Ընկույզ․ օգտակարությունն ու հակացուցումները

Ընկույզն իր օգտակար հատկություններով հայտնի է վաղուց։ Դրանից շատ օգտակար ձեթ են ստանում և առհասարակ այն օգտագործում են հակաբորբոքային, վերքերն ապաքինող, մանրէասպան դեղամիջոցներ պատրաստելու համար և այլն։ Ընդ որում՝ օգտակար է ոչ միայն միջուկը, այլև ծառի արմատներն ու տերևները։
Օգտակար հատկությունները
Լավացնում է հիշողությունն ու ուղեղի աշխատանքը։
Բարձրացնում է իմունիտետը և հրաշալի միջոց է հարբուխի կանխարգելման հարցում։
Օգնում է օրգանիզմին վերականգնվել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո, օգնում է թոթափել հոգնածությունը։
Հանգստացնում է նյարդային համակարգը։
Օգտակար է սրտանոթային համակարգի հիվանդությունների ժամանակ։
Օգնում է կանխել սրտի և անոթների հիվանդությունները։
Նվազեցնում է արյան ճնշումը։
Օգնում է կարգավորել ստամոքսաղիքային տրակտի աշխատանքը։
Օրգանիզմը մաքրում է խարաններից ու թունավոր նյութերից։
Ցուցված է շաքարային դիաբետի դեպքում, բացի այդ կանխում է դրա առաջացումը։
Ունի միզամուղ հատկություն։
Օգտակար է նաև հղի կանանց համար։
Օգնում է վահանաձև գեղձի աշխատանքի խանգարումների դեպքում։
Օգնում է ամրացնել մկանները։
Հակացուցումները
Չի կարելի չարաշահել ընկույզը, քանի որ կարող է վնասել։ Կարող է ալերգիա առաջացնել, բացի այդ հակացուցված է մաշկային հիվանդությունների դեպքում։
Կալորիականությունը
100 գրամ ընկույզի կալորիականությունը շատ բարձր է՝ 650 կկալ։