Տառեխ․ օգտակարությունն ու հակացուցումները
Տառեխն ամենահայտնի ու հասանելի ձկնատեսակներից մեկն է։ Մեզ մոտ հանդիպում է հիմնականում աղ դրած կամ մարինացված վիճակում, սակայն բարեխիղճ արտադրողների դեպքում այն պահպանում է իր օգտակար հատկությունները նաև այդ տեսքով։ Տառեխը սպիտակուցի և անփոխարինելի ամինաթթուների լավ աղբյուր է։
Պարունակում է օմեգա-3, վիտամին D, А, РР և B խմբի վիտամիններ, կալցիում, յոդ, ֆոսֆոր, կալիում, մագնիում, նատրիում, ֆտոր, ցինկ և այլ միկրոտարրեր ու մակրոտարրեր։
Կալորիականությունը
Տառեխի կալորիականությունը կախված է տարիքից, կենսամիջավայրից և այլ գործոններից և կարող է տատանվել 85-250 կկալի սահմաններում 100 գրամի դեպքում։
Օգտակար հատկությունները
Նպաստում է իմունիտետի բարձրացմանը։
Դրական ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի վրա, նվազեցնում է վնասակար խոլեստերինի մակարդակը, նվազեցնում սրտանոթային համակարգի հիվանդությունների առաջացման հավանականությունը։
Կանխում է երկրորդ տիպի դիաբետի առաջացումը։ Կարգավորում է նյարդային համակարգի վիճակը, առույգացնում է։
Բարենպաստ ազդեցություն է թողնում տեսողության վրա, կանխում հիվանդությունները։
Նպաստում է ոսկրային հյուսվածքի ամրացմանը։
Դրականորեն է ազդում մաշկի վրա, կանխում մաշկային հիվանդությունները։ Ցուցված է հղի կանանց։
Հակացուցումները
Աղ դրած տառեխը հակացուցված է հիպերտոնիա, երիկամների հիվանդություններ և այտուցներ ունեցող մարդկանց։