոսքի վերականգնման համար։

Վորդ կաթետրով բուժման մեթոդ

Վորդ կաթետրը (Word catheter) համարվում է ժամանակակից, անվտանգ և արդյունավետ մեթոդ Բարտոլինյան գեղձի կիստայի և աբսցեսի բուժման համար։

Գործողության ընթացքում՝

  1. կատարվում է փոքրիկ ինցիզիա (մասնակի բացում) կիստայի կամ աբսցեսի պատի վրա,
  2. դուրս է բերվում հեղուկը կամ թարախը,
  3. գեղձի խոռոչի մեջ տեղադրվում է Վորդ կաթետր՝ փոքր փուչիկային ծայրով, որը պահում է բացվածքը և թույլ է տալիս բնական արտահոսք։

Կաթետրը մնում է տեղում մոտ 4-6 շաբաթ, այդ ընթացքում ձևավորվում է նոր արտահոսքային ծորան՝ կանխելով հիվանդության կրկնությունը։

Վորդ կաթետրի առավելությունները․

  • միջամտությունը իրականացվում է ամբուլատոր պայմաններում,
  • կարճատև և քիչ ցավոտ է,
  • գեղձի կառուցվածքը և ֆունկցիան պահպանվում են

 

views 2685
Լաբիոպլաստիկա և հիալուրոնաթթվի ներարկումներ

Բժշկի աշխատանքները

Լաբիոպլաստիկա և հիալուրոնաթթվի ներարկումներ

Բնական ծավալ և հարմարավետություն․ հիալուրոնաթթվի ներարկումներ մեծ սեռական շուրթերում. Միջամտության ընթացքը

Բժշկի աշխատանքները

Բնական ծավալ և հարմարավետություն․ հիալուրոնաթթվի ներարկումներ մեծ սեռական շուրթերում. Միջամտության ընթացքը

Հիալուրոնաթթվի (ֆիլլերի) արդյունավետությունը սթրեսային անմիզապահության դեպքում

Բժշկի աշխատանքները

Հիալուրոնաթթվի (ֆիլլերի) արդյունավետությունը սթրեսային անմիզապահության դեպքում

Թելային լիվթինգ (ձգում) գինեկոլոգիայում․ ինտիմ երիտասարդացման ժամանակակից լուծում

Բժշկի աշխատանքները

Թելային լիվթինգ (ձգում) գինեկոլոգիայում․ ինտիմ երիտասարդացման ժամանակակից լուծում