Ենթամթերքներ․ օգտակա՞ր են, թե՞ վնասակար

Ենթամթերքներ․ օգտակա՞ր են, թե՞ վնասակար

Ենթամթերքների օգտակարության և վնասակարության մասին հաճախ է խոսվում։ Ոմանք նշում են, որ դրանք վտանգավոր են, քանի որ ընդունակ են կուտակել վնասակար նյութեր՝ կադմիում, սնդիկ, կապար, ինչպես նաև խոլեստերին։ Միաժամանակ մսամթերքը հատուկ տեղ է զբաղեցնում առողջարար սննդի բուրգում, որի մասին կարդացեք ստորև նշված հոդվածը։

Ենթամթերքների հատկությունները

Պարունակում են մագնիում, որը նպաստում է նյարդային և սրտանոթային համակարգերի բնականոն աշխատանքին։ Երկաթի աղբյուր են, որն անհրաժեշտ է արյան շրջանառության համար։ Նրանցում պարունակվող վիտամին A-ն լավացնում է տեսողությունն ու մաշկի վիճակը, ինչպես նաև պաշտպանում է վաղաժամ ծերացումից։

B խմբի վիտամինները նպաստում են նյարդային համակարգի անխաթար աշխատանքին, օգնում են հաղթահարել անքնությունն ու դեպրեսիան։ Նաև կալիումի աղբյուր են, որը կարգավորում է արյան ճնշումը։

Ենթամթերքների տեսակները

Լյարդ

Լյարդը հարուստ է վիտամին A-ով, B խմբի վիտամիններով և միկրոտարրերով ու մակրոտարրերով՝ կալիում, երկաթ, կալցիում, մագնիում, ֆոսֆոր, նատրիում, պղինձ և այլն։ Նրանում պարունակվող օգտակար նյութերն անհրաժեշտ են ուղեղի, երիկամների, տեսողության լավացման համար, նպաստում են մաշկի, մազերի ու եղունգների որակի բարելավմանը։

Թոք

Թոքն իր սննդային արժեքով ու օգտակար նյութերի պարունակությամբ նման է մսին, սակայն ավելի քիչ կալորիաներ և ճարպ է պարունակում։

Երիկամներ

Երիկամները մեծ քանակությամբ B խմբի վիտամիներ են պարունակում, ինչպես նաև մագնիում և կալիում, սակայն նաև մեծ քանակությամբ խոլեստերին է պարունակում, այդ պատճառով հարկավոր է չափավոր ուտել։

Սիրտ

Սիրտը հարուստ է երկաթով և գրեթե ճարպ չի պարունակում։ Ուղեղ Ուղեղը մեծ քանակությամբ կալիում, մագնիում և ֆոսֆոր է պարունակում, սակայն խորհուրդ չի տրվում շատ ուտել, քանի որ մեծ քանակությամբ ճարպ ու խոլեստերին էլ է պարունակում։

Լեզու

Լեզուն շատ համեղ է, շատերն են սիրում։ Պարունակում է վիտամին Е, РР, ինչպես նաև B խմբի վիտամիններ, երկաթ, պղինձ, ցինկ, կալիում, կալցիում, ֆոսֆոր, մագնիում և այլն։

views 9781
Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Պրոպոլիսը կոկորդի ցավի դեպքում

Սնունդ

Պրոպոլիսը կոկորդի ցավի դեպքում

Ինչպե՞ս խմել ջուր շատ և հաճույքով

Սնունդ

Ինչպե՞ս խմել ջուր շատ և հաճույքով

Բրինձ թե՞ հնդկաձավար:Ո՞րն է ավելի օգտակար

Սնունդ

Բրինձ թե՞ հնդկաձավար:Ո՞րն է ավելի օգտակար