Գառան միս. օգտակար հատկություններն ու հակացուցումները

Գառան միս. օգտակար հատկություններն ու հակացուցումները

Գառան միսն օգտակար հատկություններով հարուստ և մարդու առողջության պահպանմանը նպաստող սննդամթերք է։ Նշենք, որ որքան երիտասարդ է կենդանին, այնքան քիչ քանակությամբ խոլեստերին է պարունակում միսը։ Գառան ճարպն օգտագործվում է ժողովրդական բժշկության մեջ։

Ճարպերի, հեշտ յուրացվող սպիտակուցների, վիտամինների և հանքանյութերի հրաշալի աղբյուր է։ Պարունակում է վիտամին E, B խմբի վիտամիներ (В1, В2, В3, В12), մակրոտարրեր և միկրոտարրեր՝ կալցիում, կալիում, երկաթ, մագնիում, նատրիում, ֆոսֆոր, յոդ, սելեն և այլն։ Ընդ որում՝ երկաթը գառան մսում ավելի շատ է, քան մյուս տեսակի մսերում։

Կալորիականությունը

Գառան մսի կալորիականությունը մասամբ կախված է եփման ձևից և կարող է տատանվել 200-500 կկալի սահմաններում (100 գրամի դեպքում):

Օգտակար հատկությունները

Բարենպաստ ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի վրա, օգնում կանխել սակավարյունության և աթերոսկլերոզի զարգացումը, լավացնում է արյան բաղադրությունը, բարձրացնում հեմոգլոբինի մակարդակը։

Դրական ազդեցություն է թողնում ստամոքսաղիքային տրակտի վրա, լավացնում է նյութափոխանակությունը։

Կանխում է շաքարային դիաբետի առաջացումը, քանի որ խթանում է ենթաստամոքսային գեղձի աշխատանքը։

Հակացուցումները

Ինչպես և ցանկացած տեսակի միս, այնպես էլ գառան միսը չի կարելի չարաշահել։ Այդ վերաբերում է հատկապես այն մարդկանց, որոնք ունեն մարսողական, սրտանոթային համակարգերի, լյարդի ու երիկամների որևէ հիվադություն, արթրիտ, ավելորդ քաշ և այլն։

views 9510
Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Պրոպոլիսը կոկորդի ցավի դեպքում

Սնունդ

Պրոպոլիսը կոկորդի ցավի դեպքում

Ինչպե՞ս խմել ջուր շատ և հաճույքով

Սնունդ

Ինչպե՞ս խմել ջուր շատ և հաճույքով

Բրինձ թե՞ հնդկաձավար:Ո՞րն է ավելի օգտակար

Սնունդ

Բրինձ թե՞ հնդկաձավար:Ո՞րն է ավելի օգտակար