Խեցգետնի միս․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

Խեցգետնի միս․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

Բոլորն էլ կյանքում գոնե մեկ անգամ փորձած կլինեն այդ նրբահամ ծովային դելիկատեսը՝ խեցգետնի միսը։ Խոսքը հայտնի փոխարինողի՝ «խեցգետնի ձողիկների» մասին չէ, որոնք պատրաստում են ձկան սպիտակուցից և գունանյութերից, խոսքը բնական մթերքի՝ ծովային կենդանու մսի մասին է։

Այն պարունակում է օգտակար բազմաթիվ նյութեր, վիտամին A, B խմբի վիտամիններ՝ (В1, В2, В5, В6, В9 և В12), միկրոտարրեր և մակրոտարրեր՝ երկաթ, կալիում, կալցիում, յոդ, պղինձ, ֆոսֆոր, սելեն և հանքաին այլ նյութեր։ Պարունակում է նաև ամինաթթուներ և այնպիսի ճարպաթթուներ, ինչպիսիք են օմեգա-3-ը և օմեգա- 6-ը։

Կալորիականությունը

100 գրամ միսը 99 կկալ է։

Օգտակար հատկությունները

Բարենպաստ ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի աշխատանքի վրա, ամրացնում է սրտամկանը, արյան մեջ կարգավորում է խոլեստերինի մակարդակը, նվազեցնում է սրտի և անոթների հիվանդությունների առաջացման հավանականությունը։

Դրականորեն է ազդում վահանաձև գեղձի և էնդոկրին համակարգի աշխատանքի վրա։

Խեցգետնի միսն օգտակար է մարսողական համակարգի համար։

Նպաստում է տեսողության լավացմանը։

Օգնում է պայքարել սթրեսի դեմ, լավացնում է տրամադրությունը, ամրացնում է նյարդային համակարգը։

Խորհուրդ է տրվում գիրության դեմ պայքարող մարդկանց, քանի որ դիետիկ է։

Օգնում է օրգանիզմին պաշտպանել վաղաժամ ծերացումից։

Դրականորեն է ազդում մաշկի վրա։

Խեցգետնի միսը բնական աֆրոդիզիակ է համարվում և նպաստում է տղամարդկանց պոտենցիայի բարձրացմանը։

Հակացուցումները

Չի կարելի խեցգետնի միս ուտել, եթե կա ծովային սպիտակուց պարունակող մթերքների ալերգիա:

Արյան առողջությունը ապահովող սնունդ

Արյան առողջությունը ապահովող սնունդ

Արյունը մեր բջիջներին մատակարարում է նրանց կյանքի և առողջության համար անհրաժեշտ ամեն ինչ:Արյան որակը ամբողջ օրգանիզմի առողջության վրա ազդող հիմնական գործոններից է...

Կոլրաբի․ օգտակար և վնասակար հատկությունները

Կոլրաբի․ օգտակար և վնասակար հատկությունները

Կոլրաբին պատկանում է կաղամբի ընտանիքին, անվանումը կարելի է թարգմանել որպես «կաղամբ-շաղգամ»

Օրեգանո․ օգտակար և վնասակար հատկությունները

Օրեգանո․ օգտակար և վնասակար հատկությունները

Դրական ազդեցություն է թողնում հատկապես կնոջ օրգանիզմի վրա, քանի որ կարգավորում է դաշտանային ցիկլը, մեղմում դաշտանային ցավը և կիրառվում է դաշտանի ուշացման դեպքում․․․

Բարձրացնում ենք իմունիտետը, որպեսզի պաշտպանվենք վարակներից

Բարձրացնում ենք իմունիտետը, որպեսզի պաշտպանվենք վարակներից

Սթրեսը, քրոնիկ հոգնածությունը, առողջարար սննդի ու առհասարակ օրգանիզմին անհրաժեշտ սննդանյութերի պակասը դառնում են իմունիտետի անկման հիմնական պատճառ․․․․