Արգանդափողի քաղցկեղ

Արգանդափողի քաղցկեղ

Արգանդափողի քաղցկեղն ըստ էության ադենոկարցինոմա է, որը դրսևորվում է հավելումների ուռուցքի տեսքով։ Արգանդափողի առաջնային քաղցկեղը հազվադեպ է հանդիպում։ Սովորաբար ախտորոշվում է պոստմենոպաուզայի ընթացքում։

Ռիսկի գործոններն են՝

  • տարիքը, 
  • քրոնիկ սալպինգիտ, 
  • անպտղություն։ 

Կլինիկական դրսևորումները

Ֆալոպյան փողի քաղցկեղ ունեցող բուժառուների մեծամասնությունը հավելումների հատվածում ուռուցք է ունենում կամ նշում է որովայնի խոռոչում կամ կոնքում զգացվող ոչ հստակ ախտանշաններ՝ փքվածություն, ցավ, դիսկոմֆորտ և այլն։

Ամենաբնորոշ ախտանշանը ցավն է, որն ուղեկցվում է առատ արտադրությամբ և հավելումների ուռուցքանման գոյացության առկայությամբ։

Ախտորոշումը

Ախտորոշումը կատարվում է սոնոգրաֆիայի, համակարգչային տոմոգրաֆիայի և վիրահատական միջամտության ժամանակ ինտրաօպերացիոն էքսպրես պաթոհիստոլոգիական պատասխանի հիման վրա (ախտորոշումը հաստատելու, ծանրության աստիճանը և վիրահատական ծավալըորոշելու համար)։

Բուժումը

Բուժումը ենթադրում է՝

  • աբդոմինալ ամբողջական հիստերէկտոմիա և երկկողմանի սալպինգոօֆորէկտոմիա, 
  • ըստ ցուցման՝ սուպրակոլիկ օմենէկտոմիա, 
  • երբեմն՝ ցիտոռեդուկտիվ վիրահատական միջամտություն, եթե բժիշկը կասկածում է քաղցկեղի տարածվածության հարցում և այլն։ 

Այսօր լայն կիրառություն է գտել լապարասկոպիկ բուժումը: Այն բժիշկներին թույլ է տալիս մանրակրկտորեն գնահատել կոնքի, բարակ և հաստ աղիների, որովայնի վերին հատվածի, ստոծանու մակերեսի և որովայնի այլ հատվածների վիճակը։

Հետվիրահատական բուժումը նման է ձվարանի քաղցկեղի հետվիրահատական բուժմանը։ Հազվադեպ է ներքին ճառագայթային թերապիա նշանակվում։

 

Աղբյուրը՝ likar.info

views 9443
Ձվարանների կիստաներ․ որո՞նք են վտանգավոր և որոնք՝ ոչ

Հիվանդություններ/միջամտություններ

Ձվարանների կիստաներ․ որո՞նք են վտանգավոր և որոնք՝ ոչ

Վահանաձև գեղձի խանգարումները և կնոջ վերարտադրողական առողջությունը

Վերարտադրողական շրջան

Վահանաձև գեղձի խանգարումները և կնոջ վերարտադրողական առողջությունը

Ձվարանային պաշար․ ինչու՞ տարիքը միակ որոշիչ գործոնը չէ

Վերարտադրողական շրջան

Ձվարանային պաշար․ ինչու՞ տարիքը միակ որոշիչ գործոնը չէ

Քրոնիկ էնդոմետրիտ․ անպտղության և կրկնվող վիժումների հաճախ անտեսվող պատճառ

Հղիության պլանավորում

Քրոնիկ էնդոմետրիտ․ անպտղության և կրկնվող վիժումների հաճախ անտեսվող պատճառ