Լազերային լաբիոպլաստիկա

Լազերային լաբիոպլաստիկա

Լազերային լաբիոպլաստիկան ներկայումս ընդհանուր ինտիմ պլաստիկայի շուկայի առնվազն 70 %-ն է կազմում:

Չափից շատ դուրս ցցված փոքրիկ սեռական շուրթերը պատճառում են ինչպես էսթետիկ, այնպես էլ ֆունկցիոնալ խնդիրներ. անհանգստություն նեղ հագուստ կրելու ժամանակ, հոգեբանական խնդիրներ, սեռական շուրթերի չորություն և գրգռվածություն, անհանգստություն սեռական հարաբերության ընթացքում և այլն:

Ընթերցեք նաև՝ Հեշտոցի լազերային երիտասարդացում

Այս միջամտությանը դիմում են կանայք, ովքեր ունեն որոշ բնածին հիվանդություններ, կամ նրանք, ովքեր դժգոհ են իրենց սեռական օրգանների արտաքին տեսքից։

Բացի այդ, երբեմն ծննդաբերությունն ու սեռական հատվածի փիրսինգը նույնպես հանգեցնում են սեռական շուրթերի աճին և դրանց անհամաչափությանը, ինչն էլ հանգեցնում է՝ ինքնագնահատականի և ինտիմ հարաբերությունների որակի նվազման։

Կան բավականին շատ տարբեր ու բարդ մեթոդներ՝ սեռական շուրթերի ձևափոխման համար։ Լազերային տեխնիկաներից հիմնականում օգտագործվում են ER: YAG-ը և CO2-ը։ Այս լազերների օգտագործման պարզությամբ պայմանավորված ՝ քիչ են կողմնակի ազդեցությունները, և հիվանդը շատ արագ վերադառնում է իր նորմալ կյանքին: Ընթացակարգի հակացուցումներն են՝

• հղիություն,

• ուռուցքային հիվանդություններ,

• բորբոքային գործընթացները սեռական օրգաններում,

•միզասեռական համակարգի վարակներ,

•վեներական հիվանդություններ:

Ընթացակարգը տեղի է ունենում երկու փուլով՝ անմիջապես մեկը մյուսին հաջորդելով։ Առաջին փուլում օգտագործվում է բարձր հաճախականության բժշկական լազերային ռեժիմը (50Hz), իսկ երկրորդ փուլում՝ ավելի ցածր հաճախականությամբ (30 Հց)։

Ընթացակարգի ավարտից հետո հիվանդը պետք է առնվազն երկու ժամ անցկացնի բժշկական կենտրոնում՝ ինքնազգացողության և արյունահոսության բացակայության գնահատման համար։ Ընթացակարգից հետո կինը պետք է հետևի հետևյալ խորհուրդներին՝

• խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից և ընթացակարգն իրականացրած տարածքի վրա ճնշում գործադրելուց՝ 10 օրվա ընթացքում (առաջին 2 օրը ցանկալի է պահպանել տնային հանգիստ ռեժիմ),

• խուսափել վաննաներ ընդունելուց և ջրային ընթացակարգեր կատարելուց՝ մինչև հաջորդ այցը բժշկին,

• 5 օր ընդունել հակաբակտերիալ դեղամիջոցներ,

• հրաժարվել սեռական կյանքից և ալկոհոլի օգտագործումից՝ մինչև հաջորդ այցը բժշկին:
 

 Աղբյուրը
 
 
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 

Ի՞նչ անել, եթե չեք ուզում սեռական հարաբերություն ունենալ. 7 խորհուրդ

Ի՞նչ անել, եթե չեք ուզում սեռական հարաբերություն ունենալ. 7 խորհուրդ

Ինչպես պարզել են գիտնականները, մարմնի համար դժվար է կենտրոնանալ սեռական հարաբերության վրա, եթե հիմնական կարիքները բավարարված չեն:

Սեռավարակներ

Սեռավարակներ

Մանրէները, որոնք ունակ են ազդելու սեռական համակարգի օրգանների գործունեության վրա և փոխանցվելու մեկ անձից մյուսին սեռական հարաբերության ընթացքում, անվանվում են սեռավարակներ

Կանանց օրգազմի ի՞նչ տեսակներ կան

Կանանց օրգազմի ի՞նչ տեսակներ կան

Ինչո՞ւ է կնոջ մոտ առաջանում օրգազմ

Պահպանակներ

Պահպանակներ

Պահպանակները պաշտպանում են վարակներից, նախատեսված են և՛ կանանց, և՛ տղամարդկանց համար: