Սեռական փոքր շուրթերի պլաստիկա
Սեռական փոքր շուրթերի պլաստիկա
Կնոջ արտաքին սեռական օրգանները տեղակայված են այնպես, որ փոքր շուրթերը, որպես կանոն, ծածկված են մեծերով, ինչը թույլ է տալիս պաշտպանել նրանց հյուսվածքները վնասվելուց և չորանալուց:
Այնուամենայնիվ, որոշ կանանց մոտ՝ բնածին կամ ձեռքբերովի պատճառներով, սեռական փոքր շուրթերն ունեն փոփոխված ձև և չափեր, ինչը զգալիորեն ազդում է կնոջ հոգեբանության և ինքնավստահության վրա։ Բացի այդ, սեռական փոքր շուրթերի չափերի փոփոխությունը ֆիզիկական անհարմարություն են պատճառում սեռական հարաբերության ընթացքում, ֆիզիկական վարժություններ կատարելիս, ինչպես նաև անհարմար են դարձնում ներքնազգեստի կրումը։
Այսինքն, խնդիրն էսթետիկ լինելուց զատ՝ նաև խնդիրներ է առաջացնում է սեռական կյանքում: Այս խնդրի լուծումը՝ սեռական փոքր շուրթերի պլաստիկան է
։ Ի՞նչ է սեռական շուրթերի պլաստիկան։ Սեռական շուրթերի ձևի և չափերի շտկմանն ուղղված միջամտությունը կոչվում է լաբիոպլաստիկա: Այն իրականացվում է լազերային և ռադիոալիքային ճառագայթների կիրառմամբ, որոնք նվազագույնի են հասցնում հյուսվածքների վնասումը, նվազեցնում են արյունահոսությունը միջամտության ընթացքում և հետվիրահատական շրջանում:
Լազերային շտկումը կիրառվում է այն դեպքում, երբ անհրաժեշտ է.
• իրականացնել սեռական փոքր շուրթերի մի փոքր հատվածի հյուսվածքների մասնահատում,
• շտկել սեռական փոքր շուրթերի անհամաչափությունը,
• վերստեղծել սեռական շուրթի կամ շուրթերի ճիշտ ձևը: Ռադիոալիքային մեթոդով պլաստիկան ցուցված է.
• Սեռական փոքր շուրթերի վրա ավելորդ հյուսվածքների զգալի քանակի առկայության դեպքում,
• Սեռական փոքր շուրթերի երկճյուղության դեպքում,
• Բնածին կամ ձեռքբերովի էսթետիկ թերությունների դեպքում:
Աղբյուրը
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին