Ինչպե՞ս հասկանալ, թե ինչ եք ուզում կյանքից

Ինչպե՞ս հասկանալ, թե ինչ եք ուզում կյանքից

Հասկանալու համար, թե իրականում ինչն է ձեզ երջանկացնում կյանքում, անկեղծ եղեք ինքներդ ձեզ հետ: Դուք պետք է հոգու խորքում պարզեք, թե ինչ է ձեզ հարկավոր։ Պարզեք, թե ինչն է ձեզ երջանկացնում

1․ Վերլուծեք ձեր հիմնական արժեքները Հերթականությամբ վերլուծելով ձեր արժեքները և նախասիրությունները՝ կարող եք ավելի լավ հասկանալ, թե արդյոք բավարար քանակությամբ էներգիա եք տրամադրում յուրաքանչյուր ոլորտին։

2․ Ցուցակ գրեք, թե ինչով եք սիրում զբաղվել և ժամանակ առ ժամանակ թարմացրեք ցուցակը, քանի որ ժամանակի ընթացքում փոխվում են նախասիրությունները։

3. Մի հիմնվեք միայն նյութական բարիքների վրա: Ինչ-որ բանի առկայությունը շատ մարդկանց ուրախացնում է, բայց մի՛ խաբեք ձեզ՝ մտածելով, որ դա է երջանկության բանալին: Գուցե դուք երազում եք լավ երաժշտական համակարգ ունենալու մասին, քանի որ սիրում եք երաժշտություն, այնուամենայնիվ, կենտրոնացեք երաժշտության նկատմամբ ձեր սիրո վրա, այլ ոչ թե երաժշտական համակարգ ունենալու:

Զբաղվեք մեդիտացիայով: Մեդիտացիան կարող է պարգևել հոգևոր առողջություն և երջանկություն, ինչպես նաև թույլ կտա մաքրել միտքը, ինչի շնորհիվ կարող եք ավելի հստակեցնել ձեր նախասիրությունները: Դիտարկեք, թե ինչի եք ցանկանում հասնել ձեր կարիերայում

1 Կազմեք ձեր ուժեղ հատկությունների ցուցակը: Սիրելի է այն գործը, որը թույլ է տալիս օգտագործել քո ուժեղ հատկությունները:

2 Կազմեք հոբբիների ցուցակ Չնայած այն հանգամանքին, որ ոչ բոլորը կարող են աշխատել այն ոլորտում, որն իրենց տարերքն է, մեծամասնությանը հաջողվում է որոշ չափով համատեղել հետաքրքրություններն ու կարիերան։

3 Հաշվարկեք բյուջեն Չնայած այն հանգամանքին, որ պետք չէ աշխատել միայն փողի համար, այնուամենայնիվ դուք պետք է աշխատեք այնքան գումար, որ կարողանաք բավարարել ձեր և ձեր ընտանիքի պահանջները:

4 Մի՛ վախեցեք փոխել աշխատանքը Պատրաստվեք մասնագիտությունը փոխելուն՝ տնտեսելով որքան հնարավոր է շատ գումար:

Պարզեք, թե ինչպիսի հարաբերություններ եք ուզում։

1 Կազմեք ձեր հիմնական արժեքների ցուցակը:

2 Կազմեք ձեր ապագա զուգընկերոջ պարտադիր արժանիքների ցուցակը: Դուք երբեք չեք գտնի այնպիսի մարդ, ով լիովին կհամապատասխանի ձեր իդեալին, ուստի անհրաժեշտ է իրատեսորեն մոտենալ և նշել միայն կարևորագույն հատկանիշները:

3. Սովորեք գոհ լինել ինքներդ ձեզնից:

4 Անտեսեք կազմած ցուցակները: Կարևոր է իմանալ՝ ինչ եք սպասում հարաբերություններից, բայց մի՛ վանեք զուգընկերոջը միայն նրա համար, որ նա չի համապատասխանում ձեր իդեալին։

Պարզեք, թե ինչ եք ակնկալում ընտանիքից

1 Որոշեք՝ արդյո՞ք ուզում եք երեխաներ ունենալ։ 2 Որոշեք, թե որքան մեծ ընտանիք եք ցանկանում ունենալ։

3. Մտածեք՝ ցանկանում եք տանը զբաղվել երեխաների խնամքով, թե՞ գնալ աշխատանքի:

4 Հարցրեք ինքներդ ձեզ, թե ինչպիսի ծնող կցանկանայիք լինել:
 
 Աղբյուրը
 
 
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Վերջին տասնամյակներում նկատվում է մայրանալու տարիքի աճ…

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուցը (edema labiorum) հանդիսանում է…

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկումը (prolapse uteri) վիճակ է, երբ

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Սեռական ցանկությունը կանանց մոտ բարդ և բազմաշերտ երևույթ է…