Սև խավիար․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

Սև խավիար․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

Սև խավիարն ամենաթանկարժեք դելիկատեսներից է, որի գինը մի քանի անգամ գերազանցում է կարմիր խավիարի գնին։ Այն թառափազգիների ձկնատեսակների խավիարն է (օսետրինա, բելուգա և այլն)։

Պարունակում է հեշտ յուրացվող սպիտակուցներ, ճարպեր, վիտամիններ՝ A, E, D, ինչպես նաև B խմբի վիտամիններ, ամինաթթուներ, օմեգա-3 և օմեգա-6 ճարպաթթուներ, հանքանյութեր՝ կալիում, կալցիում, երկաթ, մագնիում, նատրիում, մանգան, ֆոսֆոր, յոդ, կրեմնիում և այլ միկրոտարրեր ու մակրոտարրեր։

Կալորիականությունը

100 գրամ սև խավիարի կալորիականությունը 230 կկալ է։

Օգտակար հատկությունները

Նպաստում է իմունիտետի բարձրացմանը։ Խանխում է օնկոլոգիական հիվանդությունների զարգացումը։

Օգտակար է սրտանոթային համակարգի համար, լավացնում է արյան շրջանառությունն ու արյան բաղադրությունը, նվազեցնում է թրոմբների առաջացման վտանգը, օգնում է կանխել սրտի և անոթների բազմաթիվ հիվանդություններ։

Բարենպաստ ազդեցություն է թողնում նյարդային համակարգի վրա։

Լավացնում է հիշողությունը և գլխուղեղի աշխատանքը։

Օգտակար է նաև տեսողության համար։

Խորհուրդ է տրվում նաև հղի և կերակրող կանանց։

Բարձրացնում է սեռական ակտիվությունը։

Դանդաղեցնում է ծերացումը, օգնում պահպանել գեղեցկությունը և առողջությունը։

Հակացուցումները

Հակացուցված է մինչև երեք տարեկան երեխաներին, ինչպես նաև նրանց, որոնց հակացուցված է են աղի մթերքները։

views 7142
Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Պրոպոլիսը կոկորդի ցավի դեպքում

Սնունդ

Պրոպոլիսը կոկորդի ցավի դեպքում

Ինչպե՞ս խմել ջուր շատ և հաճույքով

Սնունդ

Ինչպե՞ս խմել ջուր շատ և հաճույքով

Բրինձ թե՞ հնդկաձավար:Ո՞րն է ավելի օգտակար

Սնունդ

Բրինձ թե՞ հնդկաձավար:Ո՞րն է ավելի օգտակար