Հեշտոցի լազերային նեղացում

Հեշտոցի լազերային նեղացում

Հեշտոցի լազերային նեղացման և երիտասարդացման մեթոդները

Եթե բարդ ծննդաբերությունից հետո, մշտական ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ տարիքային փոփոխությունների արդյունքում կնոջ հեշտոցամուտքի մաշկի երանգը և արտաքին տեսքը փոփոխվել են, կամ հեշտոցի մկանների թուլություն է նկատվում, ինչը կնոջը պատճառում է ֆիզիկական և հուզական անհանգստություն, ապա խնդրի լուծման տարբեր եղանակներ գոյություն ունեն:

Ընթերցեք նաև՝ Ինչպե՞ս հասկանալ, թե ինչ եք ուզում կյանքից

Արդյունավետ գործածվում են լազերային և ներարկման մեթոդները, իսկ ծանր դեպքերում իրականացվում է նվազագույն ինվազիվ շտկող միջամտություն: Հեշտոցի լազերային պլաստիկա Եթե ինտիմ հատվածի հյուսվածքների տոնուսն ու առաձգականությունը ցանկալի է վերականգնել, ապա խնդրի լուծումը հեշտոցի լազերային նեղացումն է: Նման ընթացակարգն իր նվազագույն ինվազիվության շնորհիվ անվանվում է ոչ թե վիրահատություն, այլ՝ միջամտություն: Միջամտության ցուցումները շատ են։

Լայնացած հեշտոցամուտքի, հեշտոցում առկա չափազանց չորության, սեռական շուրթերի լայնացման կամ հեշտոցի պատերի արտանկման դեպքերում լազերային բուժումը երկարատև արդյունք է ապահովում։ Միջամտությունը ցուցված է նաև այն կանանց, ովքեր գանգատվում են ինտիմ զգայունության նվազեցումից և ստանում են անբավարար զգացողություններ սեռական մերձեցման ժամանակ։

Հեշտոցի լազերային պլաստիկան լուծում է նաև մեկ այլ խնդիր՝ անմիզապահությունը, որն առաջանում է մկանների թուլացման հետևանքով:

Հեշտոցի լազերային պլաստիկայի հակացուցումները Խորհուրդ չի տրվում իրականացնել հեշտոցի լազերային նեղացում հետևյալ դեպքերում.

• Հղիության և լակտացիայի ընթացքում,

• Զարգացող ուռուցքի դեպքում՝ անկախ գտնվելու վայրից,

• Փոքր կոնքի օրգանների և սեռական համակարգի սուր և քրոնիկ հիվանդությունների դեպքում, Միջամտության առանձնահատկությունները Նախապատրաստական փուլում անհրաժեշտ է.

• Անցնել զննում բժշկի մոտ, կատարել ուլտրաձայնային հետազոտություն, հանձնել քսուքի ընդհանուր անալիզ, բացառել սեռավարակների առկայությունը:

• Հեշտոցի լազերային նեղացում կատարելու օպտիմալ տարիքը` 25-55 տարեկանն է:

Միջամտությունը հիմնականում անցնում է անցավ, հետևաբար անզգայացում չի պահանջում: Գինեկոլոգիական աթոռի վրա բժիշկը նախ չորացնում է հեշտոցը, այնուհետև նրա մեջ տեղադրում է լազերային սարքավորման հատուկ գլխիկը:

Կինը զգում է միայն լազերի թույլ ջերմությունը և չնչին թրթռոց: Լազերային ընթացակարգի տևողությունը 20-40 րոպե է։ Լազերի կիրառումն ապահովում է ինտիմ հատվածների ուրվագծային պլաստիկայի բոլոր առավելությունները` արդյունավետություն, անվտանգություն և ցավի բացակայություն։
 
  Աղբյուրը
 
 
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

views 6728
Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Վերարտադրողական շրջան

Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Վերարտադրողական շրջան

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ

Վերարտադրողական շրջան

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ