Հեշտոցի լազերային երիտասարդացում

Հեշտոցի լազերային երիտասարդացում

Ինչպես ամբողջ օրգանիզմը, այնպես էլ սեռական օրգանները ենթակա են անխուսափելի ծերացման։ Սա բացասական ազդեցություն է ունենում սեռական կյանքի որակի վրա, նվազեցնում է զգայունությունը, առաջացնում է անհարմարություն սեռական հարաբերության ժամանակ։ Հեշտոցի լազերային երիտասարդացումն օգնում է կանխելու նման հետևանքները։ Այս անցավ և ոչ ինվազիվ պրոցեդուրան արդյունավետորեն վերականգնում է մկանների բնական տոնուսն առանց երկարատև վերականգնողական շրջանի:

Ընթերցեք նաև՝ Հեշտոցի լազերային նեղացում

Հեշտոցի լազերային երիտասարդացման ցուցումները Լիարժեք սեռական կյանքով ապրող կնոջ վերարտադրողական համակարգը մշտապես կրում է մեծ ծանրաբեռնվածություն: Հեշտոցի անատոմիական կառուցվածքի փոփոխությունների և չորության առաջացման պատճառներից են՝

• տարիքային փոփոխությունները և դրանցով պայմանավորված՝ էստրոգենի արտադրության նվազումը,

• ծննդաբերության կամ բժշկական միջամտության հետևանքով առաջացած վնասվածքները սեռական ուղիներում,

• շարակցական հյուսվածքների բնածին պաթոլոգիաները։ Հեշտոցի լազերային ինտիմ երիտասարդացումն ուղղված է վերացնելու կամ կանխելու վերարտադրողական համակարգի վրա ազդեցություն ունեցող հետևյալ գործոնները.

• սեռական օրգանների զգայունության կորուստ,

• հյուսվածքների թոշնածություն, ինտիմ հատվածի պիգմենտացիա,

• անմիզապահություն (հազի, փռշտոցի ժամանակ),

• հեշտոցի պատերի կամ արգանդի արտանկում,

• հետծննդաբերական կամ հետվիրահատական սպիներ:

Հեշտոցի լազերային երիտասարդացումը թույլ է տալիս արդյունավետորեն պայքարել այսպիսի փոփոխությունների դեմ: Շատ հաճախ, այս տեխնիկան օգտագործվում է կոսմետիկ թերությունների շտկման համար, սակայն այն օգնում է նաև վերացնելու սեռական կյանքին և մայրանալուն խոչընդոտող ֆունկցիոնալ խանգարումները։

Ինչպես է իրականացվում հեշտոցի լազերային երիտասարդացումը Այս ընթացակարգի թերապևտիկ ազդեցությունը հիմնված է լազերային ճառագայթման ֆոտոթերմոլիզ ազդեցությամբ։

Այն իր ջերմային ազդեցությամբ մասնակիորեն ոչնչացնում է բջիջները, ինչի շնորհիվ էլ սկսվում է վերականգնողական գործընթաց՝ ստիպելով հյուսվածքներին թարմանալ. ֆիբրոպլաստները սկսում են արտադրել սպիտակուցներ, կոլագեն և էլաստին։

Տվյալ հատվածում ավելի շատ անոթներ և կապիլյարներ են ձևավորվում, ինչի շնորհիվ էլ բարելավվում է արյան շրջանառությունը հյուսվածքներում: Շնորհիվ այս ամենի՝ հեշտոցը դառնում Է ավելի ամուր և առաձգական, իսկ հեշտոցամուտքը նեղանում է:

Բարելավված արյան շրջանառությունը նպաստում է հեշտոցային արտադրության առատացմանը, ինչն էլ քսանյութի դեր է կատարում սեռական հարաբերության ժամանակ։ Լազերային երիտասարդացումը նաև ոչնչացնում է հյուսվածքների պիգմենտացիան՝ վերադարձնելով մաշկի բնական գույնը։

Հեշտոցի երիտասարդացումն ինքնին ոչ ինվազիվ է, այսինքն, իրականացվում է առանց կտրվածքների և հյուսվածքների մեջ ուղղակիորեն ներթափանցման։ Լազերային ճառագայթահարը տեղադրվում է հեշտոցի մեջ և ճառագայթման աղբյուրները կարճ ժամանակում ազդում են առանձին հատվածների վրա: Սրա շնորհիվ հյուսվածքները գրեթե չեն վնասվում, և միայն առանձին բջիջներն են ոչնչացվում: Ընթացակարգն ինքնին տևում է ընդամենը 10-15 րոպե, իսկ կինը չի զգում որևէ անհանգստություն, ինչն էլ թույլ է տալիս իրականացնել ընթացակարգն առանց անզգայացման։ Լազերային ճառագայթների ազդեցությունը սեռական օրգաններում ուղեկցվում է չնչին տաքության զգացողությամբ։

Վերականգնողական շրջանը Շնորհիվ լազերի նվազագույն ազդեցության՝ հեշտոցի հյուսվածքները չեն վնասվում։ Սա նվազեցնում է վերականգնման ժամանակաշրջանը, որը տևում է ընթացակարգից հետո մինչև 3-4 օր, որի ընթացքում կնոջը խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալու հետևյալ գործողություններից.

• այցելություններ սաունա, վաննա, լողավազան,

• ծանրության բարձրացում, ինտենսիվ սպորտ,

• ցանկացած սեռական ակտիվություն (սեռական հարաբերություն և մաստուրբացիա):

 

  Աղբյուրը
 
 
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

Ինչպե՞ս բարձրացնել լիբիդոն

Ինչպե՞ս բարձրացնել լիբիդոն

Չկա «նորմալ» և «ոչ նորմալ» լիբիդո, քանի որ յուրաքանչյուրի սեռական ցանկությունը տարբեր է

Ինչո՞ւ է մարդկանց դուր գալիս անալ սեռական հարաբերությունը և վնասակա՞ր է արդյոք

Ինչո՞ւ է մարդկանց դուր գալիս անալ սեռական հարաբերությունը և վնասակա՞ր է արդյոք

Կարո՞ղ է արդյոք անալ սեռական հարաբերությունը վնասել

Կանանց մոտ գրգռման ժամանակ քսուքի քիչ արտադրման պատճառները

Կանանց մոտ գրգռման ժամանակ քսուքի քիչ արտադրման պատճառները

Ինչպե՞ս հասկանալ, որ կնոջ մոտ չի արտադրվում բավարար չափով քսուք։

Սեռական հարաբերության ժամանակ առաջացած ցավ․ պատճառներ

Սեռական հարաբերության ժամանակ առաջացած ցավ․ պատճառներ

Սեռական օրգանների ցավը սեռական հարաբերությունից առաջ, ընթացքում կամ հետո կոչվում է դիսպարեունիա: