Կեգելի վարժություններ տղամարդկանց համար, որոնք կբարելավեն պոտենցիան և սեքսի որակը
Հասունացման շրջան
11838
Կեգելի վարժություններ տղամարդկանց համար, որոնք կբարելավեն պոտենցիան և սեքսի որակը
Ինչու են տղամարդկանց անհրաժեշտ Կեգելի վարժությունները
Ընդհանուր առմամբ, անհրաժեշտ են և՛ կանանց, և՛ տղամարդկանց․ երկու սեռերի դեպքում էլ կոնքի հատակի մկանները կատարում են նույն գործառույթները.
փոքր կոնքի օրգանները տեղում են պահվում՝ միզապարկը, ուղիղ և բարակ աղիքը:
Դրանք օգնում են վերահսկելու միզարձակումը, այսինքն՝ պաշտպանում են ծանրաբեռնվածությունից կամ, օրինակ, փռշտոցի
ժամանակ պատահական «արտահոսքից»:
Ինչպես գտնել Կեգելի մկանները
Դա պարզ է. պատկերացրեք, որ ցանկանում եք միզել, բայց հիմա չեք կարող: Ձեր մկանները լարեք այնպես, կարծես փորձում եք վերահսկել միզումը: Կծկված մկանները Կեգելի մկաններն են:
Ինչպես անել Կեգելի դասական վարժությունը տղամարդկանց համար: Կծկեք կոնքի մկանները և լարված պահեք դրանք 5 վայրկյան: Հետո հանգստացեք: Կրկնեք վարժությունը 10-20 անգամ: Օրական կատարեք 2-3 մոտեցում:
Ամենայն հավանականությամբ, առաջին մի քանի մարզումների ժամանակ դուք չեք կարողանա միանգամից կատարել 10-20 վարժություն: Դա նորմալ է: Շարունակեք մարզվել՝ ձեր մկաններն ուժեղացնելու համար:
Կեգելի վարժությունների մեծ առավելությունն այն է, որ դրանք կատարելու համար հատուկ պայմաններ անհրաժեշտ չեն: Դուք կարող եք մարզվել ցանկացած վայրում:
Ինչպես հետաքրքիր դարձնել ձեր մարզումը
Եթե դուք ձանձրանում եք կատարելուց Կեգելի նույն դասական վարժությունը, ահա որոշ տատանումներ: Ընտրեք դրանցից մեկը կամ միավորեք մի քանիսը․ արդյունքը կլինի նույնը:
1. Կծկել սրբանի մկանները
Ներշնչելիս սեղմեք մկանները, պահեք 5-10 վայրկյան, արտաշնչեք և հանգստացեք: Կրկնեք վարժությունը 10-20 անգամ:
2. Բարձրացնել մկանների կծկումների արագությունը
Կեգելի դասական վարժությունը ստատիկ է. լարել մկանները, մի պահ պահել լարված վիճակում և ազատ արձակել։ Դինամիկա ավելացրեք: Սեղմեք և թողեք կոնքի մկանները որքան հնարավոր է արագ: Կատարեք 10 արագ կծկում, ապա հանգստացեք 15-20 վայրկյան և մի քանի անգամ էլ կրկնեք մոտեցումը:
3. Կատարել սեղմում և պահում
Սեղմեք Կեգելի մկանները որքան հնարավոր է ուժեղ և պահեք դրանք առավելագույն լարվածությամբ՝ 10-15 վայրկյան: Դրանից հետո դանդաղ հանգիստ թողեք: Կատարեք 2-3 կրկնում:
4. Կատարել սահուն կամուրջ
Սա Կեգելի վարժությունների ամենատարածված և արդյունավետ վարժություններից մեկն է: Պառկեք մեջքի վրա, ծնկները ծալեք: Առանց ձեր ոտքերը, ուսերն ու ձեռքերը հատակից բարձրացնելու՝ բարձրացրեք կոնքը հնարավորինս բարձր: Այս դիրքում ձեզ հարկավոր չէ սեղմել Կեգելի մկանները։ Դրանք արդեն իսկ ծանրաբեռնված կլինեն:
Հնարավոր հետագա տարբերակները.
Ստատիկ. 5-10 վայրկյան պահեք կոնքը ամենաբարձր կետում, ապա իջեցրեք հատակին: Կատարեք 10-15 անգամ:
Դինամիկա. Հնարավորինս արագ բարձրացրեք և ցածրացրեք ձեր կոնքը: Կրկին կատարեք 10-15 անգամ:
5. Բարձրացրեք ոտքերը
Պառկեք մեջքի վրա: Թեքեք ծնկները և քաշեք դրանք դեպի կրծքավանդակը, որպեսզի ազդրերը ուղղահայաց լինեն հատակին: Վերադարձե՛ք մեկնարկային դիրքին: Կատարեք 10-15 անգամ:
Երբ սպասել արդյունքի
Պարբերաբար կատարվող վարժությունների դեպքում արդյունքն ակնհայտ կդառնա 3-6 շաբաթվա ընթացքում։ Միզապահության հետ կապված խնդիրները կնվազեն կամ ընդհանրապես կվերանան, և սեքսի որակը զգալիորեն կբարելավվի: