Արգանդի պարանոցի քաղցկեղի բուժումը

Արգանդի պարանոցի քաղցկեղի բուժումը

Արգանդի պարանոցի քաղցկեղի առաջնային փուլերում բուժումը ենթադրում է վիրահատական միջամտություն կամ ռադիոթերապիա: Այսպիսի տեղակայման քաղցկեղի քիմիաթերապիան ամբողջությամբ ուսումնասիրված չէ: Քիմիաթերապիայի ավելի հաճախ դիմում են, երբ հիվանդությունը վերջին փուլերում է, կան պարաաորտալ և կոնքային ավշահանգույցների մետաստազներ, և բուժման ընդունված մեթոդները հույս չեն ներշնչում:

Համակարգված քիմիաթերապիայի դեպքում ցուցվում են հակաքաղցկեղային դեղամիջոցներ, որոնք ընդունվում են օրալային (բերանի միջոցով) կամ ներերակային տարբերակով: Արյան հոսքով դեղամիջոցը հասնում է բոլոր օրգան-համակարգեր, ինչը կարևոր է, քանի որ չարորակ բջիջները տարածվում են ամբողջ օրգանիզմով: Առավել հիմնավորված է քիմիաթերապիայի կիրառումը ռենտգենային ճառագայթման հետ մեկտեղ, որի պարագայում ուռուցքային բջիջների թիվը կրճատվում է, հիվանդության ախտանշանները մեղմանում են, և կյանքի որակը բարելավվում է:

Ի՞նչ դեղորայք է կիրառվում

Առավել հաճախ կիրառում է՝ տոպոտեկան, տակսոլ (պակլիտակսել), ցիսպլատին, 5-ֆտորուրացիլ, իֆոս (իֆոսամիդ) եւ այլն։

Բուժման ռեժիմը լինում է՝  մոնոքիմիաթերապիա, այսինքն՝ մեկ տեսակի դեղամիջոց է կիրառվում,  համալիր քիմիաթերապիա, երբ միաժամանակ նշանակվում են մի քանի ուժեղ ազդեցությամբ դեղամիջոցներ եւ այլն:

Որո՞նք են կողմնակի ազդեցությունները

Արգանդի պարանոցի քաղցկեղի քիմիաթերապիան կարող է առաջացնել մի շարք կողմնակի ազդեցություններ, հատկապես, եթե ուղեկցվում է նաև ռենտգենային ճառագայթմամբ:

Նեյտրոպենիա (արյան մեջ նեյտրոֆիլների քանակի նվազում), որն էլ իր հերթին կարող է հանգեցնել օրգանիզմի պաշտպանական ֆունկցիայի նվազման, քանի որ ոսկրածուծում լեյկոցիտների արտադրությունը նվազում է: Դա սովորաբար առաջանում է բուժումից մեկ շաբաթ անց, իսկ իմունիտետն առավելագույնը թուլանում է 10-14 օր անց: Քիմիաթերապիայի նոր կուրս նշանակվում է միայն, երբ արյան մեջ լեյկոցիտների քանակը կարգավորվում է:

Եթե մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 38 C, առաջանում է թուլություն, գլխապտույտ կամ ինքնազգացողության վատացման այլ նշաններ, ապա անհրաժեշտ է շտապ դիմել բուժօգնության:

Անեմիա, երբ արյան մեջ էրիթրոցիտների քանակը հասնում է նվազագույնի, առաջանում է պաթոլոգիական թուլություն և հոգնածություն, շնչառությունը դժվարանում է: Անեմիան բուժում են արյան փոխներարկման մեթոդով:

Սրտխառնոց և փսխում։ Սրանց դեմ կարելի է պայքարել ժամանակակից հակափսխումային դեղամիջոցների օգնությամբ:

Արյունահոսություն, որը կարող է առաջանալ արյան մեջ էրիթրոցիտների թվի նվազման հետևանքով: Բժշկին պարտադիր պետք է տեղեկացնել, եթե հիվանդը նկատում է արյուն կղանքում, մեզում, լնդերում կամ քթից:

Բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքում։ Բերանում կարող է առաջանալ չորություն: Սա կարելի է հեշտությամբ վերացնել ատամները կանոնավոր մաքրելով և մեծ քանակության ջուր օտագործելով:

Երիկամների ֆունկցիայի խանգարում։ Սովորաբար սկզբում այն ոչ մի կերպ չի արտահայտվում, այնինչ բավականին լուրջ տեղ է զբաղեցնում դեպքերի շարքում:

Վերջույթների թմրածություն։ Սա հիմնականում վերանում է բուժումից մի քանի ամիս անց:

Ախորժակի կորուստ կարող է հանդիպել բուժման սկզբնական փուլերում և մի քանի օր անց անհետանալ: Փոփոխության բացակայության դեպքում պետք է դիմել սննդաբանի:

Մազաթափություն։ Սա ժամանակավոր երևույթ է: Քիմիաթերապիայից 3-6 ամիս անց մազերի աճը վերականգնվում է:

Վերարտադրողական ֆունկցիայի խանգարում։ Դեղամիջոցների ուժեղ ազդեցությունը բացասաբար է ազդում հղիանալու կարողության վրա: Եթե կինն արդեն հղի է, այդ դեղամիջոցները կարեղ են լուրջ վնաս հասցնել պտղին: Ավելի լավ է դիմել հակաբեղմնավորիչ դեղամիջոցների օգնությանը:

Ճառագայթային թերապիա

Թերապիայի այս տեսակը ենթադրում է ուժեղ չափաբաժիններով ռենտգենային ճառագայթների ընդունում, որոնք կվերացնեն չարորակ գոյացությունները, ընդ որում՝ առողջությանը համեմատաբար քիչ վնաս հասցնելով: Արգանդի պարանոցի օնկոլոգիական ախտահարման պարագայում կարող է օգտագործվել ներքին և արտաքին ճառագայթային թերապիա: Հաճախ կիրառվում է այդ երկուսի համալիր մեթոդը: Այն ընդհանուր առմամաբ տևում է 5-8 շաբաթ:

Ո՞ր դեպքերում է ցուցվում այս մեթոդը

Ցուցվում է հիվանդության սկզբնական փուլերի բուժման համար,  արգանդի պարանոցում տեղակայված խոշոր նորագոյացությունների համալիր թերապիայի ժամանակ, վիրահատական բուժումից հետո՝ կանխարգելման համար (քիմիաթերապիայի հետ մեկտեղ), հիվանդության ուշ փուլերում, երբ վիրահատությունն անհնար է, կամ դրա ցուցումը հիմնավորված չէ:

Ինչպե՞ս է այս մեթոդն ազդում ձվարանների վրա

Վերարտադրողական տարիքի կանանց պարագայում բուժման այս մեթոդը հանգեցնում է ձվարանների ֆունկցիայի դադարեցման, այսինքն՝ ձվազատումը և էստրոգենի ու պրոգեստերոնի արտադրությունը դադարում է, իսկ դա փաստացիորեն խոսում է անպտղության մասին: Ռադիոթերապիայով բուժումն սկսելուց գրեթե 3 ամիս անց տեղի է ունենում վաղաժամ դաշտանադադար: Այնպես որ այս մեթոդին դիմելուց առաջ անհրաժեշտ է քննարկել բոլոր հարցերը բուժող բժիշկների հետ, ովքեր կհայտնեն անհրաժեշտ տեղեկություն դեղամիջոցների և այն միջամտությունների մասին, որոնք կարող են վերացնել դաշտանադադարի նշանները և պահպանել վերարտադրողական ֆունկցիան:

Երբեմն բժիշկները խորհուրդ են տալիս դիմել վիրահատական միջամտության նախքան այս մեթոդով բուժում սկսելը, քանի որ հնարավոր է կատարել ձվարանների վերադիրքավորում, այսինքն՝ բարձրացնել վեր՝ որովայնի խոռոչ, որպեսզի դրանք չճառագայթվեն: Այս միջամտությունը կատարվում է վիրահատական բուժման սկզբնական փուլերի հետ միաժամանակ, եթե բժիշկը ենթադրում է հետագա փուլերում ռադիոթերապիայի կիրառում: Ձվարանների վերադիրքավորումը հնարավոր է նաև կատարել էնդոսկոպիկ մեթոդով: Սակայն լինում են իրավիճակներ, երբ չի հաջողվում խոչընդոտել վաղաժամ դաշտանադադարը:

Ի՞նչ է արտաքին ճառագայթային թերապիան

Արգանդի պարանոցի քաղցկեղի բուժման արտաքին ճառագայթային թերապիան սովորաբար անցկացվում է ստացիոնար պայմաններում՝ կարճաժամկետ միջամտությունների տեսքով, որոնք կինն ընդունում է որոշակի օրերի և ամբուլատոր ռեժիմում: Ռենտգենային ճառագայթներն ուղղում են անմիջապես քաղցկեղային բջիջներով ախտահարված հատվածի վրա: Դրա համար գոյություն ունի հատուկ ապարատ՝ գծային կատալիզատոր: Ռադիոլոգի մոտ առաջին այցի ժամանակ համակարգչային շերտագրման մեթոդով ախտորոշում են նշանակում, որից ստացված եռաչափ պատկերը ցույց է տալիս ճառագայթման ենթադրյալ հատվածը: Դա անհրաժեշտ է միջամտության անցկացման հստակ սահմաններն իմանալու համար:

Սա բացարձակապես անցավ է և հիվանդին չի դարձնում ռադիոակտիվ, այսինքն՝ շրջապատի հետ նրա շփումը հետագայում ոչ մի վտանգ չի ներկայացնում: Միջամտությունը կատարվում է հիմնականում աշխատանքային օրերին և ընդմիջվում է հանգստյան օրերին: Եթե ինչ-ինչ պատճառներով ամենօրյա միջամտությունը բաց է թողնվել, ապա հաջորդ օրը կատարում են կրկնակի՝ 6-8 ժամ դադարով:

Ի՞նչ է ներքին ճառագայթային թերապիան

Սա իրենից ներկայացնում է անմիջապես արգանի պարանոցի և հարակից շրջանների ճառագայթում: Սովորաբար այն ցուցվում է արտաքին ճառագայթման կուրսից հետո: Կատարվում է ամբուլատոր կամ ստացիոնար պայմաններում: Ճառագայթման աղբյուրը տեղադրվում է ապլիկատորների (հատուկ խողովակների) մեջ, որոնք հենց անմիջական ազդեցություն են թողնում քաղցկեղի վրա: Եթե չի անցկացվել հիստերէկտոմիա, ապա բժիշկն ընդհանուր անզգայացման ներքո է կատարում միջամտությունը՝ օպերատիվ ճանապարհով: Երբեմն պահանջվում է լրացուցիչ ապլիկատորների տեղադրում: Եթե հիվանդի համար կատարվել է հիստերէկտոմիա, ապա մեծ ապլիկատորը տեղադրում են հեշտոցում առանց անզգայացման:

Ապլիկատորների դիրքի վերահսկումը կատարվում է ռենտգենի կամ համակարգչային շերտագրման միջոցով: Դրանց ճիշտ տեղակայումից հետո տեղադրում են ճառագայթման աղբյուրը և սկսում բուժումը:

Վիրահատական բուժում

Սա ենթադրում է օրգանի պահպանմանն ուղղված վիրահատական միջամտություն: Այս մեթոդը թույլ է տալիս կանանց հետագայում երեխա լույս աշխարհ բերել: Գոյություն ունեն վիրահատական միջամտության մի քանի տեսակներ: Դրանց ընտրությունը կախված է հիվանդի տարիքից, ընդհանուր վիճակից, հիստոլոգիական հետազոտությունների արդյունքներից և մետաստազների տարածման աստիճանից: Արգանդի պարանոցի կոնիզացիա կատարում են հիվանդության սկզբնական փուլերում: Այն կատարվում է հիվանդության բուժման, ախտորոշման և պրոֆիլակտիկայի նպատակներով: Ուռուցքը վերացվում է լազերի միջոցով, հեռացվում է արգանդի պարանոցի կոնուսաձև հատվածը և ցերվիկալ ուղին: Վերցված հյուսվածքներն ուղարկվում են հիստոլոգիական հետազոտության:

Վիրահատությունը կատարում են տեղային անզգայացմամբ: Չի պահանջվում հիվանդին պահել ստացիոնար պայմաններում: Ապաքինումը և ամբողջական վերականգնումը պահանջում է գրեթե մեկ ամիս:

Հիվանդության 1-2 փուլերում հնարավոր է հեռացնել հեշտոցի վերին հատվածը և արգանդի պարանոցը, երբ անհրաժեշտ է պահպանել վերարտադրողական ֆունկցիան: Վիրաբույժը հատուկ կար է դնում արգանդի խոռոչում պարանոցի բացվածքը վերականգնելու համար: Քանի որ այս մանիպուլյացիայի ընթացքում արգանդի մարմինը չի ենթարկվում միջամտության, կինը հետագայում կարող է հղիանալ ԱՄԲ եղանակով: Ծննդաբերությունը իրականցվում է կեսարյան հատման եղանակով:

Հիստերէկտոմիայի ժամանակ կատարվում է արգանդի պարանոցի և մարմնի մասնահատում, բայց պահպանվում են հարակից կառույցները (սրբանաարգանդային կապանները և արգանդի հարակից տարածությունը): Հեշտոցը և փոքր կոնքի ավշահանգույցները չեն հատվում: Պահպանվում են նաև արգանդափողերը և ձվարանները, եթե իհարկե վիրաբույժը ինչ-ինչ պատճառներով ստիպված չի լինում հեռացնել դրանք: Արմատական հիստերէկտոմիան արգանդի պարանոցի քաղցկեղի, ֆալոպյան փողերի, ձվարանների և շրջակա ավշային հանգույցների հեռացումն է՝ հեշտոցային, լապարասկոպիկ կամ որովայնային մեթոդներով: Հիվանդը 5-7 օր մնում է ստացիոնար պայմաններում: Այս վիրահատությունից հետո վերականգնման համար սովորաբար պահանջվում է 6-8 ամիս: Այս վիրահատությունը հանգեցնում է անպտղության:

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում