Գինեկոլոգիական հիվանդությունների կանխումը

Գինեկոլոգիական հիվանդությունների կանխումը

Հիվանդությունը կանխարգելելն ավելի հեշտ է, քան այն բուժելը։ Ի՞նչ է պետք անել տհաճ հետևանքների չհանգելու համար, կանխարգելիչ ի՞նչ միջոցներ է պետք ձեռք առնել։

Ահա մի քանիսը՝

  • տարին երկու անգամ դիմել գինեկոլոգի, 
  • հորմոնային ֆոնի, էնդոկրին համակարգի աշխատանքի վերահսկում, 
  • վարակների բացակայության վերահսկում, 
  • հակաուռուցքային վերահսկում։ 

Եթե վաղուց չեք դիմել գինեկոլոգի, գինեկոլոգ-էնդոկրինոլոգի, մամոլոգ-օնկոլոգի, ապա դիմեք հիմա։

Գինեկոլոգիական հիվանդությունների տիպերը

  • Սեռական օրգանների զարգացման անոմալիաներ։
  • Բորբոքային հիվանդությւոններ։ 
  • Ուռուցքային պրոցեսներ (բարորակ և չարորակ): 
  • Հորմոնային խանգարումներ։ 

Կանխարգելման միջոցները

Առաջին հերթին պետք է պարբերաբար դիմել գինեկոլոգի։ Շատերն են խուսափում գինեկոլոգիական աթոռից, բայց տարեկան առնվազն մեկ այցը պարտադիր է, իսկ 40-ից հետո խորհուրդ է տրվում կանխարգելիչ ստուգման դիմել ավելի հաճախ։Այդ այցերը թույլ կտան վաղ փուլում հայտնաբերել հիվանդույթունն ու համապատասխան բուժում ստանալ՝ խուսափելով հետագա բարդացումներից։

Երկրորդ, յուրաքանչյուր կին պետք է պահպանի անձնական հիգիենան։ Այդ չի վերաբերում միայն արտաքին սեռական օրգանների հիգիենային։ Խոսքը նաև սեռական հարաբերության հիգիենայի մասին է։ Ապահով սեքսը վեներական հիվանդությունները կանխելու լավագույն միոցն է։

Նշենք նաև հորմոնային բեղմնականխիչների մասին, որոնց անվանում են նաև օրալ հակաբեղմնավորիչներ։ Դրանք ոչ միայն պաշտպանում են անցանկալի հղիությունից, այլև կարգավորում են հորմոնային ֆոնը, ինչն իր հերթին օգնում է կանխել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են միոման, պոլիպներն ու կիստաները։

Կարդացեք՝ Հորմոնային հակաբեղմնավորիչներ

Ինչ վերաբերում է կանանց սեռական ոլորտի էնդոկրին խանգարումներին, ապա դրանք բուժվում են գինեկոլոգ-էնդոկրինոլոգի օգնությամբ։ Եթե հորմոնային խանգարումն այլ օրգանում է, օրինակ վահանաձև գեղձում, ապա այն նույնպես ազդում է ձվարանների աշխատանքի վրա, այդ պատճառով հարկավոր է դիմել էնդոկրինոլոգի։

views 10367
Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Հիվանդություններ/միջամտություններ

Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Վագինիզմ․ երբ սեռական հարաբերությունը դառնում է ցավոտ կամ անհնար

Վերարտադրողական շրջան

Վագինիզմ․ երբ սեռական հարաբերությունը դառնում է ցավոտ կամ անհնար

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը

Հիվանդություններ/միջամտություններ

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը

Հղիությունը 35 տարեկանից հետո․ ի՞նչ է փոխվում և ինչպե՞ս ճիշտ նախապատրաստվել

Վերարտադրողական շրջան

Հղիությունը 35 տարեկանից հետո․ ի՞նչ է փոխվում և ինչպե՞ս ճիշտ նախապատրաստվել